Sunday, March 02, 2008

Տխուր վիճակ...

...ուրիշ բառեր ուղղակի չեմ գտնում նկարագրելու համար այն, ինչ այսօր կատարվում է Երևանում։ Էս մասին մտադիր էի գրել ընտրություններից հետո, բայց չստացվեց, իսկ հիմա գրում եմ...

Երբ անձամբ ականատես լինելով ընտրական ողջ գործընթացին՝ նայում էի բոլոր այն մարդկանց (վստահված անձինք, հանձնաժողովների նախագահներ ու անդամներ և այլոք), ովքեր անօրինակ լկտիությամբ ընտրակեղծիքներ էին կատարում գործող իշխանությունների օգտին, իսկ հետո լոտո ռեկլամողի տոնով բարբառում՝ «Արդար ա, դիտորդներ ջան, արդար ա, թափանցիկ ա, սենց արդարություն սկի տեսնված չէր», զզվանքը բարձրանում էր մինչև կոկորդս... Մտածում էի՝ ինչպե՞ս կարող է մարդ արարածը այդքան ցած իջնել… Իսկ հիմա, նախորդ երկու գիշերների դեպքերից հետո, այդ նույն զգացումը խառնվել է մեկ այլ՝ տրամագծորեն հակառակ զգացման հետ՝ հպարտության ու սիրո բոլոր այն հասարակ մարդկանց նկատմամբ, ովքեր ոչնչից չվախենալով թողել են տուն–տեղ ու գնացել են պայքարելու իրենք իրավունքների համար, իրենց ազատության համար՝ վտանգի ենթարկելով իրենց ու հարազատների կյանքը...

Իսկ չէ՞ որ բոլորն էլ հայ են։

Ուրեմն ինչի՞ են այդքան տարբեր…

Ինչպե՞ս է ստացվում, որ նույն ազգի ներկայացուցիչների երկու ստվար զանգված կարող է լինել այդպես ռադիկալորեն տարբեր։ Ինչպե՞ս է ստացվում, որ դուրս են գալիս միմյանց դեմ՝ միմյանց կոկորդ կրծելու` առանց հաշվի առնելու, որ դիմացը քույրեր ու եղբայրներ են կանգնած, որ թշնամու դեմ չեն կռվում ախր!

Գուցե ես չեմ հասկանում, գուցե կյանքի օրենքն է այդպիսին, գուցե ամեն տեղ էլ նույնն է, բայց փաստը մնում է փաստ, որ Ղարաբաղյան հատուկ ջոկատները (կարդալ՝ վարժեցված մարդասպանները) գրավել են քաղաքի փողոցները, ու մարդիկ գտնվում են բառիս բուն իմաստով ինֆորմացիոն շրջափակման մեջ։ Ու այն հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն ինչի հանուն արդարության հաստատման, դեռ սպասում են, թե ինչ է լինելու հետո...

Հ.Գ. Մարտի 1–ի գիշերը Ազատության հրապարակի դեպքերի ժամանակ ոստիկանները վրանում սպանել են մի 12–ամյա աղջկա։ Այդ մասին ինձ հայտնեց ընկերուհիս, որ նրանց հետ նույն շենքում է բնակվում։ Ոչ մի լրատվամիջոց առայժմ այդ մասին չի հայտնում...

5 Comments:

Anonymous Anonymous said...

Haykakan live journalnerum grete mecamasnutyune dem e joxovrdi enddimutyane, mardkanc tvum e, te joxovurde Levoni hamar e durs ekel ishxanutyan dem. karces djvar e endunel, vor joxovurde anardarutyan dem e durs ekel vorpeszi tuyl chta krkin angam xabel iren.Isk Naxagahi 9 teknacuneric yev voch meki dzayne durs chekav entrutyunneric heto u voch voq chehamarcakvec arajnordel djgoh joxovrdin baci Levon Ter Petrosyanic. Hima nstel asumen te inchu e es joxovurde Levoni etevic gnum? Isk um etevic gnar???

9:38 PM  
Anonymous Anonymous said...

Yes hamadzayn em vor iradrutyunn iskapes txur e yev anchap cavum em, vor viravorner u zoher unecanq. Yuraqanchyurn inqn e voroshum ir hetaga qaylern u patasxanatvutyun krum sepakan sxalneri hamar...aynuamenayniv, tuyl tveq harcnel, inch er mtacel 12-amya erexayi cnoxy, erb erexayin ir het tarel er gishery vranum anckacnelu? Yes yndunum em, vor katarvacy hreshavor e, bayc nuynqan hreshavor em hamarum sepakan erexayin hetyntrakan tohubohi kizaketum vtangi entarkely.

9:47 AM  
Blogger nazarian said...

Yes pordzum em lratvakan shrjapakum@ mi qich tetevacnel. Arden sksvel e samizdat hraparakvel. Karogh eq kardal aystegh:

http://hnazarian.blogspot.com

8:04 AM  
Anonymous Anonymous said...

Uremn mardik "ardarutyan" hamar payqarum ein "LEVON, LEVON" bghavelov????? levonn e ardarutyan khorhrdanish@, ha??? Iharke, himikva vay-ishkhanutyunn el takanqneri havaqacu e, bayc zhogovurdn inch er uzum anel? - mi hancagorcin pokharinel mek urish hancagorcov? Etqan zhoghovrdi glukhneric meki mej mi zuyg irar het "hamagorcakcogh bjij" chgtnvec???

8:05 PM  
Blogger nazarian said...

anonymous, ays pahin ayo.

9:35 PM  

Post a Comment

<< Home