Friday, February 02, 2007

ՄԱՊ-ի կոնյակն ու գեղեցիկ մոդելը երևանյան ցեխոտ մայթերին

Օպերայի շենքի մոտ բացի համերգային ցուցանակները կային նաև կոնյակի գովազդային պաստառներ: Ինչպես գովազդային մշակույթը նոր որդեգրող ցանկացած երկիր` Հայաստանն էլ դեռևս չի կարող շատ գլուխ գովալ գովազդային ‘արվեստի’ բնագավառում ունեցած իր նվաճումներով: Հերթական պաստառների շարքն օգտվում էր ամենատարածված գովազդային հնարքից` կնոջ մարմնի բարեմասնությունների և տվյալ ապրանքի` այս դեպքում, կոնյակի, միջև համադրությունից:

Էժանագին հնարք, մեծ փողեր, իսկ արդյունքում` պատռված ու ցեխոտված պաստառներ. արդեն մի շաբաթ է կարծես: Ուղղակի հետաքրքիր է, սա ուղղակի հարբածի բուռն զգացմունքների դրսևորո՞ւմ է, ֆեմինիստների բողոք-ակցիա՞, թե՞ վանդալիզմ…

4 Comments:

Blogger AramK said...

Indz tvum e, wor da aveli shat vandalizm e, worovhetev verjers shatacel en govazdayin vahanakneri aylandakman depqer@. Sonayi hanvats achqer@ Operayi mot, Andrei ktrats demq@ AUA-i mot mi 4-5 amis araj ev ayln ...

1:29 AM  
Anonymous Sevak said...

Ոչ մեկը, ոչ մյուսը և, առավել ևս, ոչ էլ երրորդը: Միգուցե "նրանց" պետք է ներե՞լ, քանզի նրանք այդքա՞ն են կարողանում: Չգիտեմ, սա յուրաքանչյուրի մոտեցման խնդիր է:

Ինձ ավելի շատ հուզում է հարցը, թե արդյո՞ք մենք ինքնախարազանման ինքնամոռաց մրցավազքում չենք սկսում գերազանցել ինքներս մեզ: Ինչու՞ նույնիսկ ամենասովորական անճաշակներն ու հիմարները, որ կան ամենուր և ամեն երկրում, մեզանում, չգիտես ինչու, անդառնալիորեն մտնում են իրականության հիմնական բնութագրիչների շարքն ու… գնա~ց հիվանդագին ինքնահալածման հերթական պարբերաշրջանը:

Չե՞ք կարծում, որ խնդիրն ավելի խորն է իրականում: Իմ սիրելի մտածողներից մեկը նշում է, թե վերիմացական հեղինակի հետ դրամայում ոչընտրյալ, նույնիսկ մերժված ժողովուրդ լինելը մանիքեական տիրույթում նշանակում է ընտրյալության ժխտում: Նման ժողովուրդն իրականում երկար չի գոյատևի, որովհետև վնասվածքների համար ունի նախապես պատրաստված բացատրություններ և կանխորոշված կործանման ու անկման ինքնաիրականացող առասպելներ:

Եվ ոչինչ, որ կարծես հենց նույն կոնյակի գովազդային հեռուստահոլովակներից մեկում դաշտանում գտնվող կինը լողում է ջրավազանում` իր հետևից թողնելով գունավոր ջրի ակնառու երիզը: Կարևորն այն է, որ հավատանք, որ անճաշակությունը ժամանակավոր է, շուտ կմոռացվի, և ավելի լավ է հանիրավի նոր առասպել չձոնել… նախապես պատրաստված` անկման առասպել:

Սակայն կարծես ես սխալ եմ հա՞… Թերևս:

9:53 AM  
Blogger AramK said...

Govazdi kinn irakanum ir krqot marmni jermuthyamb shikacnum e jur@, ayn vertaselov bosoragyun zangvatsi. "Sakayn kartses yes sxal em, ha ?...". Motecumneri, tesaketneri xndir e.
Isk anmenaanchashaknern u himrner@ woch miayn mezanum en mtnum bnutagrichneri sharq@, aylev amenur ev amen erkrum ... handzins britnaci Nigel Charnock-i :)

11:03 PM  
Blogger nazarian said...

One of the axioms of advertising is that sex sells.

Get used to it. It's here to stay.

10:33 PM  

Post a Comment

<< Home