Tuesday, August 28, 2007

Սաքարթվելո չեմո* - Մաս I

Լայն ճակատ, սուր այտոսկրեր, երբեմն դասական, երբեմն հռոմեական թմբիկով քիթ, առավել հաճախ հանդիպող սև, ուղիղ վարսերի հակադրությունից էլ ավելի սպիտակ թվացող մաշկ, անկախ կառուցվածքից միշտ սլացիկ, հպարտ քայլվածք և անպայման ինչ-որ զարդ, որն անբռնազբոս ու անբացատրելիորեն ընդգծում է վրացուհու կանացիությունը: Հանդարդ ու հպարտ վրացուհու ներսում վառվում է Սաքարթվելոյի պատմությունն ու ներկան: Վրացին տուն ու եկեղեցին է կառուցում, կրքոտ գովերգում վրացուհուն, պարում իր սերն առ կին ու երկիր Վիրա ու նույն կրքոտությամբ ամրագրում նրա ապրելու իրավունքն իր քարե ամրոցների ներսում: Ասում են, եթե տարին 365 օր ունի, վրացին Թբիլիսիում ամեն օրվա համար մի եկեղեցի ունի կառուցած: Ունի, ունի, հաստատ ունի. աջ ես նայում` եկեղեցու գմբեթ, ձախ ես նայում` եկեղեցու գմբեթ: Եթե գիշերն էլ քնած չես ու աջուձախ նայելուդ հագուրդ չես տվել, տեսնում ես խաչեր ամեն մի բլրի ու լեռան գագաթին: Լուսավոր խաչեր:

Այստեղ մարդիկ ձեռքով ձմերուկ չեն պահում: Հիշո՞ւմ եք. Մոսկվայում մեկը մոտենում է երկու ձեռքերով ձմերուկներ գրկած վրացուն, թե Извините, вы не подскажите, сколько времени?”: Վրացիս ձմերկուները հերթով տալիս է հարցնողին ու վրդովված առաջ տնկելով ձեռքերն, ասում “Да откуда я знаю, բիճո”.... Իսկ Վրաստանում ձմերուկ կրելն անշնորհակալ գործ է. միևնույնն է, ոնց էլ լինի, 365 եկեղեցիներից գոնե մեկի մոտով կանցնես, իսկ յուրաքանչյուր եկեղեցու մոտով անցնելիս պետք է խաչակնքվել: Վրացին դա երբեք չի մոռանում:-) Ավելի աստվածապաշտ երկիր չէի հանդիպել մինչ այդ: Բոլորը խաչ են կրում, ահել, թե ջահել: Թբիլիսցուն երբ հարցնում ես տեսարժան վայրերի մասին, անմիջապես աչքերի հպարտ կրքոտությամբ արտաբերում է ‘Սամեբա’ բառը, որը Թբիլիսիի նորակառույց եկեղեցին է, պատրիարքարանը:

Մեր առաջին օրը սկսվեց Հավլաբարում: Քայլում ես ներկայի ու պատմության խունահոտ նեղ փողոցներով ու հասկանում, որ զգացմունքների որոշակիությունն առասպել է: Չկա ոչինչ որոշակի, երբ սքանչելի փայտյա պատշգամբի ձախ մասն արդեն հավասարվել է գետնին, իսկ աջում երեխայի շորեր են կախված: Փլված պատերն օտար անցորդի առաջ բացել են ինչ-որ մեկի կյանքը. նշմարվում են սեղանն ու աթոռը, պաստառները, պահարանը...Նախամուտքին նստած յոթ-ութ տարեկան տղաներն աշխուժորեն ինչ-որ բան են խոսում վրացերեն, իսկ երբ անցնում ես նրանց մոտով, հետևից լսում ես ‘Հա՞յ եկ, Դուկ Հայաստանի՞ց եկ: Հայաստանում ասում են «Կռակ կտաս,» չէ՞’… Անասելի գեղեցիկ նախաշեմեր, պատշգամբներ, կանաչ բակեր, ավերակներ, մերսեդեսներ, եփվող ճաշի հոտեր, մանուկներ ու պապիկներ... Հավլաբար. անհուն տխրության, անցյալի գեղեցկության, անվերջ զմայլանքի ու ներկայի անտարբեր շարունակելիության տարակուսանքի թաղ:

Հավլաբարից բարձրանում ես Սամեբա: Դեղին եկեղեցին ակնածանք է ներշնչում. անպաճույճ է, սակավաթիվ զարդաքանդակներով, միգուցե դրանով իսկ ապահովելով իր վսեմությունը: Գիտեինք, որ այդ նույն տարածքում Խոջիվանքն է, հին հայկական գերեզմանոցն ու մի շարք հայ մեծերի պանթեոնը: Տարածքը վերահսկող ոստիկաններին մեր հաճախակի հարցուփորձերին ականատես մի կին, որն առջևից էր քայլում, ոտքը մի քիչ կախ գցեց ու շուռ գալով մեզ, ասաց, “Հա, էդպես էլ գնացեք, կհասնեք պանթեոն”: Խոսակցության ընթացքում պարզվեց, որ Խոջիվանքն այլևս գոյություն չունի... Դրա տեղում վեր է խոյանում վրացիների պարծանքը` Սամեբան: Տարածքում եկեղեցին միակ կառույցը չի: Կա բավականին մեծ մի զանգակատուն, մատուռ, այգի և մի շարք այլ կառույցներ: Շինարարությունը դեռևս շարունակվում է: Հայ կինն ասաց, որ մինչ օրս հայտնաբերում են ոսկորներ… «Խոջիվանքում գերեզմանները տարբերվում էին մեր սովորական գերեզմաններից»: Դրանք աղյուսե դամբարաններ էին, որտեղ ամփոփվում էին աճյունները: Չգտանք գերեզմանը, որ փնտրում էինք: Չէինք կարող գտնել... Չկար...

Քայլեցինք դեպի Պանթեոն: Հովհաննես Թումանյան, Գաբրիել Սունդուկյան, Մակար Եկմալյան, Րաֆֆի, Պերճ Պռոշյան, Գևորգ Բաշինջաղյան, Նար-Դոս ու էլի մի տասնյակ հայ մտավորականներ: Տխուր էր: Չգիտեմ ինչու: Թիֆլիսն իրականում շատերի համար տուն էր ու կարծես տխրելու ոչ մի պատճառ իսկապես չկար...Մայրամուտի քամին դեղին խշշոցով էր պատել մեծերի հանգրվանը...

Հավլաբարից զառիթափ ճանապարհը տանում է դեպի Լացող ժայռը. կանաչով զարդարված սառնաշունչ արտասվող քարերը, որ ուղղորդում են դեպի Մետեխի եկեղեցին: Իսկ Քուռն իր կանաչ գորգով գալարվում է փափուկ ու մեղմ`անհաղորդ Թիֆլիսի եվրոպականացմանը, որի վառ վկան Մետեխից աջ տարածվող Եվրոպայի հրապարակն է:

*չեմո (վր.)- իմ



11 Comments:

Anonymous lus said...

Es inch kendani es patmum! Vonc vor inks entegh linem:-)
Misht uzel em gnal-tesnel, en el Havlabary... Mamas imana, kez yerani kta, vor gnacel es ed koghmery. Yerbemn ir kyanki arajin/Tbilisyan hatvaci masin patmelis chem haskanum, iren aveli shat vraci e zgum, te hay:-)
Isk Loria-Tavushi harcum amen depkum baxtners berel e:-)

9:48 AM  
Blogger christina said...

Անպայման գնացեք:-) Շատ հետաքրքիր դինամիկա կա էդ երկրում: Իսկ մամային Թբիլիսի տանելիս զգույշ եղեք. հին, պայծառ հիշողությունները նոր, փոփոխվող միջավայրում փնտրելը կարող է ցավոտ փորձություն լինել:

Տավուշը չգիտեմ, բայց Լոռին միշտ կրել է Թբիլիսիի ազդեցությունը:-) Երևանում, օրինակ, 'չուչխելը' սուջուխ է, 'տխիլը'` պնդուկ:-)

12:07 PM  
Anonymous Anna said...

Hianum em dzer patkeravor nkaragrakan vochov u shnorhakal vor krkin indz dzer tpavorutyunner@ hishecrin im stacats var tpavorutyunneric erb tas or araj Tiflisum ei. Petk e khostovanem vor hatkapes hisharjan darcan indz hamar hin u neghlik poghocner@ tserutyunic kqvats patshgambnerov u khorhrdavor bac drner@ voric aym koghm erevacogh tshvarutyun@ aknatsank er nershnchum.
Chishtn asats Samnebin vorpes chartarapetakan kotogh shat inknatip karuyc er , sakayn nersum yes chzgaci vochinch hogevor, terevs khangarum ein tesakhciknern u geghecik srbapatkerneri shrjanakneri mej arnvats tankarjek zarder@ yev ekeghecu mej katarvogh grkeri, ginineri yev ayl ireri arevtur@.
Isk im tpavorutyunneri kulminacion ket@ bolorovinel pchnvats kam hakarak@` sevazgest vracinerov mayraqaghaq@ cher ayl Svanetii shrjani kusakan bnutyunnn u lernern ein, voroncic Ushban, real climbing yev hiking volortnerin antsanot hogebanutyuns haghtaharelu yev czech @nkerneris ognutyamb, pativ uneca barcranal (though till the glacier level.) U minch ayd im unecats patkeracumner@ bnutyan masin darcan khghjuk, u hishoghutyuns prptelov Hayastanum nman bnapatker pokr inch pakas tpavorivh miayn Gorisum gta.

1:24 PM  
Anonymous lus said...

Nor Yerevan teghapoxvac jamanak indz tvum er, te morys shnorhiv e, vor gitem "chuchxeln" u "txily". Indz misht tvacel e, vor chuchxeln (inch-vor hmayk ka henc bari mej;-) aveli hamov e, kan sujuxy, isk txiln aveli pnduk e, kan henc pnduky:-)

9:47 AM  
Blogger Gor said...

Christ jan hoyakap es patmum inchpes misht. Yes Tiflisic miayn hishum em 1992-1993 tvakanneri voghormeli vijak@ vorn i miji ayloc ayd pahin nuynisk Hayastanic aveli lav er. "Puri" hac eink berum aynteghic... Hey giti...~~~

11:50 AM  
Blogger AramK said...

Karogh e tarorinak tval, bayc erbeq Vrastanum chem eghel :)

Tavushum erbeq chi eghel vracakan influence (nkati unem Shamshadin, Ijevan, Dilijan). Miguce Noyemberyanum ? Noemberyann u Lorin en sahmanakic Vrastanin. Chgitem ...

3:10 PM  
Blogger nazarian said...

Yes el Vrastanum chem yeghel (baci mi angam gnackov Rusastan gnaluc Abkhaziayi paterazmic mi yerku shabat araj - het galuc arden paterazm@ sksvel er u mi kani or lrvecink Krasnodarum u Adlerum).

Shevardnadzei vakht Vrastan gnalu cankutyun chem unecel bayc Varderi Haghapokhutyunic heto indz ed yerkir@ aveli azat tegh a tvum u yerevi myus angam vor Hayastan gam, mi kani orov Tiflis kgnam.

8:29 PM  
Blogger christina said...

Ուրախ եմ, որ լավ հիշողություններ ու նոր ցանկություններ են առաջացրել իմ տպավորությունները:-)

Պուրին իսկապես շաաաատ համով է...

Իսկ Վրաստանում ինձ հիացրեց ևս մի բան: Երբեք չեք կռահի ինչ:-) Ոստիկանությունը: Ի տարբերություն մեր տարրական քաղաքավարությունից գաղափար անգամ չունեցող, հաստափոր ոստիկանների, այնտեղ ոստիկաններն անասելի բարեկիրթ են: Նույնիսկ կարծրատիպեր սնող ատրիբուտիկան ի նպաստ վրացի ոստիկանների էր. հիմնականում երիտասարդ, բարետես տղամարդիկ, ժպտերես, ամերիկյան ոստիկանների համազգեստները հիշեցնող համազգեստներով:-) Էլ ինչպես չվստահես, երբ այդքան ֆիլմեր ես տեսել ամերիկյան ազնիվ ոստիկանների մասին:-))Մենք բազմաթիվ անգամներ են նրանց դիմել և միշտ պատրաստակամ պատասխանել են մեր տարբեր հարցերին: Անհավատալի էր...

Աննա ջան, մեզ մոտ էլ իսկապես անասելի գեղեցիկ վայրեր կան, բայց սովորաբար դրանք տուրիստական հետաքրքրության շրջանակից դուրս են: Հարցրեք հին արշավականներին:-)

6:20 PM  
Blogger nazarian said...

Ես Ամերիկյան ոստիկանների մասին այդքան բարձր կարծիք չունեմ: Անշուշտ, նրանք Հայկական եզերից ավելի լավ են, բայց նրանց մեջ էլ կան կոռումպացված մարդիկ: Մեծ մասը ոստիկան են որովհետեւ կարող են անպատիժ մարդկանց abuse անել: Դա հատկապես ընդգծված է սպիտակ ոստիկան/սեւամորթ քաղաքացի հարաբերություններում:

Իսկ դու ՛Training Day՛ կամ ՛Crash՛ կինոները նայել ե՞ս: Դրանք ավելի մոտ են իրականությանը:

6:54 PM  
Blogger AramK said...

Kartsum em Christinan nkaragrum er vraci chanaparhayin wostikannerin.

"Training Day"-@ kananc hamar naxatesvats kino chi, Nazaryan :)) Izur hogebanakn travmayi togh chentarkeven.

Hay wostikannern aveli hachax hlu kamakatarner en, kraki mijic shaganakner hanoghner, qan hancagortsuthyunner kazmakerpoghner. Chnayats kan nayev aydpisinner@, aysinqn` xabebaner, shantajistner u shortoghner.

I dep, moskovyan milician el e shat barehambuyr, erb motenum es inch wor harcov (zut kanaci ditarkumner@ baretasuthyan u eritasarduthyan masin bac em toghnum :), sakayn da chi xangarum wor metronerum u poghocnerum mardawors kazmakerpen baris bun imastov.

Hayastanum el Chanaparhayin wostikanutyan veradzevaroveluc heto inch wor haytararuthyunner eghan mamulum u TV-ov - pntrum ein baretes, bardzrahasak eritasardner, bayc erevi anhrajesht qanakuthyamb kontingent chgtan, dra hamar el toghecin hin hastapornerin.

1:01 PM  
Blogger AramK said...

Bolorovin tarm patmuthyun, the inchpes en Haysatnaum darnum wostikan :) Lunchi jamin zrucum einq @nkernerov, tghaneric mek@ asec baracioren hetevyal@ : "Horeghbors tghan ekogh tari avartum a dproc@, chgiten heto inch a anelu. Enqan xelq chuni, wor bardzraguyn @ndunvi, menak fizikapes ujegh a, parapats. De, stipvats gortser@ kam piti miliciayi dproc (karda` Wostikanakan Akademia") ta, kam el ... chgitem" ...

2:41 PM  

Post a Comment

<< Home