Տես, տես, ով է գալիս:-)
Վերջերս բարձրանում եմ Աբովյանով ու հանկարծ աչքս ընկավ դիմացից ինձ մոտեցող կնոջը: Անմիջապես ուշադրությունս գրավեց իր քայլվածքը. չափազանց ինքնավստահություն, որն արտահայտվում էր նույն այդ ինքնավստահությունը ի ցույց դնելու համար հետ նետված գլխով, որի պատճառով ամբողջ մարմինն ինչ-որ անբնական լարվածություն էր ստացել: Կինն ակնոց էր կրում` սովորական, սպիտակ ապակիներով ակնոց: Երբ մոտեցանք, նկատեցի, որ ապակիներից մեկի վրա, ներքևի անկյունում բավականին մեծ տառերով գրված էր ակնոցը պատրաստող ֆիրմայի անունը: Քանի որ տառերը բավականին մեծ տարածք էին զբաղեցնում, կինն ինչ-որ տարօրինակ խոնարհ հայացք էր ձեռք բերել. ստիպված էր նայել ակնոցների տակից:
Հաջորդ օրը երթուղայինում նստում եմ երևի քառասնամյա մի տղամարդու կողքին, որն անտեսելով վաղ առավոտյան արդեն իսկ ռազմատենչ դիրքորոշում որդեգրած տապը, մուգ կոստյում է հագել, որի ձախ թևին կարված է … կռահեցիք, ֆիրմայի անունը:-) Էլ չեմ խոսում անթիվ-անհամար գունավոր, փայլփլուն բլուզների մասին` UPA 3, SO, COM և ինձ համար անհասկանալի մի շարք այլ տառակապակցություններով զարդարված:

8 Comments:
Wochinch, Christina jan, mi neghvi :) "Kmetsanan", kancni ... :)
:) Ha, kmetzanan, kancni. Es indz hishacnum a Soveti tariner@ yerb jahelner@ firma aknocner ein dnum bayc pitak@ chein hanum. Maxicayi te Italiayi droshn er vren, lav chem hishum. Bayc te en jamanak etenc baner djvar er jarel. Hmi etenc baner kan bayc te yerevi pogh chka vor mardik arnen. Dra hamar el i cuyc en dnum irenc socialakan kargavijak@.
Kristina, hnatsats barer es gortsatsum - "ereval", chgitem inch... Karogh a hankarts "dzevamol" el ases?? Chi kareli, chi kareli... Nor haskatsutyunner kan, nor ezrer (ha-ha-ha, kes-zham hrhrum ei, erb arajin angam tesa ayd "termin" bari tapakaguyn tutakayin targmanutyuna; axr SHAT gavarakan enq, eli...)
Ha, inch ei asum. Hima ayd amena kochvum e "voch formal institutner". Ayo-ayo, qo verjin naxadasutyuna petq e veradzevakerpvi: "Che, inchqan enq sirum mer avandakan voch formal institutnera!" Tesar, inchpisi tarberutyun, inchpisi drakan erang, inchpisi harganq qo azgayin zharangutyan handep!!
(Lurj em asum; indz ches havatum, Sevakin hartsru...:))
Իսկ հայոց ավանդապատումը շարունակում է պնդել, թե` գժերը մեր բարեկամներն են...
բոլորովին չեմ նեղվում, ընդամենը դիտարկում եմ:-)
ինչ եք ասում....
.միայն հայերը չեն որ սիրում են ցուցադրել..
բոլորն էլ էդպես են...
Տարբեր երկրներում եմ ապրել...գիտեմ..
իսկ այն մարդը որ հայաստանից դուրս չի եկել..միայն հայերի շրջապատում է ապրում
կարծում է թե միայն հայերն են էտձև...
Hargeli anonymous, es blog-um groghner@ erevi kyanqneri kes@ inqnatirnerum u urish erkrnerum en anckacrel :) Karogh a drsum tesats qo depqern el en hayer eghel, bayc du ches imacel ? Ham el Christinan qaghaqakirt ashxarhi masin a xosum, woch the Germaniayi turqeri, US-i mexikneri kam arabakan erkrneri hndikneri, kam henc chtes arabneri masin. Mi hat tvarki tesnem ed wor erkrnerum es aprel, wor edpisi @ndhanracum es anum ?
Anonymous, մի քանի անգամ էլ նման դիտարկումներ եղել են, որ այս կամ այն երևույթը միայն Հայաստանին ու հայերին բնորոշ երևույթ չէ: Երբ ես գրում եմ այս կամ այն բանի մասին, որ նկատել եմ, զգացել եմ, ես չեմ փորձում դրանք ներկայացնել որպես առանձնահատկություն: Ամեն ինչ ամեն տեղ լինում է, մի տեղ` շատ, մի տեղ` մի քիչ քիչ: Օրինակ Նիգերիայում ցուցամոլությունը կարող է անգամ 'լավագույն' տասնյակից դուրս մղել հայերիս:-
Կարևորն, ինձ թվում է, ոչ թե համեմատության մեջ ինքներս մեզ արժևորելն է, այլ մեր իսկ արժեքային համակարգում դա անելը:
Post a Comment
<< Home