flashback
Տատիկս Լոռվա/Տավուշի (նախկին Նոյեմբերյանի ‘ռայոն’, հիմա տաք-տաք վիճում են, թե դա Լոռի ա, բա ինչ ա:-)) սարուձորերում կորած-մոլորած գյուղերից մեկի ակտիվ կոմունիստի ընտանիքից էր: Պապիկս` որբ: Տատիկս 14 տարեկան էր, երբ հայրն ասում է, “Համբարձումը որբ ա, բայց ձեռքի շնորհքով ա… Լավ տուն-տեղ կդնի…” Մորաքույրս ասում է, տատիկս չի էլ տատանվում:
Համբարձումն ու Հայկանուշը ինը երեխա են լույս աշխարհ բերում, որոնցից մեկը` մայրս: Պապիկիս հիշում եմ միշտ լուռ, թախտին թիկն տված ու աչքերի մեջ անբացատրելի ժպիտ: Նույնիսկ երբ լաց էր լինում… Տատիկս զուսպ կին էր, սովորաբար լուռ ասեղնագործում էր, եթե թոռների համար հեքիաթ չէր պատմում կամ շիջրասի (տափակ, քաղցր բլիթ, մի քիչ գաթա հիշեցնող) սարքում: Երբեք չէր ընդհատում խոսակցին: Ասելիքն ասում էր հանգիստ, հակիրճ: Երկուսն էլ գեղեցիկ էին: Երկուսն էլ անվերջ աշխատում էին:
Սիրո հարյուրավոր գեղեցիկ սահմանումներ եմ կարդացել, հրաշալի նկարներ ու քանդակներ եմ տեսել, տեսել եմ գեղեցիկ զույգեր, բայց սիրո իմ սահմանումը տատիկիս ու պապիկիս իրար կողքի նստելն ու լռելն է… պապիկիս իբր պատահաբար մեղմ հպումը տատիկս ձեռքին…որում միասին ապրած կյանք կար` կորուստներ, ոչնչից տուն շինել, մեծահոգի ներումներ, երեխեքի սեր ու ջերմություն, չհարգանք ու ցավ` սեփական կյանքն անարգելու համար, ծնողին ժամանակին չհասկանալու համար, լուռ հպարտություն լավի համար, մեղմ ժպիտ շնորհակալության դիմաց…

2 Comments:
Apres, shat geghetsik er u xorhrdavor!
բայց սիրո իմ սահմանումը տատիկիս ու պապիկիս իրար կողքի նստելն ու լռելն է…
Chtesnvats a!
Երբևիցե լսե՞լ եք լռության ձայնը... Չէ', մի ծիծաղ եք, իրականում լռությունն էլ է խոսում, ու շատ հաճախ ավելին է ասում, քան հռետորական ճառերն ու մտքերը,որոնք ուզածդ "հաստակողին" կհամոզեն... Ժամանակին մարդիկ իրենց սերն ու երջանկությունը, իրենց վիշտն ու տառապանքը լռությամբ էին արտահայտում, քանզի խոսքերն իրոք որ ավելորդ էին թվում. և իրոք, մի՞թե հնարավոր է ինչ-որ խղճուկ բառերի մեջ տեղավորել մի ողջ կյանքի պատմություն, սրտի թրթիռներ ու հույզեր, հիասթափություն ու ապրելու, ստեղծելու անհագ ցանկություն...
Իսկ հիմա՞... կարծես այլևս չենք գնահատում ու հասկանում այդ խոսուն լռության արժեքը. կորցրել ենք լուռ խոսելու կարողությունը: Ու թերևս չենք էլ հասկանում, որ անիմաստ ու ճոռոմ բառերի տարափով արժեզրկում ենք մեր զգացմունքները, մեր արժեքներն ու ինքներս մեզ... արդյունքում կարծես ոչ ոք այլևս չի հավատում քո "ազնիվ խոսքին", ոչ ոք այլևս չի հասկանում, որ կյանքը բառերի մեջ չէ ու որ սերն իրականում լուռ է, բայց...
Post a Comment
<< Home