Friday, February 23, 2007

Կարմիր

Երբ գույներն էնքան գորշանում են, որ անցնում են անգամ գորշի սահմանները, ծնվում է նոր գույն, որի հակադրությունը գորշության հետ արդեն իսկ պայծառության հավակնություն ունի…Սա հենց էնպես…

Մենք ամառանոց ունեինք (խորհրդային տարիներին չգիտեմ ինչու հողակտորներ էին հատկացնում բուհերի դասախոսներին: Վանաձորի/Կիրովականի մոտ անտառի մեջ կորած շատ սիրուն գյուղ կա, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ էին ապրում: Գյուղը երկու մասի էր բաժանում իմ մանկության ժամանակ գետ, իսկ հիմա մի նվազ առվակ…Գետի ձախակողմյան հատվածն էլ հատկացվեց ‘դաչնիկներին’), որը երկրաշարժից հետո վերածվեց մշտական բնակավայրի մինչև վերջերս: Իսկ ամառանոցի շուրջ` միջազգային բարեկամություն, համերաշխություն ու եղբայրություն. կիսամոլդովացի Անժելան ու Արտակը, զտարյուն ադրբեջանցի Ամինան ու Հաբիլը ու էլի լիքը-լիքը ադրբեջանցի երեխեք, որոնք Ամինայի ու Հաբիլի քույր-եղբայրներն էին, բայց քանի որ մեզանից փոքր էին, մեր ընկերակցությամբ չէինք պատվում: Ամինան ու Անժելան ինձանից երկու թե երեք տարով մեծ էին, Արտակն իմ տարիքին էր, բայց միշտ հպարտանում էր, որ գրեթե մի ամբողջ տարով ինձանից մեծ է, քանի որ իմ ծննդյան օրը դեկտեմբերին է, իսկ Հաբիլը` Էդգարի, եղբորս:

Մեր միջազգային համերաշխության դրսևորումների ձևաչափը որոշվում էր օրվա ժամով և սեռային պատկանելությամբ: Ցերեկները Ամինան ու Անժելան զբաղված էին տան գործերով, ես` միայն դրանց մի մասով, քրոջս հետևից այստեղ-այնտեղ վազելով, մի ժամ օրորոցը միալար ճոճելով ու գիրք կարդալով: Երբեմն, եթե մեր ծնողներից որևէ մեկի սիրտը սառը, սարի ջուր էր ուզում, վազում էինք մյուս երկուսի տները ու միասին գնում էինք սառը ջուր բերելու, որտեղ հանդիպում էինք գյուղի մյուս աղջիկներին, կամ նրանց հյուր եկած քաղաքացի բարեկամներին:

Իսկ մեր տղամարդիկ կամ հեծանիվ էին քշում, կամ … սա շատ լուրջ էր, լրջագույն արարողակարգ… գնում էին քեֆի:-) Ամեն մեկը վազում էր տուն, կպչում քրոջից կամ էլ ինքը մտնում սառնարան ու նկուղ ու մի տոպրակում հավաքում հաց, պանիր, վարունգ, պոմիդոր, լավագույն դեպքում ինչ-որ միրգ ու պուկ, դեպի անտառ:

Երեկոյան հավասարության սկզբունքը թևածում էր Սովխոզի ինչպես բոլորին հայտնի էր մեր գյուղը, այս երեք ծխերի ապագա սերունդների կուռ շարքերում: Երեկոն սկսվում էր էսպես.

- Քանի որ բոլորիս բակերը փոքր էին միասին խաղալու համար, սովորաբար խաղում էինք ճանապարհին: Իսկ ճանապարհին ամենամոտը մեր տունն է: Որեմն, բոլորով շարվում էինք կարճ ցանկապատի մոտ ու անհամբեր սպասում մինչև նախիրը անտառից գյուղ վերադառնար:

- Գրեթե ամեն օր նախիրը նվազեցնում էր ճանապարհին խաղալու մեր հնարավորությունները, որովհետև կովերի անցնելուց հետո էնքան թրիք էր լինում, որ ի վերջո որոշում էինք փչացած հեռախոս խաղալ:- Բայց նախիրի շքահանդեսը շատ հետաքրքիր էր. Ամինան ինձ սովորեցրում էր, թե որ կովն է ավելի կաթատու, ու ես այս ընթացքում իր մոտ “պրակտիկա էի անցնում”:-)

- Խաղում էինք էնքան, մինչև հոգնում էինք ու բնականաբար մոռանում թրիքի մասին:

- Բոլորն սկսում էին ‘զապաս’ խաղալ, իսկ ես` նայել: Չէի սիրում այդ խաղը, երևի թե այն պատճառով, որ լավ չի խաղում: Բայց հաճույքով միանում էի “ձվին”:-)

- Հազվադեպ ‘ռեզին’ ու ‘կլաս’ էինք խաղում, որոնց վարպետն Անժելան էր:

…Լավ էր, նույնիսկ շատ… բայց այս ամենն անկատար կլիներ առանց Մարիայի` Արտակի ու Անժելայի մոր, երաժշտության: Ուշ առավոտյան մեր ամբողջ թաղն ու դիմացի հովեկները սպասում էին, թե Մարիան երբ պետք է միացնի իր մագնիտոֆոնը, ու ինչ է լինելու օրվա ծրագիրը: Եթե Մարիան շուկա էր իջնում, դիմացի անտառից պարբերաբար լսվում էր. “Մարիաաաաա, բա էսօր Պուգաչովա չենք լսելուուուու…”

8 Comments:

Blogger nazarian said...

Where is sovkhoz? Is it around Arjut? That's the closest Azeri village I can think of around Vanadzor.

6:24 AM  
Anonymous Anonymous said...

Asdvaz Lusavore Hokin. Zahrad i vodanavorneri artyok gareli e haytaytel?

8:36 AM  
Blogger christina said...

Կոչվում էր "Շահումյան սովխոզ", բայց ավելի շատ հայտնի էր "Վարդանլու" անվամբ: Կիրովականից դեպի Դիլիջան ճանապարհի սկզբին աջից զառիթափ ճանապարհ կա, որ տանում է դեպի այդ գյուղը: Սեփական տներ են, անտառներ ու երկու հատ էլ անկապ տնկված հինգհարկանի շենքեր:-) Հայտնի էր նաև իր պահածոների փոքրիկ գործարանով:

12:54 PM  
Blogger nazarian said...

OK, yes gitem Vardanlun u Shahumian@. :) Yes chgiteyi vor @tegh Truker eyin aprum.

9:14 PM  
Blogger AramK said...

Xorhrdayin jamanakahatvatsum azeriner aprel en Hayastani bolor shrjannerum, bacaruthyamb Shamshadini. Eghel en nayev gyugher, woronq liovin kam metamasamb adrbejanakan en eghel (nuynisk anunneric kareli er entadrel), inchpes orinak Vardenisi Mazr-ner@, Kzlqend@, inchpes nayev Sevani arevelyan api mnacats gyugher@. El chem asum Araratyan dashtavayri masin ...

2:10 PM  
Blogger nazarian said...

aramk, turker@ sovorabar berri hogheri vra ain aprum. Vardanlun harust hogher chuni - da blrot mi teghank e. Yerevi motaka blrer@ vochkharner aratzacnelu lav tegh ein.

Amenahaytni gyugh@ Kirovakani mot Archut gyughn e vor 100% turkakan gyugh er. Aynteghi hogher@ aveli berkatu en kani vor shat aveli tak klima uni. Mi kich jri problem ka bayc yes chgitem te da yerkrasharjic heto aydpes yeghav te araj el arter@ jrel@ problem kar.

7:19 PM  
Blogger AramK said...

Nazarian jan, Vardenisi verevi mas@, im asats Sevani arevelyan ap@, aynqan el berri hogh chi, bayc ayntegh 100%-anoc turqakan gyugher ein, woronc heto dardzel en adrbejanabnak hay paxstakanneri gyugher. Inchqan yes gitem, turqern aveli shat anasnapauthyamb en zbaghvum, qan hoghagortsuthyamb, bayc da el tegi arandznahatkuthyunneric e galis. Amen depqum, irenq aveli shat wochxar pahel u bostan mshakel en sirum (dzmeruk, sex, kanachi ev ayln), qan coren canel.

11:56 PM  
Blogger nazarian said...

Vardenisi shrjan@ hamarya turkakan shrjan er. Baxtners berec vor dranc krivner@ ujeghanaluc araj karoghacank durs hanel. Te che hima Sevan@ korcratz klineyink.

3:25 AM  

Post a Comment

<< Home