Wednesday, February 28, 2007

Փետրվարի 28

Ինչպիսին է Երևանը 2007-ի ձմռան վերջին օրը`

  • անձյուն, չէ, սա այնքան էլ ճիշտ չի. հիմնականում անձյուն, տեղ-տեղ ցեխագորշագույն ձյան կուտակումներով,
  • արևոտ ու սաաառը, հիմնականում գերակշռող գորշությամբ, բայց նաև
  • մանուշակներով, ձնծաղիկներով ու լիքը ուրիշ ծաղիկներով ու դրանք վաճառող սառած ծաղկավաճառներով,
  • ամենաքիչը չորս մուրացիկներով Աբովյանի վրա, որոնցից երկուսն անտարբեր նստած ծխում են, մեկը` քաղցր-մեղցր ձայնով հացի փող է մուրում, մյուսն էլ լուռ նստած` ուղղակի մեկնել է ձեռքը…
  • աշխուժացող հյուրանոցով ու տեղացիներից տարբերվող դեմքերի բազմազանությամբ,
  • առավոտյան ու կեսօրին Բաղրամյանի վրա մեքենաների խճողումով,
  • բժշկի սենյակի դռան հետևում ցրտից ու դանդաղ հերթից դժգոհող հիվանդներով, ովքեր սենյակում կեղծ ժպիտում են ու անմիջապես համաձայնվում. “Հա, բժիշկ ջան”,
  • Կիևյանի վրա բացված նոր վրացական խոհանոցով, որտեղ կարելի է հիշել մանկությունը` Կիկաբիձեի երգերի ջերմ ընկերակցությամբ,
  • առանց արմավիրցի Ջիվան Հակոբյանի
  • երկարած ցերեկով` 6:47 է, իսկ դրսում դեռ լույս է


Մի խոսքով, հերթական օրերից մեկը:

Tuesday, February 27, 2007

Տխուր բաներ

Երբեմն, երբ իրականում հանդիպում եմ ինչ-որ մեկին, ինչ-որ բան եմ տեսնում կամ լսում, հանկարծ հիշում եմ, որ ընդամենը մի քանի օր առաջ մտածում էի դրա/նրա մասին: Կամ ինչ-որ մի բանի մասին էնքան եմ մտածում, որ էդ միտքն այլևս չգիտի ինձանից ոնց ազատվի, էնքան եմ տանջում իրեն:-) Երբ զգում եմ այս մտքի թախանձագին խնդրանքներն իրեն հանգիստ թողնելու, մեկ էլ հանկարծ ինչ-որ պատասխան կամ էլ պատասխանանման մի բան եմ գտնում շատ անսպասելի իրավիճակում, անսպասելի միջավայրում…

Բայց այս անգամ չէի ցանկանա, որ մտքերս ինչ-որ կերպ նյութականանան... “Ձյան” գլխավոր հերոսը` բանաստեղծ Կան, Կարս է ժամանում նաև այն պատճառով, որ ցանկանում է պարզել, թե ինչու են երիտասարդ կանայք ինքնասպանություն գործում, որը կարծես համաճարակի է վերածվում: Նա մտածում է /ոչ բառացի մեջբերում/. “Ես միշտ կարծում էի, որ ինքնասպանության խորհրդավորությունն այդ անասելի միայնության շղարշն է: Իսկ այս կանայք զրկված են այդ միայնության շքեղությունից…”

Երկուշաբթի իմացա, որ Կիևյան կամուրջից վերջին երկու օրվա ընթացքում երկու հոգի իրենց վար են նետել… Ավելին չգիտեմ… Ես միշտ մտածում էի, թե ինչու է այս կամուրջը գրավում հուսահատներին: Միգուցե հուսահատության ու վճռականության սահմանին անգամ կա ինչ-որ ենթագիտակցական հույս, որ ի վերջո ինչ-որ մեկը այդ պահին կանցնի կամուրջով ու … ինքը չի ցատկի: Երևի տաղտկալի, սենտիմենտալ եզրահանգում է, բայց ավելի լավը չունեմ…

Ու ոչ մի լրատվամիջոց չի անդրադարձել այս մահերին… Չորս օրվա ընթացքում նույն քաղաքում երկու ինքնասպանության փաստը չի կարող ահազանգ չլինել…

Monday, February 26, 2007

Ձմռան վերջին “Ձյունը”

According to one rumor, he’d been shot over a simple municipal dispute; the demolition of an illegal balcony.

As they sat next to stoves that gave out no heat unless stirred continuously, and electric heaters that ran off illegal power lines and silent television sets that no one ever turned off…

These people complained and complained about the unemployment rate, their bad luck, the city council, and the government, tracing their every problem to the nation and the state.

A number of correspondents for French and German newspapers, however, did pick up on the item, and only after they had gone to… and published stories in the European press did the …press begin to take an interest..

..he had returned to the streets of his childhood, looking for the elegant old buildings where his friends had lived, buildings dating back to the beginning of the twentieth century, but he found that many of them had been destroyed.

Կարո՞ղ եք ասել, որ երկրի մասին է խոսքը: Սրանք մեջբերումներ էին Օրհան Փամուկի “Ձյունը” վեպից, որը պատմում է Թուրքիայի, մասնավորապես, Կարսի մասին…(Դե ի՞նչ է քեզ մնում անել օդանավակայանում, եթե քեզ շտապ մանրադրամ է պետք, իսկ դրանց ողջ պաշարն արդեն կուլ է տվել այդ անկուշտ հեռախոսը: Եթե հայ ես, բնականաբար գնելու ես Փամուկի վեպը:-)

Շա՞տ է տարբերությունը մեր իրականությունից: Նույն մայրաքաղաք-մնացած ամեն ինչ հակադրությունը, փոքր քաղաքին հատուկ ինքնամփոփ, ինքնահոս թշվառությունն ու ավադույթի պերճանքը, անպատժելիության ու անօրինության պասիվ հանդուրժողականությունը, ատելախառն սերը հանդեպ քո երկիրը, որը ստիպում է մարդկանց թափառել ‘ուրիշի’ Եվրոպայում, ուր իրենք թուրք են ու չեն կարողանում լիաթոք շնչել եվրոպական օդն, իսկ տանն էլ եվրոպացի են, ում խեղդում է թուրքական օդը, ‘դաբրոյի’ անհրաժեշտությունը… “Թշնամիները” հայելու երկու կողմում կանգնած դիտում են միմյանց արտացոլանքը…

Դեռ միայն առաջին ութ գլուխն եմ կարդացել 44-ից:-), բայց արդեն իսկ հասկանում եմ, թե ինչու էր Փամուկը ստիպված լքել Թուրքիան… Տխուր է…Ամեն անգամ հասնելով ‘Armenian’ բառին, լարվում եմ, “Տեսնես ի՞նչ է գրելու հայերի մասին”…

Friday, February 23, 2007

Կարմիր

Երբ գույներն էնքան գորշանում են, որ անցնում են անգամ գորշի սահմանները, ծնվում է նոր գույն, որի հակադրությունը գորշության հետ արդեն իսկ պայծառության հավակնություն ունի…Սա հենց էնպես…

Մենք ամառանոց ունեինք (խորհրդային տարիներին չգիտեմ ինչու հողակտորներ էին հատկացնում բուհերի դասախոսներին: Վանաձորի/Կիրովականի մոտ անտառի մեջ կորած շատ սիրուն գյուղ կա, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ էին ապրում: Գյուղը երկու մասի էր բաժանում իմ մանկության ժամանակ գետ, իսկ հիմա մի նվազ առվակ…Գետի ձախակողմյան հատվածն էլ հատկացվեց ‘դաչնիկներին’), որը երկրաշարժից հետո վերածվեց մշտական բնակավայրի մինչև վերջերս: Իսկ ամառանոցի շուրջ` միջազգային բարեկամություն, համերաշխություն ու եղբայրություն. կիսամոլդովացի Անժելան ու Արտակը, զտարյուն ադրբեջանցի Ամինան ու Հաբիլը ու էլի լիքը-լիքը ադրբեջանցի երեխեք, որոնք Ամինայի ու Հաբիլի քույր-եղբայրներն էին, բայց քանի որ մեզանից փոքր էին, մեր ընկերակցությամբ չէինք պատվում: Ամինան ու Անժելան ինձանից երկու թե երեք տարով մեծ էին, Արտակն իմ տարիքին էր, բայց միշտ հպարտանում էր, որ գրեթե մի ամբողջ տարով ինձանից մեծ է, քանի որ իմ ծննդյան օրը դեկտեմբերին է, իսկ Հաբիլը` Էդգարի, եղբորս:

Մեր միջազգային համերաշխության դրսևորումների ձևաչափը որոշվում էր օրվա ժամով և սեռային պատկանելությամբ: Ցերեկները Ամինան ու Անժելան զբաղված էին տան գործերով, ես` միայն դրանց մի մասով, քրոջս հետևից այստեղ-այնտեղ վազելով, մի ժամ օրորոցը միալար ճոճելով ու գիրք կարդալով: Երբեմն, եթե մեր ծնողներից որևէ մեկի սիրտը սառը, սարի ջուր էր ուզում, վազում էինք մյուս երկուսի տները ու միասին գնում էինք սառը ջուր բերելու, որտեղ հանդիպում էինք գյուղի մյուս աղջիկներին, կամ նրանց հյուր եկած քաղաքացի բարեկամներին:

Իսկ մեր տղամարդիկ կամ հեծանիվ էին քշում, կամ … սա շատ լուրջ էր, լրջագույն արարողակարգ… գնում էին քեֆի:-) Ամեն մեկը վազում էր տուն, կպչում քրոջից կամ էլ ինքը մտնում սառնարան ու նկուղ ու մի տոպրակում հավաքում հաց, պանիր, վարունգ, պոմիդոր, լավագույն դեպքում ինչ-որ միրգ ու պուկ, դեպի անտառ:

Երեկոյան հավասարության սկզբունքը թևածում էր Սովխոզի ինչպես բոլորին հայտնի էր մեր գյուղը, այս երեք ծխերի ապագա սերունդների կուռ շարքերում: Երեկոն սկսվում էր էսպես.

- Քանի որ բոլորիս բակերը փոքր էին միասին խաղալու համար, սովորաբար խաղում էինք ճանապարհին: Իսկ ճանապարհին ամենամոտը մեր տունն է: Որեմն, բոլորով շարվում էինք կարճ ցանկապատի մոտ ու անհամբեր սպասում մինչև նախիրը անտառից գյուղ վերադառնար:

- Գրեթե ամեն օր նախիրը նվազեցնում էր ճանապարհին խաղալու մեր հնարավորությունները, որովհետև կովերի անցնելուց հետո էնքան թրիք էր լինում, որ ի վերջո որոշում էինք փչացած հեռախոս խաղալ:- Բայց նախիրի շքահանդեսը շատ հետաքրքիր էր. Ամինան ինձ սովորեցրում էր, թե որ կովն է ավելի կաթատու, ու ես այս ընթացքում իր մոտ “պրակտիկա էի անցնում”:-)

- Խաղում էինք էնքան, մինչև հոգնում էինք ու բնականաբար մոռանում թրիքի մասին:

- Բոլորն սկսում էին ‘զապաս’ խաղալ, իսկ ես` նայել: Չէի սիրում այդ խաղը, երևի թե այն պատճառով, որ լավ չի խաղում: Բայց հաճույքով միանում էի “ձվին”:-)

- Հազվադեպ ‘ռեզին’ ու ‘կլաս’ էինք խաղում, որոնց վարպետն Անժելան էր:

…Լավ էր, նույնիսկ շատ… բայց այս ամենն անկատար կլիներ առանց Մարիայի` Արտակի ու Անժելայի մոր, երաժշտության: Ուշ առավոտյան մեր ամբողջ թաղն ու դիմացի հովեկները սպասում էին, թե Մարիան երբ պետք է միացնի իր մագնիտոֆոնը, ու ինչ է լինելու օրվա ծրագիրը: Եթե Մարիան շուկա էր իջնում, դիմացի անտառից պարբերաբար լսվում էր. “Մարիաաաաա, բա էսօր Պուգաչովա չենք լսելուուուու…”

Thursday, February 22, 2007

AESA Fast Growing Tree Project

Սա ստացել եմ այսօր: Փորձենք...

Almost three months ago we sent you information in regards to the actions of some high level Armenian government officials jeopardizing the Fast Growing Tree Project in Armenia. This project which was started in 1994 by the Armenian Engineers and Scientists of America (AESA) and the Institute of Botany of Armenia have planted 130,000 fast growing trees in various regions of Armenia and have established two plantations in Armavier. Unfortunately one of the ministers in the Armenian government has illegally privatized approximately 9 hectares of the 52 hectares of the plantations under his mother in law's name and then he has sold it to a friend of his. This action was taken despite the government's decree that these 52 hectares should be kept as an untouchable research area.

After numerous e-mails, faxes, and letters, the Prime Minister of Armenia established a commission to evaluate the situation and resolve this illegal land take over. Based on the findings of this commission, governor of Armavier Marz was discharged and a new governor was appointed. This commission has been telling AESA for the last three months that they are in process of reviewing the situation to find a just solution. However, it seems that they are just wasting time with the hope that protests from Diaspora and Armenia will disappear as time goes by. This commission has offered to give AESA and the Institute of Botany useless land or land belonging to nearby farmers instead of the 9 hectares that were illegally occupied. Of course this offer was flatly rejected.

We are asking for your assistance one more time to let the Prime Minister of Armenia know that you are demanding a just solution for this situation and the land that was illegally taken by the government officials shall be returned to AESA and the Institute of Botany. The following is a text of a sample letter that you may want to send to the Prime Minister or you can write your own personalized letter objecting this illegal act. The mailing and e-mail addresses of the Prime Minister is: Mr. Andranik Margaryan, Prime Minister, Government Building 1, Republic Square, Yerevan, Armenia, e-mail: frd@gov.am.? You can visit AESA's web site for additional information www.aesa.org.
We will greatly appreciate your assistance in this matter. Let us make our voice to be loud and clear that Armenian people from Diaspora and Armenia, are strongly against such illegal actions taken by government officials.
Sample e-mail to Prime Minister
Honorable Mr. Margaryan,
I would like to express my concern and dismay regarding the situation with the Fast Growing Tree Project in Armenia. This project which has been organized and financed by the Armenian Diaspora and the US Government is in jeopardy due to the actions of some government officials. It is absolutely unacceptable for a minister to take over part of the land almost free and then sell it. The fast growing trees were planted 10 years ago and have been maintained with hard work and a large financial investment.
It has been my understanding that after several months of investigations by the government officials, this illegal land take over has not yet been rectified. It is my demand that you take swift action resolving this issue and return the land to the project operators. The Armenians consider the Government of Armenia to be the protector of the projects sponsored by the Diaspora and not their occupier.
Very truly yours

Wednesday, February 21, 2007

Վերջին շաբաթվա մի քանի պայծառ բաներից.

Здобши-Здуб – շատ լավ մոլդովական ռոք խումբ է, որն ինչպես Բամբիռը կարողացել է համատեղել ազգային մեղեդին ու ռոքը:

L’auberge espanole - Եթե հարցնեն, թե Եվրոպական միությունն ինչի էր նման 21-րդ դարի սկզբին, անպայման կառաջարկեի նայել այս ֆիլմը:

Кин-Дза-Дза - Միանշանակ կու :-) Անընդհատ այս ֆիլմի մասին լսելուց հետո վերջապես հաջողվեց նայել: Իսկապես լավ կատակերգություն ու ինչպես բոլոր լավ կատակերգությունները` լիքը ճշմարտություններով;-) Մի անգամ էլ է ստիպում մտածել տարբեր պայմանականությունների մասին, որոնք մաքսիմներ ենք համարում…

Փողոցում պատահաբար տեսա նախկին ուսանողներից մեկին, որը հիմա Փարիզում է սովորում (տնտեսագիտություն, բայց համալսարանն այդպես էլ չեմ կարողանում հիշել:-)) Ամեն տեղ ունեցել եմ ուսանողներ, որոնք ուղղակի պայծառ դեմքեր են ու երբ լսում եմ նրանց հաջողությունների մասին, ուրախանում եմ, որ պայծառությունը չի խամրել ջահելությունից հասունացում ճանապարհին:

Մի շաբաթվա համար ոնց որ թե քիչ չի:-)

Tuesday, February 20, 2007

"Միասին տեր կանգնենք մեր երկրին"

88-ից հետո առաջին անգամ էի մասնակցում հանրահավաքի, թեև մասնակցելը շատ չափազանցված է. ‘ընդմիջման ժամանակ հանդես էի գալիս դիտորդի դերում’ ավելի ճիշտ կլիներ: Ընդհանրապես “Այլընտրանքի” գործունեությանն առավել ուշադիր հետևելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ այս շարժմանը լրջորեն է վերաբերվում հին ընկերներիցս մեկը, որին հաստատ լավ ու կարող մարդ եմ համարում:

Ինչևէ, որպես դիտորդ երկու դիտարկում. հները շարունակում են հին գիծը` փնովել, փնովել մինչև վերջ: Մենք բնականաբար շատ ավելի լավն ենք, քան նրանք, ովքեր այսօր իշխանություն ունեն: Հստահության նշույլ անգամ չեմ տածում հանդեպ այս մարդիկ. ոչ մի երաշխիք չեմ տեսնում, որ վաղը նույն այդ Սերժի տեղում հայտնվելով` իրենք նույնը չեն անելու: Ես հոգնել եմ անվերջ պախարանքից: Ես չեմ ուզում լսել կալիֆորնյան վիլլաների ու բրաբուսների մասին, ես դա ամեն օր մաշկիս վրա զգում եմ, երբ առավոտյան կանաչ լույսի տակ փողոցն անցնելիս առնվազն մի մերսեդեսից հաջողացնում եմ այս անգամ էլ բարեհաջող խուսափել: Չէ, աչքերս չեմ փակում, բայց տասնյակ այսպիսի խոսացողներ գիտեմ, որոնք “Հա, լավ, ձևեր մի թափի, հիմա էստեղ ով ա կանաչ լույսով անցնում”-ով պայքարում են օրինական Հայաստանի համար…Գանդի երևույթի հաջողության բանալիներից մեկը սեփական մանվածքի շապիկն էր…

Նորերն առաջարկում են հետևյալ ճանապարհը` տունը ներսից են մաքրում, մեր իսկ մեջ փնտրենք այն թշնամուն, որին ցանկանում ենք հաղթել ազատ, անկախ, ժողովրդավար, մի խոսքով ‘ապրելու տեղ’ կոչվելու իրավունքը վաստակած հայրենիք կերտելու համար: Տեր լինենք և վատին, և լավին, նրան, ինչ կա: Պարզ, բայց չափազանց դժվար պատասխանատվություն:

Ծանոթներ կային, որոնց այնտեղ չէի սպասում տեսնել: Սրանք մարդիկ են որոնց հարգում եմ իրենց պարկեշտության, գիտելիքների ու իրենց կյանքում ինչ-որ լավ բան արած լինելու կամ անելու ցանկության համար: Վճռականություն քչերի դեմքին կար, տարակուսանք /չգիտեմ, տեսնենք ինչ կսատցվի/` շատերի:

Թռիչքն առանց անցյալի /հների/ հնարավոր է, բայց անկումը սարսափելի ցավոտ կլինի… Տեսնենք ինչ կստացվի:

Հա, մի բան էլ էր ակնհայտ. այս շարժումն էլ շատերի նման միանշանակորեն ‘արական’ շարժում է: Բացակայում է կանացի սկիզբը` շարունակականություն ապահովելու իր կենսագործունեությամբ:

Monday, February 19, 2007

Անվերնագիր ներկայացում

Վաղուց ներկա չէի եղել նման լավ նախաձեռնության: Շաբաթ երեկոն վառ ապացույցն էր նրա, որ ազատ մարդիկ իրապես գիտեն ինչպես օգտվել ազատությունից, իսկ ոչ ազատներին… պետք է սովորեցնել պսևդոազատությունից օգտվելու նորմերին:-)

Կրթական բարեփոխումներից հետո Հայաստանում, որը տվյալ դեպքում կարելի է սահմանափակել միայն Երևանով ու սակավաթիվ մարզկենտրոններով, ի հայտ եկան մասնավոր դպրոցներ, որոնք ի տարբերություն բուհերի` էլիտարության հավակնություն ունեն, և էլի ի տարբերություն բուհերի` որոշները կարողացան այս մի քանի տարիների ընթացքում կայուն հեղինակություն վաստակել: Օրինակ` այսպես կոչված “Բլեյանի դպրոցը”, նույն այդ Մ. Սեբաստացի կրթահամալիրը:

Ստեղծված ազատության, թե անարխիայի պայմաններում Երևանում ի հայտ եկավ ևս մի դպրոց` վալդորֆյան դպրոցը: Հակասական կարծիքներ կան դպրոցի մասին, որը շատ բնական է. մեծամասնության կողմից ընդունված կանոններից ցանկացած շեղում կամ քարկոծվում է, կամ գովերգվում: Միջին քննադատա-կառուցողական մոտեցումները կարծես թե նվազագույն են:

Շաբաթ երեկոյան երևանյան վալդորֆյան դպրոցը Համազգային թատրոնում ներկայացնում էր վալդորֆյան կրթության հայ ջատագովներից մեկի` Արայիկ Աթայանի պիեսը: Բեմում դպրոցի ուսուցիչներն, աշակերտներն ու ծնողներին էին:

...“Համակարգված երջանկության” այսպես կոչված բրիգադը խիստ անհանգստացած է այն փաստից, որ աշխարհում դեռևս գոյություն ունի մի քաղաք, որտեղ մարդիկ չգիտեն բջջային հեռախոսների ու համակարգիչների մասին: Սկսվում է երջանկացման գործընթացը, որի արդյունքում “Երեխան ձեզ չի անհանգստացնի հիմար հարցերով, թե ինչու է, օրինակ, երկինքը կապույտ”, ամեն մեկի նախասիրությունն էլ կդառնա այն գայթակզիչ թակարդը, որից կօգտվի համակարգիչն ու կսկսի մտածել ձեր փոխարեն /չէ որ դժբախտ է այն մարդը, որը մտածում է/, իսկ քաղաքին ‘երջանկությունից’ կփրկի միայն մանկությունը` յուրաքանչյուրիս մեջ նստած բարի, անկեղծ, ուրախ մանուկը...

Մեր իրականության ու հեքիաթի գեղեցիկ համակցմամբ այս ներկայացման ամենալավ մասը սակայն ծնող-երեխա-ուսուցիչ եռանկյունին էր: Ներկայացումը բնականաբար այդ մի ժամվա իրողությունը չէր, այլ միասին դեկորացիաներ ստեղծելը, միասին այս կամ այն միտքը հղանալն ու քննարկելը, որի արդյունքում սովորում ես շատ ավելին, քան դպրոցական գրասեղանի հետևում, միասին քո ձեռքերով ինչ-որ լավ բան կերտելու փաստը…

Հրաշալի ու իմաստալից այլընտրանք սարսափելի տաղտկալի դպրոցական հանդեսներին…
Ցավոք, մեր հասարակությունն այնքան հիվանդ է, որ մեկ նախադեպը դեռևս բավական չի ապաքինվելու համար: Սպեղանին գտնելու համար նախադեպերի կրիտիկական զանգված է անհրաժեշտ: Միգուցե մայրաքաղաքային ու մարզային հյուրախաղերը կարող են դրա սկիզբը հանդիսանալ...
P.S. Երևանում արդեն նարգիզներ կան:-)

Thursday, February 15, 2007

flashback

Տատիկս Լոռվա/Տավուշի (նախկին Նոյեմբերյանի ‘ռայոն’, հիմա տաք-տաք վիճում են, թե դա Լոռի ա, բա ինչ ա:-)) սարուձորերում կորած-մոլորած գյուղերից մեկի ակտիվ կոմունիստի ընտանիքից էր: Պապիկս` որբ: Տատիկս 14 տարեկան էր, երբ հայրն ասում է, “Համբարձումը որբ ա, բայց ձեռքի շնորհքով ա… Լավ տուն-տեղ կդնի…” Մորաքույրս ասում է, տատիկս չի էլ տատանվում:

Համբարձումն ու Հայկանուշը ինը երեխա են լույս աշխարհ բերում, որոնցից մեկը` մայրս: Պապիկիս հիշում եմ միշտ լուռ, թախտին թիկն տված ու աչքերի մեջ անբացատրելի ժպիտ: Նույնիսկ երբ լաց էր լինում… Տատիկս զուսպ կին էր, սովորաբար լուռ ասեղնագործում էր, եթե թոռների համար հեքիաթ չէր պատմում կամ շիջրասի (տափակ, քաղցր բլիթ, մի քիչ գաթա հիշեցնող) սարքում: Երբեք չէր ընդհատում խոսակցին: Ասելիքն ասում էր հանգիստ, հակիրճ: Երկուսն էլ գեղեցիկ էին: Երկուսն էլ անվերջ աշխատում էին:

Սիրո հարյուրավոր գեղեցիկ սահմանումներ եմ կարդացել, հրաշալի նկարներ ու քանդակներ եմ տեսել, տեսել եմ գեղեցիկ զույգեր, բայց սիրո իմ սահմանումը տատիկիս ու պապիկիս իրար կողքի նստելն ու լռելն է… պապիկիս իբր պատահաբար մեղմ հպումը տատիկս ձեռքին…որում միասին ապրած կյանք կար` կորուստներ, ոչնչից տուն շինել, մեծահոգի ներումներ, երեխեքի սեր ու ջերմություն, չհարգանք ու ցավ` սեփական կյանքն անարգելու համար, ծնողին ժամանակին չհասկանալու համար, լուռ հպարտություն լավի համար, մեղմ ժպիտ շնորհակալության դիմաց…

Thursday, February 08, 2007

Հայերն աշխատասեր ժողովուրդ են...


Հայերն աշխատասեր ժողովուրդ են. համատարած կարծիք: Թերևս ավելի դիպուկ կլիներ ասել “միայն որոշ տեսակի աշխատանքասեր” …

Մեր գրասենյակը Անի հյուրանոցում է: Երկու օր առաջ հյուրանոցի մուտքի մոտ տեսնում եմ հյուրանոցի տնտեսուհիներից մեկին (հիմա ‘հավաքարար’ բառը չենք օգտագործում…): Նա աշխատում էր մեր հարկում, բայց արդեն մի քանի օր անընդմեջ հանդիպում էի մեկ այլ կնոջ: Հիմա տեսնելով նախկին տնտեսուհուն` հարցնում եմ, “Ինչպե՞ս եք”: Կինը բավականին նեղսրտած պատասխանում է, “Ինչպե՞ս պետք է լինեմ… Հասկանո՞ւմ ես, ես հիմա մուտքն եմ մաքրելու, 1000 անցող-դարձող: Բա որ մի ծանոթ էլ տեսնի… Ի՞նչ կմտածեն …”

Բայց ախր ի՞նչ կարող են մտածել: Միայն “Ապրես. ապրես, որ ընտանիքդ սոված չես թողնում, որ փուչ հպարտության հետևից ընկած ձեռքերդ չես ծալել հարյուրավոր այլոց նման ու չես նվնվում, թե գործ չկա: Որ այնքան մեծ ես գտնվել, որ հարգում ես աշխատանքը: Գիտեմ, որ էդ հյուրանոց մտնող 1000-ավոր մարդկանցից միգուցե տասն էլ արժանի չեն քո կողքին կանգնելու համար, բայց դու այսօր ստիպված ես նրանց ոտքերի տակի ցեխը մաքրել ու ապրես, որ դա անում ես, որովհետև բոլորս մի գործ պետք է անենք: Լավ կլիներ, եթե բոլորն անեին այն, ինչի համար ստեղծված են, ինչ կարող են ավելի լավ անել, քան մյուսը, բայց… այս ամենն ընդամենը “լավ կլիներ”, իսկ հիմա դու ուղղակի ապրես, որ աշխատում ես ու չես մուրում…” Ու այն մարդը, որը շնորհակալ չի լինելու այս կնոջը, ուղղակի անարժան է նրա վրա վատնված կնոջ անհանգստությանը: Ինչո՞ւ են մեր ընկալումներն այսքան խեղաթյուրված…Ո՞ւր է հարգանքն աշխատանքի հանդեպ…Ինչո՞ւ է աղքատությունն ու աղճատված հասարակական կարծիքն ավելի կարևորվում, քան հարգանքն աշխատանքի հանդեպ… Ինչո՞ւ այդ նույն աշխատանքն օտար մի երկրում չի նսեմացնում մեր արժանապատվությունը… Ես խնդրի սոցիալական կողմը չեմ դիտարկում այստեղ, բնավ, այլ մեր վերաբերմունքն աշխատանքին ու համապատասխանաբար, մեր վարքը:

Մեկ այլ հյուրանոցային օրինակ, որը, ցավոք, միայն հյուրանոցով էլ չի սահմանափակվում: Ամեն առավոտ ողջունում եմ երիտասարդ դռնապաններից մեկին կամ մյուսին: Անցայլ տարի մի նոր դեմք հայտնվեց` ուրախադեմ մի երիտասարդ, որը, ի տարբերություն երկու այլ երիտասարդների, միշտ ժպտում էր: Անկախ տարիքից, սովորաբար նախընտրում եմ ‘Դուքը’ և դժվարությամբ եմ անցնում ‘դուի’: Այսպիսով, ամեն առավոտ աշխատանքս սկսվում էր դռան մոտի “Բարև Ձեզով”: Պատասխանը միշտ նույն էր: Մի օր էլ բարձրանում եմ աստիճաններով դեպի գրասենյակ ու ինչ-որ երիտասարդ բարևում է, “Привет”: Առաջին պահին չեմ ճանաչում, բայց բարևում եմ իմ սովորական ձևով “Բարև Ձեզ”: Մի քանի աստիճան էլ բարձրանալուց հետո հիշում եմ, որ դա անցյալ տարվա նոր դռնապանն էր: Հիմա հյուրանոցում այլ աշխատանք ունի, որը դռնապանի կապույտ համազգեստի փոխարեն պահանջում է գեղեցիկ կոստյում ու փողկապ կրել և … դա թույլ է տալիս այժմ ինձ բարևել այսպես: Ի՞նչը փոխվեց մեր հարաբերություններում: Ոչինչ, տղան պաշտոն ստացավ…

Զզվում եմ էս սին սնոբիզմից:

Saturday, February 03, 2007

Բամբիռ

Եթե ինձ հարցնեն Երևանի ոգին ինչից է կազմված, իմ նկարագիրն անպայման կշեշտի ‘լեննագանցի’ Բամբիռին: Էս խումբը շարունակում է մնալ հետաքրքիր, երիտասարդ, խենթ, անասելի երաժշտական ու աճող: Երեկ մի քանի երգ լսեցի, որոնք ակնհայտորեն սոցիալական բնույթ ունեին: Փաստորեն, սիրո, ինքնության, չար ու բարու փնտրտուքները իրենց ջահել ‘եսից’ կամաց-կամաց դուրս են գալիս` ներառելով ‘դուն’ ու ‘մենքը’:

Իմպրովիզներն ու սոլոները ավելի հասուն էին դարձել: Ֆլեյտան ուղղակի հրաշալի էր… Եւ ուրախ են, անկեղծորեն, բուռն, համով-հոտով ուրախ են, որն անասելիորեն վարակիչ է իր անկեղծությամբ:-)

Միակ զզվելի բանը ակումբի ՍԱՐՍԱՓԵԼԻ ծուխն էր. անտանելի շատ ենք ծխում:-(

Friday, February 02, 2007

ՄԱՊ-ի կոնյակն ու գեղեցիկ մոդելը երևանյան ցեխոտ մայթերին

Օպերայի շենքի մոտ բացի համերգային ցուցանակները կային նաև կոնյակի գովազդային պաստառներ: Ինչպես գովազդային մշակույթը նոր որդեգրող ցանկացած երկիր` Հայաստանն էլ դեռևս չի կարող շատ գլուխ գովալ գովազդային ‘արվեստի’ բնագավառում ունեցած իր նվաճումներով: Հերթական պաստառների շարքն օգտվում էր ամենատարածված գովազդային հնարքից` կնոջ մարմնի բարեմասնությունների և տվյալ ապրանքի` այս դեպքում, կոնյակի, միջև համադրությունից:

Էժանագին հնարք, մեծ փողեր, իսկ արդյունքում` պատռված ու ցեխոտված պաստառներ. արդեն մի շաբաթ է կարծես: Ուղղակի հետաքրքիր է, սա ուղղակի հարբածի բուռն զգացմունքների դրսևորո՞ւմ է, ֆեմինիստների բողոք-ակցիա՞, թե՞ վանդալիզմ…

Thursday, February 01, 2007

Նայջլ Չարնոքը Երևանում

Why are you here? What do you expect to see?

Սկսում է ծխից մշուշված դահլիճում գնդակի նման անդադրում, անընդհատ այստեղ-այնտեղ հայտնվող բարալիկ մի մարդ, որի մասին գիտեի միայն մի բան, անունը` Նայջլ Չարնոք: Չէ, նույնիսկ երկու. բրիտանացի է: Հետո իմացա, որ “I’m a black lesbian inside”, “I’m part Russian, Jewish, Armenian, etc. etc.”, որ “I’m sick. Ill. I’m psychologically ill”, “I’m also psychic”, որ երբեմն խոսում է Բիլլի Հոլիդեյի հետ, որ թերթերը ստում են իր մասին:-)

Քանի բեմական պայմանականություն կարելի է խախտել ընդհանրապես: Շատ, գրեթե այնքան, որքան կա: Իսկ մեր հանդիսատեսը հետաքրքիր է: Ինչ-որ հախուռն, ռիթմիկ երաժշտության տակ “տաղանդավոր բրիտանացի դերասանը” վազում է Սունդուկյանի ողջ դահլիճով, իսկ հանդիսատեսը չգիտես ինչու ծիծաղում է: Եվ ինչո՞ւ: Ի՞նչն է ծիծաղելի այդ վազքում: Ես չգիտեմ պատճառը, բայց կռահում եմ, որ եթե եկել ես ներկայացում դիտելու ու տեսնում ես մի բան, որը միանգամայն դուրս է քո ակնկալիքների շրջանակներից, լավագույն տրամաբանական պահվածքը ծիծաղն է:

Բրիտանացին երեկ օգտագործեց իր 56-ամյա մարմնի բոլոր հավանական կարողությունները` պատմելու մեզ մեր մասին ու ասելու, որ կյանքն անիմաստ է, իսկ մեզանից յուրաքանչյուրն այդ անիմաստ կյանքում` մի-մի աստված:

Կար հարցադրումների սրություն, պարզություն, հանդգնություն` հիմնականում պահվածքի, ոչ մտքերի, չափազանց շատ ավյուն, երբեմն ճիշտ պահին ծնված հումորի նրբություն, մեկ-մեկ` գեղեցիկ խորեոգրաֆիա: Չկար ասելիքի ու ձևի նորություն (չէ, ընդամենը երկրորդ անգամ էի տեսնում ինտերակտիվ ներկայացում, բայց խոսքս հայ թատրոնի, հայ հանդիսատեսի համար թերևս նոր երևույթի մասին չի: Եթե փորձենք բեմադրության խճանկարը դիտել ոչ թե ամբողջության մեջ, այլ որպես մասերի ձույլվածք, պարզ կլինի, որ ձևի նորույթն էլ է անհետանում. ունենք մնջախաղի թատրոն` հրաշալի խորեոգրաֆիայով, ՆՓԱԿ` հանդուգն լինելու հնարավորություններով, Բնագիր.am` սեքսի ու սիրո սահմանումներն անվերջ իրար խառնելու փիլիսոփա-պոետական նկրտումներով, գեղեցիկ հեքիաթներ ու պատումներ այն մասին, որ կյանքի իմաստը գտնվում է այնտեղ, որտեղ երբեք չես փնտրում` աչքերիդ առջև, “Կարգին հաղորդում”` լիցենզավորված, առօրյա դարձած գռեհկություններով և այլն … Թեև, մի րոպե, այս ամենը մի ժամանոց բեմադրության մեջ հավաքելը միգուցե արդեն իսկ ձևի նորույթ է:-) ), բառ, շարժում, հնչյուն, տեսարան, որը կմնա դաջված հիշողությանդ ու սրտիդ խորքերում: Լավ, առօրյա, թարմացնող ներկայացում էր, որը կարող ես հիշել միայն նրա համար, որ մարմնի ու սեքսի մասին չխոսող Երևանը ստիպված էր պարբերաբար ակն և ունկնդրել դրանք/ց մի ժամվա ընթացքում, այն էլ բազմամարդ դահլիճում:-)