Wednesday, September 19, 2007

Գրեթե երկու տարի:-)

Երևի աշնան արևն է մեղավոր:-)

«Ոսկորներս մը թիքա արևին տամ, բալա ջան», ասում էր տատս` անաղմուկ, պուճուր-մուճուր, կորացած մարմինը հենելով տան պատին: Տատս լռակյաց կին էր. ամբողջ կյանքում լռել է ու պապիս համար (հա, հա, պապիս, կարծեմ, իրենն էլ չի կարողացել երբեք համարել) ծնել հինգ տղա ու երեք աղջիկ: Ծիծաղում էր լուռ, արտասվում էր լուռ: Երբ սկսել էի տեսնել տատիս, առաջին անգամ աչքերում փայլ տեսա, երբ մայիսին ձմերուկ կերավ: Նախադասությունները կարճ էին, բողոքներն ու անեծքները, օրհնանքն ու ուրախությունը գրեթե միբառանի: Ամբողջ կյանքում եղբայրս իր համար մնաց «Եդիգար»: Վախենում էր փոքր հարսից (չէ, մամայից չէ:-) Երբեմն մտածում եմ, որ մայրս նրա համար անհասկանալի տեսակ էր. գեղեցիկ, սլացիկ, սիրված, ուրախ, կյանքով լի, համարձակ ու կանացի, անբացատրելիորեն կանացի…), բայց առանց նրա կյանք չուներ:

Լուռ հեռացավ կյանքից, հանգավ: Հարյուրավոր մարդիկ կային հյուղարկավորությանը, բայց թերևս ոչ մեկը, ով ճանաչում էր Անահիտ կնոջը: Երևի ամբողջ թափորում մի մարդ կար, որ սիրել էր այդ կնոջը, սիրել էր մորը: Խորը, ջերմ, տաք: Հայրս էր:

P.S. Շնորհակալ եմ բոլոր ընթերցողներին: Միշտ սիրել եմ գրել. Էն օրվանից, երբ, կարծեմ վեցերորդ դասարանում, մորաքրոջս խոհանոցում նստած մտածում էի, թե ինչու իմ բոլոր համադասարանցիներն արդեն մի քանի բանաստեղծությունների հեղինակ են, իսկ ես երկու բառ էլ չեմ կարողանում հանգավորել:-) Վերցրեցի առաջին պատահած անձեռոցիկն ու սկսեցի հանգավորել:-) Չեմ հիշում ինչ ստացվեց, ինչի մասին էր, բայց հանգերը տեղն էին:-)

Սիրել եմ գրել, բայց չգիտեի, որ ուրիշներին էլ դա դուր կգա:-) Շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար: Անչափ: Երբեմն կկարոտեմ ձեզ: Ես առանց ներկայանալու սկսեցի գրել ու էդպես էլ հեռանում եմ:-) Մի տարբերությամբ. հիմա նաև շնորհակալ եմ իմ ընթերցողներին: Ես չգրել չեմ կարող:-) Երևի դեռ կգրեմ: Ե՞րբ: Չգիտեմ: Ինչպե՞ս: Գիտեմ, որ դա չի լինի Cilicia-ում: Իսկ ցանկության դեպքում ինտերնետում լուսնաքար էլ կարելի է հայտնաբերել:-) Shauri-ին չեմ ճանաչում, բայց անասելի մեծ հույս ունեմ, որ նույն սիրով կշարունակի բլոգը: Ðաջողություն:-)

11 Comments:

Anonymous Sevak said...

??????????
??????????
??????????
Ափսոս... Հազար ափսոս...

4:59 PM  
Anonymous Lusine said...

vstahem vor entertsoxed shat kkaroti grvacqnerd sireli Christina.Shnorhakalutyun

10:06 PM  
Blogger Shauri said...

Քրիստինա, միթե՞ իսկապես հեռանում եք...
Հավատս չի գալիս...
Ձեր շնորհիվ է այս բլոգը դարձել այն, ինչ կա: Շատ տխուր կլինի ու անսովոր` բացել էջը ու չտեսնել Ձեր գրառումները :(
Հուսով եմ որ մի օր կվերադառնաք... Կամ կհանդիպենք բլոգից դուրս` մեկ այլ վայրում :)

10:16 AM  
Anonymous lus said...

Krist jan, chanes da:-)
Miyevnuinn e ches taknvi meznic. Bayc husov em gone indz/mez ches toghni shat pntrenk kez, che?

Sirov!

2:30 PM  
Anonymous Anonymous said...

Vay e mer kelxin!
Haziv gdel eyi mi grij karodov kardalu ardashmanitz, ahavasik na mez lekum e anoti u zarav...

Erevi mez che chebatsenelu hamar Christinan iran artstakurt e talis?

Husalov neran eli es blogum tesnel, anhamber em ed vaxdin spaselov!!!!!
Sirov,
Garo Babig

8:52 PM  
Anonymous Anonymous said...

Krist jan,
Senc tnaqandutyun mi ara:-) kez pashtonakan boghok em nerkayacnum ko bolor entercoghneri anunic (petk lini storagrutyunner el khavakenk) yev haytararum vor lav ban ches anum! Yes haskanum em vor shat geghecik yev dramatik dzevov es heranum bayc mez mi togh:-)
Bayc lurj em asum krist jan, kez hastat kkarotenk estegh yev huys unem gone mek mek khishecnes ko goyutyan masin.
Ko hazar tarva hnger
Gor

P.S. de isk verjin blogn iskapes sirun er...

12:05 AM  
Anonymous Sevak said...

Իմաստությունը հենց էդպիսին է լինում` մերկ, պարզ ադամանդներ, թաքնված բարդ զարդանախշերի շղարշի հետևում:

Misery hurts badly, but it's even more painful when you realize that you eventually get used to it.

Տեղ-տեղ էլ արևն էր իջել ու բազմել կանաչ հացի մեջ… Դեղին, կարմիր, մանուշակագույն: Արտերի կանաչ ձոփքը քամին էս գույներով էր ներկում:

Այդ միջավայրում ես ասելիք չունեմ, որովհետև նման մարդիկ չեն խոսում հաղորդակցվելու համար. խոսելն ինքնանպատակ է, կամ էլ խելացի երևալու, ինքնահաստատվելու մղում:

Ինչպե՞ս ընտրել քո ճանապարհն այս լաբիրինթոսում ու իսկապես լինել ազատ, սիրող, բարի, ազնիվ, ինչպե՞ս գտնել քո սահմաններն առանց միաժամանակ դրանք կաղապարներ դարձնելու…

Կարող եմ նկարագրել այն, ինչ կատարվում էր երաժշտությունից դուրս. Մեսչյանի կրքոտ ինքնավստահությունն իր երաժշտության մեջ ու համեստ անինքնավստահությունը դրանից դուրս, բավականին հակասական հանդիսատեսը, որը միաձայն էր միայն մի բանում՝ գրեթե բոլորն անգիր գիտեին երգերը, մի տեսակ միասնականության զգացումը, որն առկա էր այդ մի քանի ժամերի ընթացքում:

how long is long enough for one to act stupid?

Հայերենում «շահ» բառն անպայմանորեն եսասիրության մի մեծ պաշար է ենթադրում, ու որպեսզի երկար-բարակ չճամարտակեմ եսասիրության մասին, բավարարվեմ մեծամասնության կողմից ընդունված ընկալմամբ. անում ես ամեն ինչ, ինչը կարող է բավարարել քո «եսը», ամեն ինչ անխտիր:

Հարյուրավոր մարդիկ կային հուղարկավորությանը, բայց թերևս ոչ մեկը, ով ճանաչում էր Անահիտ կնոջը: Երևի ամբողջ թափորում մի մարդ կար, որ սիրել էր այդ կնոջը, սիրել էր մորը: Խորը, ջերմ, տաք: Հայրս էր:

4:44 PM  
Blogger Aramazd said...

Քրիստիկ ջան, հարգում եմ քո որոշումը ու շնորհավորում, որ կարողացար կայանալ որպես գրող։
Լավ էղի։
Արամազդ

12:30 AM  
Anonymous Anonymous said...

Christina tesnum es te inch exav qo gnaluts heto? Amen inch irar xarnvec...

12:51 PM  
Anonymous en said...

too bad I have forgotten how to read armenian...or rather that I never learned to a level that would allow me to read this blog...

apsos.

12:24 AM  
Anonymous Anonymous said...

please, don't go.

anhavatali lav es groum, karotel em ayn makour hayerenin vor ko khoskeroum hnchoum er...

mek-mek gri...

1:43 PM  

Post a Comment

<< Home