Thursday, March 29, 2007

'Շնակալություն'

Մի քանի օր առաջ առավոտյան աշխատանքի էի գնում ու ամեն ինչ նույնն էր, ինչ-որ նախորդ կամ դրա առաջին օրը. գեղեցիկ, դասից ուշացող ուսանողուհիներ, քնաթաթախ, բայց գելով հարդարված մազերով երիտասարդներ, վերջին ուղևորի հետ գետնին հայտնված վարորդական ծխախոտ (պատուհանին կախված նախազգուշացումն առողջությունը վտանգելու մասին զուտ դեկորատիվ գործառույթ ունի հայոց հանրային տրանսպորտում:-) և այլն…

Միակ տարբերությունն այն էր, որ ամեն անգամ, երբ երթուղային էր մտնում հերթական գեղեցիկ աղջիկը, լսվում էր. ‘Շնակալություն’: Ոչ ‘մերսի’, ոչ էլ ‘շնորհակալություն’, այլ ‘շնակալություն’:-)

Բնականաբար առաջին անգամը չէր, որ նկատում էի, թե ինչքան երկար է անգլիախոս մշակույթում որպես magic word հայտնի բառը: Երևի երկարությունն է պատճառը, որ հայերս դժվարությամբ ենք մեր երախտիքն արտահայտում:-) Նույնն իհարկե վերաբերում է ‘ներողությունին’: Որ լեզուն հուզական ու մտավոր աշխարհի հայելին է, հայտնի է վաղուց: Իսկ մերն ինչպիսի՞ն է: ‘Մերն’ այստեղ հավանաբար այնքան էլ տեղին չի, քանի որ նման աշխարհների քննարկումների համար առավել համապատասխան կլիներ անհատների մակարդակը, բայց փորձենք պատկերել հայկական սոցիումի դիմագիծը: Հայ ‘մենքը’ սիրում է մտածել, որ շատերը պարտավոր են անել, այն ինչ անում են. եթե զիջում ես տեղդ, պարտավոր ես, եթե հերթ ես կանգնում, դու պարտավոր ես, իսկ ինքը արտոնյալ է, կարելի է և առաջ անցնել: Միգուցե ‘շնորհակալությունը’ կարողանար այս տրոհվող եսերին մի քիչ մերձեցնել և անհատների ավելի համահունչ հանրային հարաբերման մշակույթ ձևավորել:

Երևանում իրականացվող շինարարության արդյունքում քաղաքի կենտրոնում մայթերի մի մասում ‘միակողմանի երթևեկություն’ է հաստատվել: Այդուհանդերձ երկու ընկերուհիներ, երբ անցնում են այս մայթերով, անպայման դա անում են կողք-կողքի և ապշած վրադ են նայում իրենց մեծ, գեղեցիկ աչքերով, երբ փորձում ես ճանապարհ խնդրել: Անգամ եթե նրանց մտքով անցնում է ներողություն խնդրել, դա արվում է լուսային արագությամբ և նրանք չեն էլ հասցնում գիտակցել դա:-)

Առաջարկ. առաջին դասարանից մինչև չորրորդ օրն սկսել հինգ րոպե ‘շնորհակալություն’ և ‘ներողություն’ բառերը կրկնելով:-)))) Միգուցե դրանք դադարեն շատ երկար թվալ, և արդյունքում կունենանք քաղաքակիրթ հանրային հարաբերման պատրաստ սերունդ:-)

4 Comments:

Blogger AramK said...

Christina, isk "shnakaluthyun"-n inch aritov ein asum ? :)) Guce amenevin shnorhakaluthyun chein haytnum ?

1-4 dasaranneri "usumnakan tsragreri" het mianshanak hamadzayn em ...

5:42 PM  
Anonymous Sevak said...

Համաձայն եմ: Ավելին, առաջարկում եմ նախաձեռնության մեջ ավելի հեռուն գնալ. հինգերորդից տասերորդ օրը հինգ րոպե կրկնել "Ես սիրում եմ իմ երկիրը", տասնմեկերորդից մինչև տասնհինգերորդը` "Իմ լեզուն հայերենն է", հաջորդ հինգ օրը` "Ես ուզում եմ լավ մարդ դառնալ" և այսպես շարունակ: Միգուցե 15 տարի հետո մուտանտների քանակը մեզանում նվազի...

5:48 PM  
Blogger christina said...

Առիթն ամենապատահական կանգառներն էին:-)

10:18 AM  
Blogger AramK said...

Sevakin aknhaytoren dur e ekel "Karmir-kaput-'gazaraguyn'" ergi "Ես սիրում եմ իմ երկիրը" artahaytuthyun@ :)))
Arman Saghatelyani (inqn el a che mi pah ed artahaytuthyunn anum ergum? ) anekdot@ giteq ?

Arman Saghatelyan, "Ow e uzum darnal milionater?" herustaxaghi haghordavar - "Ես սիրում եմ իմ երկիրը"

Tarberakner:
1. Amerikayi Miacyal Nahangner
2. Germania
3. Avstralia
4. Hayastan

P.S. Cheq imanum ergarvesti verjin "gluxgortsoc"-i heghinakn ow e ? En wor ergum en "Mer tur@ sur e, isk surn el nuyn turn e" ??? Aydpisi primitiv texstov qaylerg@ mian mi chakatagir karogh e unenal - darnal banaki himn :) Kaskatsner unem, wor henc ayd npatakov el grvel e. Hazar apsos "Eraz im erkir hayreni"-n ...

P.S. 2. Mer ergich-ergahanneri vra shat em zarmanum. Tvum e the mejner@ kan taghandavor, xelq@ glxin mardik, bayc steghtsagortsatsner@ mijakuthyunic el catsr makardaki vra en u irenq irenc ardaracnum en ... joghovrdi makardakov u eghats pahanjarkov. Poxanak irenq kargin gortser steghtsen, wor joghovurdn el zargana, shat heshtoren teghi en talis. Forshin chei sirum (kareli e nuynisk asel` zzvum ei) ir "Henc espes el aprum enq ..." ergi hamar(barerin ushadruthyun dardzrel eq ? Orinak: "Na arajin bajakic heto chi tsamum..."). Inchqan ergecin ayd erg@ ? El "Verjin zang"-erum, el tarber haghordumnerum, el ALM-um ... !!! U verjers Forshn ir harcazruycneric mekum haytararum e, wor "... ayd erg@ parzapes eshuthyun e ..." (ir xosqern en) u wor da katakerg e eghel negh shrjapati hamar, bayc, irenic ankax, chgites the inchu dur e ekel mardkanc. Ushacats inqnaxostovanuthyun e, bayc eli apri inq@, mi qich poxeci kartsiqs ir masin :))

12:40 PM  

Post a Comment

<< Home