Thursday, September 27, 2007

Եվ նորից Երևանի մասին...

Համարյա մեկ ամիս չէի եղել Երևանում... Երկար ընդմիջումից հետո քայլում եմ Աբովյան փողոցի ձախ մայթով դեպի վեր ու հանկարծ զարմացած կանգ առնում. քաղաքում ընթացող ու կարծես թե վերջ չունեցող շինարարական աշխատանքների մասին ազդարարող թիթեղների երևից վեր էր խոյանում եկեղեցու գմբեթ... Մեխվել եմ մայթին ու մտածում՝ սա՞ որտեղից հայտնվեց։ Ով որտե՞ղ է լեզվի ինստիտուտի եռակամար հոյակերտ շենքը...

Իսկ պատմությունն այս սկսվել էր մի քանի տարի առաջ, երբ Հայ Առաքելական եկեղեցին պահանջեց, որ լեզվի ինստիտուտի շենքն իրեն հանձնեն։ Եղավ դատական քաշքշուկ, եղան բողոքներ ու զայրացած ելույթներ (որոնց մասին ինձ տեղեկացնում էր լեզվի ինստիտուտում աշխատող հարևանուհիս), բայց արդյունքում, միևնույն է, եկեղեցու պահանջը բավարարվեց։

Նպատա՞կը։

Եկեղեցին որոշել էր, որ շենքը հանրության աչքից թաքցնում էր փոքրիկ մատուռը և որ այն քանդել է պետք, որ մատուռը լավ երևա։ Եկեղեցին հաշվի չէր առնում, որ շենքն այնքան հին ու գեղեցիկ էր, որ ինքն էլ մի մատուռից ո՛չ պակաս մշակութային հուշարձան կարող էր համարվել... Եկեղեցին մոռացել էր, չէր ուզում հիշել, որ սովետական տարիներին, երբ կրոնն արմատախիլ էր արվում ժողովրդի միջից ու կինոթատրոն էր կառուցվում սբ. Պողոս–Պետրոսի տեղում, հենց ա՛յս շենքի շնորհիվ էր, որ փրկվեց մատուռը, քանի որ շենքն այն թաքցնում էր հանրության աչքից...

…Ամիսներ առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոստացավ, որ շենքն, այնուամենայնիվ, չեն քանդի, բայց հետո հավանաբար փոխեց որոշումը։ Արդյունքում տասնյակ տարիներ Երևանը զարդարած շենքն այլևս հողին է հավասարված... Ակամայից հիշեցի ամռանը Թբիլիսիում անցկացրած օրերը, հին քաղաքում կատարած զբոսանքները ու տեղացի տղայի խոսքերը, «Մեր քաղաքում ոչ մի հին շենք երբևէ չի քանդվել»։ Բայց ասելու կարիք չկար էլ. ինքներս էլ տեսնում էինք, որ մարդիկ ապրում են 19–րդ դարից մնացած գունավոր 2-3–հարկանի տներում, կողքին` բարձրահարկեր, ու նույնիսկ կիսաքանդ շինությունները սրբորեն պահպանվում էին։ Հին թաղը կարծես թանգարան լիներ... Հենց միայն դա տեսնելու համար արժեր անքուն գիշերով կտրել 300 կիլոմետր ու երթուղային տաքսու մեջ այդքան փոշի կուլ տալ...

Իսկ Երևա՞նը... Պատմության դասատուս հպարտորեն հայտարարում էր՝ Երևանը հավերժական քաղաք Հռոմից հին է 29 տարով։ Ու հիմա հարց է ծագում՝ է օգու՞տն ինչ, որ հին է։ Ուր են հին թաղամասերը, հին շենքերը, այն ամենը, ինչ Երևանը յուրահատուկ էին դարձնում։ Ինչու՞ է Էրեբունին կորցնում իր դեմքն ու դառնում մի սովորական շարքային եվրոպական քաղաք։ Եվ ում են պետք այդքան շատ էլիտար շենքերը՝ սառը, անսիրտ ու օտար... Տխուր է :(

Իսկ լեզվի ինստիտուտի համար սիրտս դեռ ցավում է... Հետաքրքիր է, այդ տեղն այդպես էլ բա՞ց կմնա, թե՞ մոտ ապագայում այնտեղ էլ մի որևէ «օբյեկտ» կկառուցվի, ասենք՝ տափակ կտուրով, որպեսզի շենքն այնուամենայնիվ երևա։ Կապրենք՝ կտեսնենք...

Monday, September 24, 2007

Հանդուրժողականության և շարունակականության մասին

Knereq latinatar grelu hamar, parzapes ayspes aveli arag kstacvi, isk teman, wori masin uzum em khosel, shat aveli hratap e, qan kartsum en womanq.

Hetevelov blog-i verjin oreri zargacumnerin, aynuamenayniv worosheci artahaytel im kartsiq@ mez boloris huzogh harci shurj.

Blog-n azat taratsq e, wortegh yuraqanchyur andznavoruthyun (tvyal depqum` grancvats, qanzi aystegh aydpisi naxapayman e drvats) karogh e azat artahaytel ir kartsiq@. Ays konkret blog@ himnvel e Raffi-i koghmic, worpeszi blogi andamner@ cuyc tan urishnerin "What life is like for people in Armenia" (nranc hamar, owqer minchev hima chen kardacel blogi vernagir@). Blogi arajin u, tevakan jamanak` miak andam@, mer bolori koghmic sirvats u hargvats Christinan (privet Christin:), blog@ tarel er himnakanum grakan-gegharvestakan ughghvatsuthyamb, wor@ galis er nra hakumneric u naxasiruthyunneric. Mard@ nuynisk sovorakan Vanadzor gnal-gal@ hishoghuthyunnerov u hyutali manramasnerov er hamemum, bnatur taghand e, inch karogh es anel ? :) Sa nuynpes worosh mardkanc qnnadatelu arit er talis, Shauri. I tarberuthyun dra, yes worosh jamanak pordzeci hakakshir steghtsel blogum, grelov pragmatik temaneri masin, sakayn hetagayum dadarcereci post-er@ zut andznakan patcharnerov (sa woch mi kap chuner qnnadatuthyunneri het). Inch verabervum e "haykakan avandakan" nakhandzin u chuzoghuthyan@, asem wor tvyal depqum gorts unenq @ndamen@ sovoruthyan uj dardzats kapvatsuthyan het. Mardik chen uzum tarmacnel irenc bookmark-ner@ (kneres Sevak, qez nkati chunem, parzapes lav artahaytuthyun eir arel :). Mardik uzum en bacel ays ej@ u kardal Christinayi khoha-lirikakan steghtsagortsuthyunner@. E, shat mardik el uzum en Sovet@ het ga, heto ? Ete cheq harmarvum blogi nerka iroghuthyunneri het, print areq Chrtistinayi gortser@ (yes dranq iroq gortser em hamarum, woch the sovorakan grarumner), mi hat girq kazmeq dzer hamar u @nterceq amen ereko` mi bajak surchi kam teyi het, taq vermakov tsatskvats. Kam el spaseq, minchev Christinan mek urish vayrum, nor paylov u worakov haytnvi.

Isk ays blog@ PETQ E sharunakvi, tekuz ev aranc Christinayi. Hamadzayn em, wor Shauri-i mutq@ womanc hamar spasvatsic aveli gunat er, yes inqs el worosh nkatoghuthyunner unem dra veraberyal, bayc da chi nshanakum, wor patanekan maximalizmov piti herqenq ayn. Mek-mek, erb uzum eq qnnadatakan khosqer grel, parzapes mi greq. Spaseq, togheq togh mardn artahaytvi, hghki ir aselqi@, miguce na arajin angam e hanruthyan araj nerkayanum ir gravor mtqerov. Qnnadateq - bayc teghin, merjeq - bayc urish chanaparh cuyc tveq ! Mi pahanjeq, wor na lini 2-rd Christina - amen mard yurahatuk e, andzamb yes zzvum em patcheneric, namanavand anhajogh. Shablonner chka ays taratsqum.

Shauri, gitem, neghacel es, bayc ches heracel. Hert@ qonn e ...

Thursday, September 20, 2007

---

Wednesday, September 19, 2007

Գրեթե երկու տարի:-)

Երևի աշնան արևն է մեղավոր:-)

«Ոսկորներս մը թիքա արևին տամ, բալա ջան», ասում էր տատս` անաղմուկ, պուճուր-մուճուր, կորացած մարմինը հենելով տան պատին: Տատս լռակյաց կին էր. ամբողջ կյանքում լռել է ու պապիս համար (հա, հա, պապիս, կարծեմ, իրենն էլ չի կարողացել երբեք համարել) ծնել հինգ տղա ու երեք աղջիկ: Ծիծաղում էր լուռ, արտասվում էր լուռ: Երբ սկսել էի տեսնել տատիս, առաջին անգամ աչքերում փայլ տեսա, երբ մայիսին ձմերուկ կերավ: Նախադասությունները կարճ էին, բողոքներն ու անեծքները, օրհնանքն ու ուրախությունը գրեթե միբառանի: Ամբողջ կյանքում եղբայրս իր համար մնաց «Եդիգար»: Վախենում էր փոքր հարսից (չէ, մամայից չէ:-) Երբեմն մտածում եմ, որ մայրս նրա համար անհասկանալի տեսակ էր. գեղեցիկ, սլացիկ, սիրված, ուրախ, կյանքով լի, համարձակ ու կանացի, անբացատրելիորեն կանացի…), բայց առանց նրա կյանք չուներ:

Լուռ հեռացավ կյանքից, հանգավ: Հարյուրավոր մարդիկ կային հյուղարկավորությանը, բայց թերևս ոչ մեկը, ով ճանաչում էր Անահիտ կնոջը: Երևի ամբողջ թափորում մի մարդ կար, որ սիրել էր այդ կնոջը, սիրել էր մորը: Խորը, ջերմ, տաք: Հայրս էր:

P.S. Շնորհակալ եմ բոլոր ընթերցողներին: Միշտ սիրել եմ գրել. Էն օրվանից, երբ, կարծեմ վեցերորդ դասարանում, մորաքրոջս խոհանոցում նստած մտածում էի, թե ինչու իմ բոլոր համադասարանցիներն արդեն մի քանի բանաստեղծությունների հեղինակ են, իսկ ես երկու բառ էլ չեմ կարողանում հանգավորել:-) Վերցրեցի առաջին պատահած անձեռոցիկն ու սկսեցի հանգավորել:-) Չեմ հիշում ինչ ստացվեց, ինչի մասին էր, բայց հանգերը տեղն էին:-)

Սիրել եմ գրել, բայց չգիտեի, որ ուրիշներին էլ դա դուր կգա:-) Շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար: Անչափ: Երբեմն կկարոտեմ ձեզ: Ես առանց ներկայանալու սկսեցի գրել ու էդպես էլ հեռանում եմ:-) Մի տարբերությամբ. հիմա նաև շնորհակալ եմ իմ ընթերցողներին: Ես չգրել չեմ կարող:-) Երևի դեռ կգրեմ: Ե՞րբ: Չգիտեմ: Ինչպե՞ս: Գիտեմ, որ դա չի լինի Cilicia-ում: Իսկ ցանկության դեպքում ինտերնետում լուսնաքար էլ կարելի է հայտնաբերել:-) Shauri-ին չեմ ճանաչում, բայց անասելի մեծ հույս ունեմ, որ նույն սիրով կշարունակի բլոգը: Ðաջողություն:-)