Հայոց լեզու. 2007թ.
Հայոց երիտասարդների ստեղծագործական մոտեցումը հայոց լեզվին 2007թ. գարնանը.
Հայացք (հավանաբար գոյական). Հայացք չկա մեջը: = Տվյալ անձին պակասում են ինքնատիպությունը, ինտրիգը: Դիմացինի համար նա անհետաքրքիր է, ձանձրալի:
Կտտացրած (ածական). հիմարավուն, խելքի որոշակի պաշարների բացակայություն. Վարորդը լրիվ կտտ(ա)ցրած էր/ (‘ա’ տառը կարելի է և բաց թողնել արտասանության մեջ) = Վարորդի խելքը մի քիչ պակաս էր:
Լյոկշ (անհայտ խոսքի մաս). ձանձրանալ, պարապ լինել. Լյոկշ ա = Այս պահին պարապ եմ, ձանձրանում եմ:
Սա էլ ավելի ‘ավանդապաշտների’ համար նույն տարիքային խմբի անդամներից մեկի կողմից.
Խնձորը
(բալլադ մեկ տենչով)
Նա ուզում էր Նուռ լինել,
բայց զգում էր, որ իր բջիջների մեջ
ծանրացած օրենքը
օրըստօրե խնձորում է իրեն:
հասունացող նռներին, որոնք
ակամա և առանց երազանքի նուռ էին…
Արևը մեծ Նուռ էր,
երկինքը` նռան փարթամ ծառ…
Դեռ կիսահաս էր, երբ պատահաբար
պոկեցին ու շպրտեցին ցանկապատն անցած
ինչ-որ շան ետևից…
Ճյուղից մնաց կախված տիեզերքից էլ մեծ Տենչը…
Ասողիկ Գնել Հակոբյան

7 Comments:
Մի Նոր մշակույթ է հավակնում համընդհանրայնության` համաինքնականության ինտերնետապաշտ մշակույթը: Տառասխալներով շարադրողների, ուրիշներինն այլոց վերահասցեագրողների, սեփականն ու այլոցը նույնչափ (մակերեսային) տիրապետողների, լոկ գործընթացը կարևորողների մշակույթն է դա: Այն, թերևս, նորօրյա հաղթողների մշակույթն է:
Ի՞սկ ով պիտի սեփականի կատարելությամբ ներշնչված համամարդկային կերտի: Գրողը տանի, մի՞թե մերօրյա ապրողներից շեքսպիրներ ու դոստոևսկիներ չեն ծնվելու:
Շա՜տ լավն էր «Նուռը»: Հավեսով, եռանդով, թափով, գարնանային շնչով: Իսկ ի՛նչ խորին փիլիսոփայական միտք կա այստեղ. «...որոնք ակամա և առանց երազանքի նուռ էին…», մտածեք մի րոպե: Ապրի՜ Ասողիկը:
Ես ավելի շուտ կասեի ապրի Քրիստինան: Մարդկային միտքը բյուրավոր գոհարներ է կերտել, իսկ մենք` միջակ, հացի խնդիր լուծողներս, ավելի ու ավելի հեռանալով այդ ամենից, ոգևորության առկայծումներ ենք ունենում այդ մի քանի վայրկյան ընթերցանության մեջ, որ այնքան նրբաճաշակորեն հրամցվում է այստեղ: Փառք Աստծո, որ կան նրանք...«...որոնք ակամա և առանց երազանքի նուռ են…»...
կտտացնել = click?
Wow, verjapes mi banum karogh em hamadzaynvel Sevaki het! :)
Պատվի մեջ թաղված եմ :)
i mijailoc, "lyoksh"-e arden vaxuc e hamalrum hay eritasardneri barapashare (90-akanneri skzbic, ethe voch aveli shut).
Isk banastexcuthjune "lriv boc er":) Shnorhakaluthjun yev Asoxikin, yev (hatkapes) Chrstinajin.
Post a Comment
<< Home