Wednesday, April 04, 2007

Երևանյան առօրյայից

Եթե Հայաստանի բնակավայրերում վերանորոգվում են հիմնական ճանապարհներն, ապա պետք է ուղղակի երեկոյան լուրեր նայել և իմանալ, թե որ երկրի բարձրաստիճան պաշտոնյան է ժամանելու Հայաստան: Սովորաբար բարձրաստճայնությունը սահմանափակվում է Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա աշխարհաքաղաքական միավորներով: Իսկ եթե ասֆալտի հոտ է գալիս նեղ, ծուռտիկ-մուռտիկ փողոցներից, նշանակում է ընտրություններ են: Փողոցների չափսերից կարելի է որոշել ընտրությունների մասշտաբը:

Լցակայաններում հայտնվել է ‘եվրոդեզիլ’: Բայց ‘եվրոյի’ ամենալավ օրինակն իմացա վերջերս. պարզվում է, եթե ամուսնանում ես երեսունից հետո, ունենում ես ‘եվրոամուսին’:-) Ափսոս, հետագա մեկնաբանություններ չեղան, թե կոնկրետ ինչպիսի չափանիշներ են սահմանում եվրոամուսնուն:-)

Երևանի փողոցներում և հասարակական վայրերում նորից կարելի է լսել ռուսերենը, որն 90-ականների սկզբներին կտրուկ նվազեց: Հաղորդակցվողները մեծամասամբ երիտասարդներ են: Համարենք լավ նշա՞ն. ոմանք վերադառնում են Հայաստան: Ավելի լավ բացատրություն չունեմ, որովհետև մեր կրթության որակը հաստատ նման սահունություն այսօր չի կարողանում ապահովել:

4 Comments:

Anonymous Sevak said...

Այ հետաքրքիր է "եվրոամուսինը" ենթադրում է նաև "եվրակիսուր", թե երկու երնեկի աքսիոմը ճշմարիտ է նաև այստեղ...

9:55 PM  
Blogger nazarian said...

Լայվջուրնալի բլոգներում էս երկու օրը մի փոքր պատերազմ ա գնում ռուսախոսների ու հայախոսների մեջ. Քրոնոսյանը քննադատեց որ հայերը ռուսերեն են գրում, իսկ ռուսախոսներն էլ սկսեցին նրան մրոտել թե ինչի ա լատինատառ գրում կամ էլ ինչի ա իրա ուղղագրությունը ոչ ճիշտ. Ինչ խոսք, իրենց ուղղագրությունն էլ մի բան չի. :)

12:35 AM  
Blogger nazarian said...

http://bekaisa.livejournal.com/239652.html

12:36 AM  
Blogger AramK said...

Hayeri mot ruseren xoselu modan veradarnum a, uzum en aristokrat erevan, irenc tvum e, miak dzev@ ruseren xosaln e. Isk rusaxosner@ prprurneric en kaxvum, worovhetev latinatar hayeren@ mievnuyn e hayeren e, isk rusern@, latinatar the rusatar, mek e urish lezu e.

2:37 PM  

Post a Comment

<< Home