Գոյայի ուրվականները
Երեկ նայեցինք Միլոշ Ֆորմանի ‘Գոյայի ուրվականները’…Տեսնես ո՞վ է “белка в колесе” դարձվածքի հեղինակը: Տաղանդավոր բնութագիր է մարդկության համար: Դարից դար ենք տեղափոխում նույն արժեքները, արատները, գայթակղությունները, սխալներն ու տառապանքը. կյանքը: 21-րդում ուղղակի շատացել է կյանքը հեշտ ապրողների թիվը:
Այս ֆիլմը բաց պատուհան էր` փախչելու կյանքի ադիբուդիական ընկալումից դեպի ծիրանայինը…

7 Comments:
Kristina, inch xorhurd ktas, arzhi $10 tam (tank a, eh!) ayd Goyayi masin filma tesnem vagha che myus ora, Seattle-i paratonum?
http://www.seattlefilm.org/festival/film/detail.aspx?id=22903&FID=32
Mi retsenzia kardatsi, arandznapes lav cher xosum filmi masin...
Չգիտեմ, Արտաշես ջան: Ես ձեռնպահ կմնամ ֆիլմի մասին կինոգետական կարծիքներ հայտնելուց. ռեժիսորական լուծումներ, դերասանական խաղ, և այլն, և այլն (այս առումով ինձ ցնցել է Լարս ֆոն Տրիերի “Դոգսվիլը”)…
Ինքս ֆիլմը շատ էի ուզում նայել, որովհետև մի անգամ Ֆորմանն իմ հերթական փնտրտուքների ճանապարհին լույս է վառել` “Թռիչք կկվի բնի վրայով”: Ես ուզում էի նորից ‘հանդիպել’ մարդուն, որի խորությունը մի անգամ ինձ գերել էր:
Ֆիլմն Էյնշտեյնի հանրահայտ տեսության մեջ կողմնորոշվելու մարդու ջիգերի մասին է: Ու նաև... ֆիլմը Գոյայի մասին չի:-)
Eghbayr, havanel es, te che?! Ete ayo, inchqan? Ampi chap?
Հավանել եմ, բավականին, բայց ոչ ամպի չափ:-)
Արտակարգ ֆիլմ էր, ԱՐՏԱԿԱ՜ՐԳ: Կյանքի ողբերգության ու հույսի ու ֆարսի ու գեղեցկության մասին... Ինչպես Կրիստինան էր ասել, դարից դար նույն զիբիլն ենք մնում՝ որպես մարդ:
Երբ Նապոլեոնի մարդը Իսպանիայում հայտարարում է. «Liberty եմ բերել ձեզ, ուրախացեք; իսկ ով Liberty չի ուզում, ուրեմն Liberty-ի թշնամին է ու կպատժվի», իսկ դրանից էլ առաջ՝ իր ֆրանսիացի զինվորներին. «Ճնշված ու ծեծված ժողովրդին գնում ենք ազատագրելու; նրանք մենք ծաղիկներով կդիմավորեն», ամբողջ դահլիճը մի ախ քաշեց ու սկսեց հռհռալ. Ֆորմանը բառացիորեն կրկնում էր պոռնիկ նեանդերտալցի Բուշի խոսքերը: Իսկ հետո Աբու Ղրաիբի ու ԿԳԲ-ի (ներողություն, Ինկվիզիցիայի) նկուղների տեսարանները... Ստալինի դահիճ Վիշինսկու (ներողություն, ՍՈՒՐԲ պոռնիկ եկեղեցու) դոգմատը, թե անմարդկային տանջանքներին իսկական հավատացյալը կդիմանա՝ իբր թե աստծուց իբր թե ուժ ստանալով... Իշխանավորների տականքային ծախու բնույթը, ու իրական պոռնիկ կանանց՝ դրանց համեմատությամբ գեղեցիկ ու անմեղ լինելը (ինչը ես անձամբ Ամստերդամից դեռ գիտեի)... ո՞րը ասեմ:
«Ամադեուս»-ական վիզուալ էսթետությամբ սարքած մի գործ էր... Նատալի Պորտմանը, ինչպես միշտ, շատ լավն էր, իմ ամենասիրած երիտասարդ դերասանուհիներից է:
Շատ ապրի Կրիստինան, որ գրեց դրա մասին; ես չեի տեսել ցուցակում ու բաց կթողնեի... Եվ երբ կանգնած էի տոմսարկղի հերթում, մի տղա մոտեցավ հերթին և մեկ տոմս առաջարկեց, անվճար (երևի, ինքն էլ էր ձրի ստացել այդ տոմսը; իսկ այստեղ մարդկանց մի զգալի մասը այդպիսին է՝ ի տարբերություն ամերիկացիների մասին այն ստերեոտիպի, որ ամեն ինչից փող են սարքում կամ ամեն ինչից կարևորը փողն է իրենց համար); այդպես որ ոչ մի կոպեկ չծախսեցի և մի արտակարգ ֆիլմ տեսա!!!
Ed huzvel ei, erevi, mi qani sxalov gretsi naxorda... sovorabar sxalner chem tuyl talis. :)
Դե լավ է, որ իզուր ժամանակ չի ծախսվել:-)
Post a Comment
<< Home