Monday, June 11, 2007

Մանկության մոլորակ

Չէ, չէ, էս լավ կայքի մասին չեմ գրելու` http://www.mankutianmolorak.com, ուղղակի երբ վերնագրում էի, որը գրեթե միշտ վերջում է ստացվում, անմիջպես սա հիշեցի:-) Հեծանիվ էլ ալարեցի հնարել:-))))


Մեր մանկությունը երբեմն խտանում է ինչ-որ տեղանվան մեջ…Ամոջն իմ տոնածառն է, որի վրա կախում եմ մանկությանս գունավոր խաղալիքները: Ոչ ոք ինձ այդպես էլ չի կարողանում բացատրել, թե ինչ է նշանակում “ամոջը”` Օձունի կողքին, սարերի մեջ ծվարած այս փոքրիկ գյուղի անունը, որն իր նեղացկոտ դիրքով հանդերձ առատաձեռն ու հյուրընկալ ոգի ունի: Գյուղը սարի վրա գտնվող բացատի վրա է, որտեղ բարձրանալու համար պետք է գոնե ինը ոլորան անցես ու քարափի գլխին տեսնես արծվի թռիչքը: Իններորդ ոլորանն ավարտվում է… դե իհարկե, հենց ճամփեզրին թիկնած խաչքարով ու ցորենի կամ եգիպտացորենի (էդ էլ գյուղացին ու ամառը գիտեն) դաշտերով: 2007-ի հունիսի 9-ին հացահատիկի արտերը ծփում էին ալվան կակաչով…Տեղ-տեղ արտերն էնպես էին շիկնել, որ շունչդ կտրվում էր…Տեղ-տեղ էլ արևն էր իջել ու բազմել կանաչ հացի մեջ… Դեղին, կարմիր, մանուշակագույն: Արտերի կանաչ ձոփքը քամին էս գույներով էր ներկում: Ի ուրախություն քաղաքացու ու ի դժբախտություն գյուղացու (սայլապանս կառապանիդ վնաս չի:-))

Արտերից աջ Օձունի բացատն է, ձախ` կանաչ քարափն ու Խաչի սարը` լիքը մոշուտով ու պնդուկով: Դիմացի վերելքին էլ թառել է այգեշատ Ամոջը, ուր երևի մի քառասուն տուն հազիվ լինի, դրանց կեսից ավելին էլ` դատարկ:

Գյուղի վերջին տան հետ սկսվում է եղևնուտը ու էլի մերկ, կանաչ սարեր: Գլուխդ կախ հետևում ես միակ կածանին, քայլում ես, քայլում, մինչև հասնում ես անտառին ու քաղցր մորուն: Իսկ էս կածանը գյուղի նախամուտքն ազդարարող մի քանի մետրանոց ասֆալտից հետո հողի ու խճի փոխակերպված ճանապարհի շարունակությունն է: Մի ժամանակ կածանը տանում էր դեպի թնդանոթները, որոնք երեխեքիս ուրախությունն էին: Մի երկյուղած հանդարտություն էր իջնում մեր խառնիխուռն ամբոխի վրա. արձակված արկերի հռնդյունից ու իրադարձության կարևորությունից սսկված` ուշադիր հետևում էինք, թե ինչպես են մեեեեծ ու սև ամպերը պարտված հեռանում ու սկսվում էր արևոտ 'գելածնուկը', անձրևի ու արևի կայտառ մի խաղ, որի ժամանակ, մեզ ասել էին, թե գայլերն անտառում 'ձագ են ունենում' :-) Ու էլ ինչ ասես չէին ասել, որ ավանակի զռռոցի ժամանակ թե հասցրեցիր մազիցդ ձգել, ուրեմն երկար, գեղեցիկ վարսեր կունենաս (ինձ էդպես էլ չհաջողվեց ձգել իմ անհնազանդ գանգուրները:-)), որ սարի սպիտակ ծաղիկով (մենք ասում էինք 'սապոնածաղիկ', քանի որ երբ ափերիդ մեջ տրորում էիր գլխիկները, փրփուրի նման բան էր առաջանում) լվացվելու դեպքում միանգամից սպիտակում ես. ամեն ամառ մի երեք անգամ լվացվելուց հետո էլ մինչև հիմա շարունակում եմ թուխ մնալ:-)

Ամոջում մանկությունը միահյուսել էր երևակայությունն ու իրականությունը…

5 Comments:

Anonymous Sevak said...

«Տեղ-տեղ էլ արևն էր իջել ու բազմել կանաչ հացի մեջ…»

Փառք Աստծո, որ լեզվի գոհարներ կերտելու շնորհը դեռ չի մեռել ազգիս գեներում, ավա՜ղ դրանք գնահատող ու ընկալողների բանակն է ցաք ու ցրիվ եղել:

Քրիստինա, դու տաղանդավոր ես…

10:25 AM  
Blogger christina said...

Այ Սևակ ջան, բա որ քաջնազարությունս բռնի ու գնամ քարվան կտրելու:-)))))

Չէ, երկուսից էլ կան, ուղղակի ինձ թվում է իրար չեն գտել, որովհետև ինչքան ֆիզիկական տարածքը հաղթահարելի է դառնում, էնքան մեծանում է մարդուց մարդ տանող տարածքը: Ոչինչ, դա էլ մի օր կհաղթահարեն, հենց որ վտանգ զգան:-)

5:07 PM  
Anonymous artashes said...

http://menaria.livejournal.com/18493.html !!!!! :):):)

Ничего себе, две подруги-натуралистки, Сарьян с Левитаном. :)

"...Я видела настоящий марш облаков. Стальная вода стянула в себя весь глянец с гор, горы стоят под облаками темносине-темнозеленые, далеко-далеко, облака-ли-тучи-ли, грозные охранники, стоят себе ленивые, так и ждут удариться! И вдруг справа медленно и стройно стал надвигаться парад - другой, других, другие. Белая армия, целая флотилия, царская фаланга, феерия оф. Медленно приплыли, темные тучи как стая новобранцев покорно расступилась, пустила их в себя..."

9:39 AM  
Anonymous amojakan:-) said...

Isk erb ays amenin el avelanum e, hanrahayt xndzori tsari tak texi unecox tarm daxdzi teyaxmutyunnern u irenc parzutyam "nor ashxarhner" haytnaberox zruytsner@... hecanivn arden inqn iren a horinvum;-p

4:53 PM  
Blogger nazarian said...

Yes yerkar jamanak Tumaniani heqiatnern eyi pntrum. Shnorhakalutyun mankutyan moloraki teghekutyan hamar.

5:53 AM  

Post a Comment

<< Home