Saturday, October 13, 2007

Ռոքը մեր քաղաքում

Վերջին ժամանակներս Երևանը մի տեսակ ռոքային քաղաք է դարձել։ Նկատե՞լ եք, թե ինչքան են շատացել համերգները։ Փորձեցի հաշվել. ստացվեց, որ վերջին մեկ ամսում Երևանում կայացել է յոթ թե ութ համերգ (չհաշված Stop ակումբում բավականին հաճախադեպ ռոք երեկոները), որոնց մեծ մասը՝ «փառատոն» անվան տակ։ Դրան գումարած՝ նոր «Դեթրոյթ ռոք սիթիի» բացումը Մոսկովյանի վրա...

Մի քանի օր առաջ գնացել էի նմանատիպ մի միջոցառման՝ կինո Մոսկվայի ամառային դահլիճում։ Համերգը կոչվում էր «Rock for Freedom» և կազմակերպվել էր «Սկսելա»–յի կողմից։ Անկեղծ ասած՝ այդպես էլ չկարողացա պարզել, թե ինչ էր «Սկսելա»–ն` կազմակերպություն, ակցիա, կոչ, թե այդ բոլորը միասին։ Համերգին հաջորդած մի քանի օրերին տարբեր կայքերում բավականին շատ քննադատություններ են հնչել, դրա համար էլ ես կցանկանայի շրջանցել ոչ այնքան հաջող կազմակերպումը, ուշացումը, մուտքի մոտ անցկացվող ստուգումները ու ասել, որ ինձ համար ըստ էության կարևորը համերգն էր, և այն վատը չէր... Առաջին անգամ էի լսում Ginny Style և Mher Manukyan & Friends (նույն ինքը՝ Լավ Էլիի Մհերը), ու երկու խմբերն էլ բավականին դուր եկան։ Միակ ափսոսանքը համերգից հետո մնաց այն, որ չկարողացա Vox-ին լսել։ Պարզվում է, որ համերգները ոչ միշտ են հետևում նախօրոք տպագրված ծրագրին, և Vox-ն իրականում ամենաառաջինն էր նվագել, ոչ թե վերջում, ինչպես ես սպասում էի :(

Իսկ մնացած խմբերը արդեն «ավանդական» դարձած խմբերն էին, որ սովորաբար նվագում են այդպիսի համերգներում՝ Roxygen, Oaksenham, Stryfe, Empyray... կարծես այսքանը։ Ըստ իս՝ հենց սա է այս համերգների հիմնական թերություններից մեկը՝ նորույթի հազվադեպությունն ու խմբերի սահմանափակ քանակը։ Չնայած մյուս կողմից, հաշվի առնելով հանրապետության բնակչությունը՝ գուցեև մեկ շնչին բաժին ընկնող ռոք երաժիշտների քանակով Հայաստանն այնքան էլ ցածր տեղ չի գրավում աշխարհում... Չգիտեմ, համենայն դեպս կցանկանայի, որ ավելի շատ լինեին խմբերը, որ նվագում են իրենց երաժշտությունը, ոչ թե cover անում հանրահայտ երգերի...

Գիտեմ, որ ինչ–որ բան ստեղծելը դժվար է, բայց դե...

8 Comments:

Anonymous lus said...

Ber yndunenk, vor mi kich el lsaranin arjani xmber ein. Orinak chem hishum ov, Roxygen-y yerevi, asenk lav vocal uner, Ian Gilani tegh kancner tegh-tegh, u havakvacnern el aveli shat ir cover-neri tak ein "tjjum", kan normal u intellectual rock/music (kam gone havaknogh) anhat-xbmeri (asenk nuin ko nshats Mhery) yeluiti jamanak. Rock (u yndhanrapes, nor u hetakrkir music) lselu mshakuit mi jamanak kartses te kar, bayc hima chem haskanum inch e katarvum. Indz hachax grete mecamasamb imbecile-neic kazmvac lsarann enkan e vanum,vor chem uzum angam kich te shat lav xmberi hamerg gnam...
Or maybe I am too pessimistic?

3:23 PM  
Blogger ... said...

Իմ կարծիքով՝ այդ համերգների հանդիսատեսի մեծամասնությունը տարիքով համեմատաբար փոքր երիտասարդներ են, ու բնական է, որ նրանց ավելի շատ պետք է դուր գան հենց այդպիսի կատարումներ։ Այն ժամանակ, երբ ըստ Ձեզ կար ռոք լսելու մշակույթ, հանդիսատեսը լրիվ ուրիշ էր... Իսկ նրանք արդեն «մեծացել» են ու մի տեսակ հեռացել ասպարեզից, հաճախ նաև՝ երկրից, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով... Եկել է նոր կոնտինգենտ, որ դեռ պետք է կրթվի երաժշտականորեն, ու ես հավատում եմ, որ դա ժամանակի հարց է։ Կմեծանան՝ կսովորեն։ Ի վերջո բոլորն էլ մի օր մի տեղից սկսում են :)

8:11 PM  
Anonymous lus said...

... jan

Kartsum em vor nor serndi xndiry voch miayn yerajshtakanapes, ayl yndhanrapes krtveln e:-)))
Iskapes menk urish eink!!!!

5:02 PM  
Blogger Shauri said...

lus ջան
Կներեք ուշ պատասխանի համար... Պարզապես ուզում էի ասել, որ էնքան էլ համաձայն չեմ էդ «մենք ուրիշ էինք» արտահայտության հետ... Ըստ էության բոլոր սերունդներն էլ նույնն են, միշտ էլ եղել և՛ խելացիներ, և՛ չսովորողներ։ Ահա այսպիսի կարևոր եզրահանգման է եկել դպրոցում երկար տարիներ աշխատած մայրս :)

11:34 PM  

Post a Comment

<< Home