Tuesday, March 27, 2007

“Ումո՞նցնի ես”

...շարունակում են հարցնել Լոռվա գյուղերում: Նոր ծանոթության ժամանակ անմիջապես փորձում ենք ընդհանուր ծանոթներ գտել ու փորձել նոր մարդուն դասակարգել որևէ ‘խմբում’` ըստ մեր ծանոթի հետ ունեցած նրա հարաբերությունների: Դասակարգումը, տեսակավորումը բավականին հեշտացնում է կյանքը, քանզի հարաբերությունները դարձնում են կանխատեսելի:-)

Մեզ մոտ խմբային պատկանելությունը բավականին ցավոտ հարց է: Ռաբի՞զ ես, թե՞ ռոքեր, երևանցի՞ ես, թե՞ ‘շրջանից’, ՀԿ աշխատակի՞ց ես, թե՞ պետական ծառայող և էլի մի տասնյակ այլ ‘խմբեր’: Ըստ այս կամ այն խմբին քո պատկանելությանը` ընտրություններ ես կատարում ու դրանց վրա հիմնում քո առօրյա վարքագիծը:

Վերջերս այցելել էինք մի բավականին լավ նկարչի արվեստանոց: Նայեցինք նկարները, խոսեցինք դեսից-դենից, մեկ էլ Վահագնը հարցնում է. “Ի՞նչ կխմեք: Գինի՞, կոնյա՞կ:” Փոքրիկ սեղանին էլ մոխրաման հայտնվեց: Մի քիչ ծանոթ էր ընկերուհուս, ինձ` միանգամայն անծանոթ: Բայց բոհեմն իհարկե ենթադրում է ‘ազատ’ պահվածք, իսկ Հայաստանում (դե ոչ միայն, ուղղակի այստեղ մեկ-մեկ դա այնքան ակնհայտորեն է այդպես, որ աչք է ծակում) ազատ կնոջ ամենացայտուն խորհրդանիշը հասարակության ուշադրության ներքո ծխելն ու ալկոհոլն են:-)

Իսկ եթե չես կողմնորոշվում քե տեսակի ընտրության հարցում, բանդ բուրդ է. յուրային երբեք չես դառնում: Իսկ դա մեկուսացման ամենահավաստի նախապայմանն է…

6 Comments:

Anonymous .Արտաշես said...

Մի՞թե քեզ «ազատ» ու «in-group» չեն համարի, եթե, առանց որևէ ձևեր թափելու, հանգիստ ասես. «Ոչ, շնորհակալ եմ»: ՈՒ եթե հանկարծ խմել/ծխելու նման պրիմիտիվ ու էժան «ատրիբուտը» իսկապես կարող է որոշել, յուրային ես դառնալու, թե չէ, քանի գրոշ արժի այդպիսի «in-group»-ությունը???

Թե՞ մի բան սխալ հասկացա:

1:02 PM  
Blogger AramK said...

Indz tvum er the tsxeln u xmel@ kananc azatuthyan atributikaner hamarel@ mnacel e arnvazn ancyal dari 90-akannerum. Hima azatuthyan u inqnaartahaytman hamar kanayq aveli shat kareria en anum, finansakan ankaxuthyan aknkaliqov arajin hertin. Miguce nkarchi mot nostalgia er, kam chi karoghanum hasnel jamanakakaic iroghuthyunneri hetevic ?:)

Isk dasakargum@, chisht es, heshtacnum e kanxateseliuthyun@ u hasarakakan parsavanqi ughghvatsuthyun@.

4:22 PM  
Anonymous Sevak said...

Ամեն դեպքում երևի չարժե մեկին փնովել, որ գինի ու կոնյակ է հյուրասիրել. փոքրիկ գրասենյակի համար դրանք ամենահարմար պատրաստի հյուրասիրելիքներն են հաճելի հյուրերի համար, որ ձեռքի տակ ունենալու ու հրամցնելու համար առանձակի ջանքեր չեն պահանջում: Իսկ չխմել միշտ էլ կարելի է, և չեմ կարծում, թե դա այսօր այլ կերպ է ընդունվում շրջապատի կողմից, չէ որ միշտ չէ, որ "մեր մտավախությունները դիմացինի մտադրություններն են":

P.S. Բարի վերադարձ "փոքրմհեր"

6:30 PM  
Blogger AramK said...

Sevak jan, chenq pnovum, Christinayi brnats gitsn enq sharunakum :) Arajinn inqn er grel kanaci "azatuthyan" stereotipneri masin.

8:20 PM  
Blogger christina said...

Իմ ասածն ընդամենը հարաբերությունների կանխատեսելիության մասին էր. մեզ առաջարկվեց դա, որովհետև ԵՆԹԱԴՐԱԲԱՐ, եթե մենք հետաքրքրվում ենք արվեստով, ինչ-որ բոհեմական խառնվածք պետք է ունենանք ու համապատասխան վարքագիծ: Բնականաբար ամեն ոք ինքն է որոշում, թե ինչերի է ինքը պատրաստ կամ անպատրաստ որևէ խմբում յուրային համարվելու համար: Ոմանց համար անհատականության որոշակի զիջումները նորմալ են խմբին պատկանելու համար, ոմանց համար` անընդունելի:

Իսկ կանանց ազատության մասին ուրիշ անգամ:-)

5:29 PM  
Blogger Hakob Gevorgian said...

ումոնցիծ – լավ հարց է – տոհմածառ ստեղծելու համար

12:23 PM  

Post a Comment

<< Home