Ուսանողական
Երբ պայծառ օրդ տխուր կմթնի,
Եվ սիրտդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կզգաս,
Որ I-6-ին բնավ չես գտնի…
Եվ սիրտդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կզգաս,
Որ I-6-ին բնավ չես գտնի…
Ահա այս տողերն էինք խոշոր կարմիր վարդի հետ միասին թողել դասախոսի գրասեղանին նախքան դասից փախչելը: Իսկ հաջորդ դասին իր խստությամբ ողջ ինստիտուտով մեկ հայտնի դասախոսը ոչ միայն չբարկացավ, այլև հումորով մոտեցավ իր ամենաանհնազանդ խմբի այս արարքին :)
Երբ էր դա, տա՞ս տարի առաջ, քսա՞ն...
Քայլում էի ինստիտուտի մոտակայքով երկուշաբթի առավոտյան ժամը 10–11–ին, այսինքն՝ այն ժամին, երբ նրանք պարտավոր են նստած լինել դասի, ու դարձյալ տեսա նրանց՝ «դասից փախած ուսանողներին»՝ շենքի մուտքում թաքնված...
Երևի թե հենց սա է ամենաանհոգ տարիքը, երբ աշխարհի ամենասարսափելի բանը հունիսյան քննական սեսիան է, իսկ ամենամեծ ուրախությունը՝ ամառային արձակուրդը :)