Վախ մարդուց
Երբ հունվարին վերադարձա Երևան, տխուր նորությունները սկսեցին հաջորդել մեկը մյուսին: Ընկերներիցս մեկի 18-ամյա դուստրը համալսարան գնալիս վթարի էր ենթարկվել: Տաքսու վարորդը մահացել էր, իսկ ինքը չէր կարողանում գիշերները քնել… Երկու օր առաջ խոսում էի հետը ու ասաց, որ հանդիպում է հոգեբանի հետ: Հարցնում եմ, “Օգնո՞ւմ են այդ հանդիպումները”: “Չգիտեմ, բայց ուզում եմ խոսել ինչ-որ մեկի հետ ու ինձ դուր է գալիս իր հետ զրուցելը”: Արփին հրաշալի մայր ունի ու շատ լավ ընկեր…
***
“I like your bag. Hi!”
“Thank you!”
“Where did you get it?”
“Long Beach, California. I met the mother of a friend at a conference I was attending and she gave it to me.”
“How nice! I’m Jeff. I just think that we do not socialize enough in the US. I’m quite shy, but I think we need to talk to each other. So, I’m trying to overcome this shyness and talk to people in public places. We seem to lose the human touch…”
Մի դրվագ պատահական մի հանդիպումից ԱՄՆ իմ վերջին այցելության ժամանակ:
Օվկիանոսի բոլոր կողմերում մարդիկ խոսելու կարիք ունեն: Ինչո՞ւ: Երևի նվազել է լսողների թիվը: Լսելը դժվար բան է, բայց այն կարծես աստիճանաբար առավել բացառիկ մի արժանիք է դառնում:
Հասարակությունում, որտեղ հարաբերություններում գերիշխում են զգացմունքները, որտեղ նույն կրքոտությամբ արտահայտվում են սերն ու ատելությունը, որտեղ անձնական շփման միջոցով լուծվում են նույնիսկ մասնագիտական խնդիրները, այսօր առաջանում է “վարձովի ականջի” պահանջ: Ոչ ոքի չեմ ուզում վիրավորել, բայց հոգեբանների ինքնավստահ ամենաիմացությունն ինձ դրդում է նրանց այդպես պիտակել: Ու տխրում եմ: Տխրում եմ, որ ինքնաճանաչման ճանապարհին մեզ արդեն չեն հանդիպում հարազատ մարդիկ, որոնք կարող են մեզ օգնել: Կամ էլ անխնա անտեսում ենք նրանց: Սկսում ենք վստահել “արհեստավարժությանը”, ոչ թե սիրուն, ատելությանը, անկեղծությանը, խոցելիությանը, ջերմությանը` նույնիսկ սխալական… Սկսում ենք վախենալ նրանից ինչ մարդկային է, թե մեր մեջ, թե դիմացինի, ու արդյունքում հրապարակ ենք հանում փողը` միմյանցից պաշտպանվելու համար:
Միգուցե կտրուկ ստացվեց, բայց ես շատ կտրուկ կարող եմ լինել, երբ զայրացած եմ, ու թեև ինձ դժվար է զայրացնել, այնուամենայնիվ մի բանից “Մուրադը կատաղում է”, էն էլ շատ:-). մարդուն չգնահատելուց:

8 Comments:
Ողջույ՛ն։ Տարօրինակ կապ էր նկարագրված արևմուտքում շփման պակասության և հոգեբանի հետ հանդիպումների միջև։ Իհարկե այն աղջիկը խոսելու ցանկություն ունի, միգուցե նաև հետ-տրավմատիկ սինդրոմի հետևանքով, բայց միթե՞ այս երկու խոսելու պահանջները բացարձակապես տարբեր չեն։ Կարծում եմ արևմոտւքում մարդիկ շարունակում են շփվել նույն ծավալով ինչ առաջ, ուղակի դա անում են այլ միջոցներով՝ մեծ մասամբ էլեկտրոնային։ Եվ ինչքան էլ ողբալի չէ, բայց կարծես այդ միջոցները լրջորեն փոխում են հասարակության մոտ շփման մասին ունեցած պատկերացումները։ Իսկ աղջկա դեպքում երևիթե իսկապես լսողի կարիք կա, մասնագիտական լսողի... Վթարի մասնակից դարձած անձին շրջապատողները կարող են փորձել ձեռք մեկնել նրան՝ իրենց մտերիմ էակի համար դառնալով «մասնագիտական» լսող կամ գտնելով այդ էակի այլ պահանջները իրենց մեջ։ Սակայն չե՞նք դարձել արդյոք բոլորս «ինքնավստահ ամենաիմաց»՝ մեր մտերիմների կարիքների նկատմամբ դրսեվորելով բացարձակ տգիտություն՝ առանց նույնիսկ դա գիտակցելու։
Իրականում լսողների թիվը չի նվազել՝ պարզապես լսելը դարձել է հազվագյուտ թանկ ապրանք։ Ինֆորմացիոն հասարակության մեջ արժեք ունի միայն այն ինֆորմացիան, որին «լսող» կա։
Ավելի քան 10 տարի առաջ, երբ ԱՄՆ կառավարությունը ինձ 1 տարով Ամերիկյան դպրոցում կրթության հնարավորություն «ընձեռեց», ես դա համարեցի երբևէ ինձ տրված ամենամեծ նվերը։ Այսօր, ավելի սթափ հայացք ձգելով անցյալին վստահաբար կարող եմ ասել, որ ԱՄՆ ասելիքը «լսելուն նվիրած» իմ ժամանակը իրականում շատ ավելին արժեր, քան բոլոր այն ծախսերը միասին վերցված /ճանապարհածախսի, կեցության/, որ ԱՄՆ կառավարությունը ամեն պահ խոթում էր աչքս, շատ պարզ գիտակցելով, թե իրականում ո՞վ է ավելին ստացողը։
Իրականում լսողների թիվը չի նվազել՝ այն ավելացել է։ Սակայն ավելացել են նաև խոսողների տեխնիկական հնարավորությունները՝ իրենց ասելիքը տեղ հասցնելու աննախադեպ քանակի մարդկանց/ինչի փայլուն օրինակն է թեկուզ այս և համանման բլոգների գոյությունը/, ինչի հետևանքով անհետաքրքիր ու «բառադի» մարդիկ վերջնականապես զրկվում են ամեն տեսակ ուշադրությունից։ Այնպես որ՝ սիրենք և գնահատենք լսողներին, որոնք մեզ տալիս են ամենաթանկարժեք բանը նոր «ինֆորմացիոն» աշխարհում. իրենց ուշադրությունը։
Համանման թեմաներով մի նյութ էլ ես էի գրել երկու շաբաթ առաջ։ Գուցե կհետաքրքրի՞...
Your sadness is the same sentiment in our sad hearts.
Here in Italy,
we remember Hrant Dink,
and here, in this blog:
http://guerrillaradio.iobloggo.com/
we can't forget the armenian genocide.
Victor,
italian blogger from Milan
observer, ԱՄՆը հենց այնպես ուսանողներ չի պահում։ Նրան միայն խելացի ուսանողներ են պետք։ Սա ոչ թե նոր ծրագիր է, այն շատ հին, գործում է դեռ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից։ Իսկ եթե զգացվում է ԱՄՆի արհամարանքը (անուշադրությունը, քանզի չեմ ցանկանում վիճելի բառեր օգտագործել) քո հանդեպ, ուրեմն ինքդ պետք է հասկանաս, որ քո կարիքը չկա, կներես (sorry։)
Iskapes hamadzyn em V-i het, wor nkaragrvats 2 depqer@ shat tarber en miamyancic u @ndhanracman ezrer shat qich unen. Amerikayum mardkanc mekusacman himnakan patchar@ texnikakan "qaghaqakrtuthayn" woroshaki astichani hasneln e, asenq, erb mardik sepakan meqenanerov en shrjum. Tsanotnerics mek@ kyanqum 2-rd angam Hayastan aycelelov arden sksel er hamematakanner tanel irenc u mer aprelakerpi mej (arajin angam miayn @ndhanur tsanotuthyun er) ev uraxacel er, wor marshutkayi mej karogh e mardkanc het miasin ertevekel u nuynisk zrucel nranc het (!) :) Bayc shat arag hognec ayd "shpumic" u cankacav ir "privat"-uthyunn unenal krkin. Hajord patchar@ antarberuthyunn e dimacini nkatmamab, worn aysor Hayastanum el mets tapov "zarganum e" - irar chchanachel (chimanal), dimacinin kam nra hagustin ushadruthyn chdardznel, ashxatavardzi chapi masin chharcnel, tun chaycelel ev hyurer ch@ndunel (shpvel miayn ashxatavayrum kam "public" vayrerum), girq chkardal ev chqnnarkel, sranq en ayn socialakan gortsonneric woroshner@, woronq antsanot mardkanc hamar shpman ezrer en steghtsum. Inchqan el yes neghvum em poghocum mer hayrenakicneri ushadir hayacqneric, shat aveli vat em zgum, erb qaylum em artasahmani "urvakanneri qaghaqnerum", erb bolor ancordner@ qo mijov nayum en hervum inch wor keti. Anmijakan mardkayin shpman pakasi hetevanqov u texnikakan "qaghaqakrtuthyan" annaxadep zargacman patcahrov el tsaghkum en taratesak blog-nern u chat-er@, woronc himnakan npatakn el verjum tet-a-tet handipumn e irakanum. Inch wor chapov hishecnum e "chragov cerek@ poghocum mard pntrelu" shat hin patmuthyan@. Erevi mardkayin hasarakuthyunn ayn jamanak el e nuyn problem unecel ev ayn eghel e woch pakas aktual, qan hima e ... Hisheci nayev mi film, Stallonei masnakcuthyamb, erb glxavor herosin ugharkum en apaga, ev ayntegh ir kin koleganeric mek@ arajarkum e sex-ov zbaghvel, heto parzvum e wor irenc mot sex@ virtual e. Sa e im @ndhanur patkeracum@ problemi veraberyal. Ha, Christinayi patmuthyan mej el "Amerikyan handipman" zruyc@ sksvel er payusaki qnnarkmamb, wor@ hastatum e im ayn pndum@, wor hagukap@ aynuamenayniv socialakan shpman mej mets nshanakuthyun uni.
Isk US-@ vampiri nman bolor hnaravor mijocnerov xmum e amboghj ashxarhi kensahyut@ u goghanum ugheghner@, ir hivand hasarakuthyan "barekecikuthyunn" inch wor dzevov apahovelu hamar. Ha, mek-mek el tarber "mission"-neri mijococv ir jahelnerin ugharkum e durs, wor mi qich mardkuthyun sovoren, bayc ardyunqum menq enq "pchacnum" ...
"Vardzovi akanj"-i instituti "himnadir"-n u xraxusoghn eli US-n e ir sparoghakan qaghaqakanuthyamb. Nershnchel en mardkanc, wor bolorn el taqnvats barduythner unen u woroshaki hachaxakanuthyamb, asenq shabatva mej 3 angam, piti kisven "irenc" hogebani het u dra hamar hskayakan gumarner tan, worpeszi kanxargelen irenc mot stresneri arajacum@. Sa bolorovin kap chuni iskakan hogebanakan tsarayuthyunneri het, woronq iskapes el mets ognuthyun en cucaberum vtharneri, bnakan aghetneri kam ayl patcharov dzerq bervats inch-inch vaxeri u stresneri haghtaharman gortsum.
V, ճիշտ եք երևի. առանց այլ մանրամասների, միանգամայն անհամատեղելի համեմատություն էր, համաձայն եմ:
- Սակայն չե՞նք դարձել արդյոք բոլորս «ինքնավստահ ամենաիմաց»՝ մեր մտերիմների կարիքների նկատմամբ դրսեվորելով բացարձակ տգիտություն՝ առանց նույնիսկ դա գիտակցելու։
Դարձել ենք: Որովհետև լսում ենք այն, ինչ ցանկանում ենք, ասվածն անմիջապես անց ենք կացնում “եսի” պրիզմայով ու դառնում ենք ամենագետ. թերևս մեր մասին հասցրել ենք որոշ բաներ պարզել:-): Չափազանց դժվար է լռել (վերջերս ինչ-որ տեղ կարդացի, որ մի ուսումնասիրության ժամանակ պարզել են, որ մարդիկ իսկապես լռել չեն կարողանում. օրվա ընթացքում նրանց ուղեղով 60,000 միտք է անցնում) ու լսել: Ինչ-որ ինքնահաստատման, լավը/ավելի լավը երևալու, կամ էլ ինչ-որ այլ մի բանի բուռն ցանկությունը ցանկացած երկխոսություն հիմնականում վեր է ածում երկուսի մենախոսության: Բայց գիտեմ, որ ընդհանրացնում եմ, ուղղակի ափսոսում եմ, որ կորցնում ենք զրույցի մշակույթը:
Մյուս կողմից էլ հասկանում եմ, որ զրույցը որպես ճանաչողության միջոց ստիպված է վերափոխվել` հաշվի առնելով արդի իրականությունը: Ճանաչողությունն ինքնին արդեն իսկ կարծես չի կարևորվում որպես նպատակ: Ինչպես Observer-ն է նշում, ինֆորմացիան դառնում է, թերևս արդեն իսկ դարձել է, երանելի նպատակ:
Դե, երկրի գնահատումն էլ ապահով/անապահով սանդղակով մի տեսակ տեխնիկական ցուցանիշ է: Ըստ իս` կարևորվում է ապահովության կամ անապահովության ներքին զգացողությունը: Հայաստանը համարվում է ապահով երկիր, բայց գնդակը մարդկանց է հասնում իրենց իսկ տանը… Այս մասին կարդալով` շատերս պատրաստ ենք այն անմիջապես անապահով պիտակել: Չգիտեմ, ես երևի էն մարդկանց թվին եմ պատկանում, որոնց արտաքին իրականությունը պայմանավորվում է ներքին կացությամբ: Դրա համար էլ լինում եմ “դինջ, ճակատագրապաշտ, ոչ զգայուն, ոչ իրատեսական”:-)
Իմիջիայլոց, չգիտեմ, ով է Մեսչյանի մասին գրվածից հետո 20-րդ արձագանքի հեղինակը, բայց շնորհակալ եմ…
Post a Comment
<< Home