Ուսանողական
Երբ պայծառ օրդ տխուր կմթնի,
Եվ սիրտդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կզգաս,
Որ I-6-ին բնավ չես գտնի…
Եվ սիրտդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կզգաս,
Որ I-6-ին բնավ չես գտնի…
Ահա այս տողերն էինք խոշոր կարմիր վարդի հետ միասին թողել դասախոսի գրասեղանին նախքան դասից փախչելը: Իսկ հաջորդ դասին իր խստությամբ ողջ ինստիտուտով մեկ հայտնի դասախոսը ոչ միայն չբարկացավ, այլև հումորով մոտեցավ իր ամենաանհնազանդ խմբի այս արարքին :)
Երբ էր դա, տա՞ս տարի առաջ, քսա՞ն...
Քայլում էի ինստիտուտի մոտակայքով երկուշաբթի առավոտյան ժամը 10–11–ին, այսինքն՝ այն ժամին, երբ նրանք պարտավոր են նստած լինել դասի, ու դարձյալ տեսա նրանց՝ «դասից փախած ուսանողներին»՝ շենքի մուտքում թաքնված...
Երևի թե հենց սա է ամենաանհոգ տարիքը, երբ աշխարհի ամենասարսափելի բանը հունիսյան քննական սեսիան է, իսկ ամենամեծ ուրախությունը՝ ամառային արձակուրդը :)
Երբ էր դա, տա՞ս տարի առաջ, քսա՞ն...
Քայլում էի ինստիտուտի մոտակայքով երկուշաբթի առավոտյան ժամը 10–11–ին, այսինքն՝ այն ժամին, երբ նրանք պարտավոր են նստած լինել դասի, ու դարձյալ տեսա նրանց՝ «դասից փախած ուսանողներին»՝ շենքի մուտքում թաքնված...
Երևի թե հենց սա է ամենաանհոգ տարիքը, երբ աշխարհի ամենասարսափելի բանը հունիսյան քննական սեսիան է, իսկ ամենամեծ ուրախությունը՝ ամառային արձակուրդը :)

7 Comments:
Da lriv urish arjekayin hamakarg a kan ayn vor Arevmutkciner@ unen. Yerevanum sovorelis dasic bacakayel@ dasic pakhchel er (kartzes te das@ bant lini).
Isk Arevmutkum sovorelis dasic bacakayel@ pogh@ kamun talu mi dzev e. Amen mi das voch miayn ahagin gitelik e talis ayl naev ahagin pogh arji. Dasakhosnern el chen patji usanoghin dasic bacakayelu hamar. Mievnuynn e, knnutyunneri jamanak usanogh@ kdzakhoghvi.
nazarian, միանգամայն համամիտ եմ :) Ինքս սովորել եմ երկու համակարգերում էլ ու երկուսին էլ քաջ ծանոթ եմ։ Հայաստանում կրթությունը համատարած բնույթ է կրում, ու ցանկացած շրջանավարտ ցանկանում է ամեն գնով գոնե ինչ–որ բուհում սովորել ու դիպլոմ ունենալ։ Իսկ արևմուտքում սովորում են միայն նրանք, ովքեր անկեղծորեն ցանկանում են մասնագիտություն ձեռք բերել։ Իսկ երբ մի բան այդքան համատարած է լինում, ընկնում է նաև որակը... Այն հազարավոր ուսանողներից, որ ամեն տարի ավարտում են հայկական բուհեր, ընդամենը մի մասն է իսկապես արժանի այն դիպլոմին, որ ստանում է։ Սա է տարբերությունը մեր և նրանց միջև։ Ու բնականաբար տարբեր է նաև ուսման նկատմամբ վերաբերմունքը։ Եթե քեզ միայն դիպլոմ է պետք ու ոչ գիտելիք, ապա կարելի է նաև չչարչարվել, այլ մի կերպ ձգել «3»–ի... Ու հետաքրքիրն այն է, որ բուհերն էլ են սովորել այդ կարգին... Արևմուտքում եթե հոսքի 60 ուսանողներից 55–ը դասից «փախել» է /զուտ տեսականորեն :)/, դասախոսն իր պարտքը կհամարի դաս անել մնացած 5–ի հետ։ Իսկ Հայաստանում նախ այդ 5–ի երբեք դասի չեն մնա մենակ, իսկ եթե մնան էլ, դասախոսը նրանց ուղղակի տուն կուղարկի ու հաջորդ դասին կսկսի կիսած թողած տեղից... Մի խոսքով, երկար գրեցի, կարծում եմ՝ միտքը պարզ է :)
Ի դեպ ասեմ, որ այն խմբում, որտեղ ես եմ սովորել, 18 հոգուց առնվազն 14–ը չափազանց խելացի ու աշխատասեր երեխաներ էին։ Ու երբ դասից փախչում էինք, հաջորդ օրերին կրկնակի լրացնում էինք բաց թողածը... Այդ բոլոր տարիների ընթացքում շատ առարկաներ ենք անցել ու շատ քննություններ ենք տվել, բայց ամենահիշարժանը հենց այն օրերն էին, երբ թաքնվում էինք մի որևէ դատարկ լսարանում ու սպասում մինչև դասախոսն իջներ դեկանատ...
Isk vor institutum es sovorel? Yes el em hishum dasic 'pakhcelu' orer@. Mer khumb@ mi kich aveli metz er - mot 60 hogi. Menk Aygedzorum eink - EPH mijazgayin haraberutyunneri bajnum.
Ինչ կայֆ էր դասիրց թռնելը… բա որ դասատուն էր մեր հետ էր թռնում…
nazarian, մեր կուրսը մի քանի հարյուր հոգի էր, դրա համար էլ մեզ բաժանել էին խմբերի... Ես լեզվաբանական եմ ավարտել :)
հակոբ գեւորգյան, էդպես էլ էր լինում, հիմնականում՝ այն օրերին, որոնք մենք տոն էինք համարում, բայց որոնք պաշտոնապես ճանաչված չէին. գարնան առաջին օր, երեխաների պաշտպանության օր, ձմռան առաջին օր և այլն...
Hargeli blogroxner ays bloge pakvel e te der gorcum e???
Dear Anonymous
Բլոգը չի փակվել, պարզապես բլոգրողները վերջերս փոքր–ինչ զբաղված են :(
Post a Comment
<< Home