Wednesday, June 06, 2007

Ինչու չեմ խոսում:-)

Երեկ ընկերներիցս մեկը մոտեցավ, թե “Քո բլոգն եմ կարդում: Բա ինչո՞ւ չես խոսում, երբ էդքան ասելու բան ունես”:-)

Էս հարցն ինձ հաճախ են տալիս, բայց միշտ տալիս են նրանք, ովքեր ինձ լավ չեն ճանաչում:-) Իսկ ովքեր գիտեն, գիտեն նաև այն ամենի մասին, ինչի մասին գրում եմ: Ընդհանրապես մեծամասնությունը ճիշտ է, ես շատ չեմ խոսում, երբեմն նույնիսկ այն դեպքերում, երբ զգում եմ, որ ասելիք ունեմ: Հիմնական պատճառները մի քանիսն են: Սովորաբար խոսում եմ միայն այն դեպքում, երբ զգում եմ, որ լսում են: Սա հազվադեպ է պատահում:-)

Այն մարդիկ, ում հետ իմ առօրյայում շփվում եմ, որպես կանոն շատ կիրթ են, տեղեկացված և մեր խոսակցությունների թեման այնպիսին է, որ ես սովորաբար շատ ավելի շատ լսելու կարիք ունեմ, որովհետև սովորում եմ նրանցից, իսկ դա ինձ մոտ անհագուրդ մի պահանջ է:-) Կան մի քանիսը, որոնք բացի տեղեկացված ու կիրթ լինելը, նաև տաղանդավոր են ու իրենց տեսակետների յուրահատկությունը բացահայտելը շատ ավելի հաճելի է, քանի ինչ-որ ջրիկ, ընդհանրական կարծիք հայտնելը:

Ավելի ընդհանուր խոսակցությունների ժամանակ միշտ հայտնվում են մարդիկ, որոնք խոսելու պահանջ ունեն, ինչպես ես` լսելու:-) Այդ միջավայրում ես ասելիք չունեմ, որովհետև նման մարդիկ չեն խոսում հաղորդակցվելու համար. խոսելն ինքնանպատակ է, կամ էլ խելացի երևալու, ինքնահաստատվելու մղում:

Անգլիական ‘եղանակի մասին խոսակցությունների’ տեսակին ընդհանրապես չեմ տիրապետում:-) Առաջին երկու նախադասությունից հետո ինձ կորցնում եմ ու սկսում հիմարավարի ժպտալ. ամենալուրջ պատճառը, թե ինչու կանանց մեծամասնության հետ ‘կոնտակտը’ ձախողվում է: Օրինակ` լողավազանում թերևս մտածում են, որ իմ բառապաշարը սահմանափակվում է “բարև ձեզ”, “ցտեսություն” բառերով:-)

Բայց ինչպես կարելի է կռահել, ինքնաարտահայտման պահանջ ևս ունեմ, որի արդյունքում էլ հայտնվեց այս բլոգը:-) Ինձ դուր է գալիս դրա չպարտադրող բնույթը. կարդա, եթե ուզում ես, հաղորդակցվիր, եթե ուզում ես, չէ` խոսա, լսիր, կարդա, դիտիր ուրիշին:-)

9 Comments:

Blogger AramK said...

Qchaxos mardik irakanum zbaghvats en mtavor shataxosuthyamb :) Xosecreq nranc ev ktesneq the tramabanuthyan inchpisi goharner en parunakum nranc mtqer@ ... Pastoren, Christina, du el es dranc shraqum, inchpes wor yes entadrum ei :) Irakanum shataxos mard@ grelu kariq shat chi unenum, worovhetev xoselov arden isk spasrum u bavararum e socialakan shpman ir pahanjner@ :)

6:16 PM  
Anonymous v said...

Երբ փոքր էի ու մտքովս մի ՚խելացի՚ միտք էր անցնում կամ որևէ հարցի պատասխան, որը չէի հասցնում առաջինը բարձրարայն արտահայտել, ընկճվում էի այն զգացողությունից, որ կողքիններս չեն իմանա այդ մտքի իմ գլխում ինքնուրույն ծագման մասին։ Այս տիպի զգացողությունների բացասականություններ էր երևի, որ աչքերս բացել տվեց ու հասկացրեց այնքան հասարակ մի փաստ․ իմ մասին ամենակարևոր կարծիք ունեցող անձը հենց ես եմ։ Ու ամենևին էլ հարկավոր չի անընդմեջ մտքերդ բարձրաձայն խոսքերի վերակերպել՝ իրենցից հաճույք ստանալու համար։ Կարծում եմ սա նաև տարբերում է ՚ինքնաբավականաչափ՚ (самодостаточный) անձանց մյուսներից։

Ու չնայած նրար, որ ես չեմ ճանաչում ձեզ իրական կյանքում, շատ հաճելի է կարդալ ձեր բլոգը։ Նաև այն պատճառով, որ զուրկ է ՚եղանակի մասին՚ զրույցներից․․․

8:43 PM  
Anonymous lus said...

Isk yerb shataxosy (yes:) qchaxosi (i dems kez) 'het' sksum e menaxosel, iren chi lqum anharmarutyan zgacumy, ughghaki mek-mek xoselu pahanjy antaneli e:)
Kez patmel em Waldorf manko-yi xoselu-lselu exercise-i masin?

10:57 AM  
Blogger christina said...

Արամ ջան, տրամաբանությամբ միշտ չի, որ աչքի եմ ընկնում:-)

Վ, ես Ձեր նշած ընկճվածության զգացումը գիտե՞ք ինչպես էի հաղթահարում:-) Երբ սկսեցի գրքերում կարդալ 'իմ' իսկ մտքերը ու հետո մտածում էի, որ նման մարդկանց մոտ էլ նույն միտքն է ծագել, հպարտությունից ուռչում էի (դե լավ է, ոչ էնքան, որ պայթեի:-))

"իմ մասին ամենակարևոր կարծիք ունեցող անձը հենց ես եմ" - ճիշտ եք, բայց երբեմն ուրիշների իմ ընկալումն էլ անհրաժեշտ է, որպեսզի նարգիզությամբ չտառապեմ:-) Ուղղակի այդ ուրիշներին պետք է ճիշտ գտնել...Ուրիշներ պետք չեն միայն իմաստուն մարդուն, որովհետև նրա ներաշխարհն ինքնին ուրիշներ է ամփոփում իր մեջ:-)

Լուս ջան, քո՞ մոտ եմ քչախոս:-))))) Դա ճիշտ չի: Սպասում եմ վարժությանը:-)

11:40 AM  
Blogger AramK said...

Varjuthyunn estegh greq, menq el imananq.

1:01 PM  
Anonymous v said...

Ինքդ քո մասին կարծիքի կարևորությունը բերված էր այն իմաստով, որ միայն ինքը մարդը կարող է փոխել (բարելավել) իրեն։ Ուրիշների մեր ընկալումն էլ է նպաստում մեր մեր մասին կարծիքի ձևավորմանը, սակայն ուրիշի ՚աչքը մտնելու՚ հետևանքով նրանց մեր ընկալումը չէ, որ պետք է ազդի այդ մեր մասին մեր կարծիքին:

9:34 PM  
Blogger christina said...

Համաձայն եմ:-)

10:51 AM  
Anonymous lus said...

Nerogh klinek shat ushacnelu hamar.
Ayspes, Waldorf-i varjutyun:
Yerku hogi sksum en zrucel, isk yerrordy jamanak e pahum, asenk mi x jamanak. Arajiny inch-vor ban e asum, isk dimaciny petk e nax krkni zrutsakci asacy, heto asi ir aseliky, u aydpes mi vorosh (voch shat yerkar) jamanak. U tsnoghneri het anckacrac ays pokrik varjutyunn apacucec yevs mek angam(djvaranum ein hishel zrucakci xosky), vor mardik xosum en aveli shat inknanpatak, qan shpvelu npatakarumneric yelnelov (chehashvac zut informative bnuiti harcupatasxannery, vorn irapes mterimneri depkum ashxatum e (yerbemn:-))

12:08 PM  
Anonymous Anonymous said...

Apres ,kho blog shat informativ u targetted

11:47 AM  

Post a Comment

<< Home