Առաջին ձյունը
Իսկ տրամադրությունս շատ ավելի բարձր էր, երբ դուրս եկա լսարանից: Էսօր շատ հպարտ էի իմ ուսանողներով:-) Իրենց տնային հանձնարարությունը հետևյալն էր. նախորդ շաբաթ Սամվել Սևադայի լուսանկարների ցուցահանդեսն էր “Մոսկվա” -ում: Պետք է ընտրեին իրենց դուր եկած լուսանկարն ու ասեին, թե ինչու են ընտրել հատկապես դա, որն է դրա ասելիքը հենց իրենց: Բնականաբար, կռահում եք իմ hidden agenda-ն:-)
Այսօր պարզեցի, որ բոլորը (10 հոգի) առաջին անգամ էին լուսանկարների ցուցահանդեսում լինում: Բայց անհամբեր եմ, ուզում եմ ներկայացնել Կապանից Աննայի նկարագրից մի հատված. “There was a photo, a violin and a butterfly. I was thinking, “Ոhat is the connection between the two?”, and was not able to get any, until I read the title: “Nocturne”. Then I understood that the butterfly is the harmony and the violin the melody where it abides… ” Զգում եք, չէ, մտքի նրբությունը:-)
Դե իսկ հետո դպրոցական “Առաջին ձյունը” պարտադիր շարադրությունը իրենք ստիպված էին փոխարինել հայկուի իրենց առաջին փորձով:-) Մանավանդ, որ գրականության մասին երկու դասերի ամփոփումն էր. արդեն բավական էր խոսել դրա մասին, պետք էր այն փորձել: Չեմ կարծում, թե իրենք իսկապես գիտակցեցին, թե ինչ հաջող փորձ էր դա, բայց մի քանի հոգի իսկապես շատ լավ բաներ էին գրել: Մի քանի մեջբերում (ոչ ամբողջական:-).
The snow covers the streets.
I bury all the bad memories in the snow and start a new life.
***
Winter came and it began to snow.
White snowflakes in the air.
It is a carnival.
I think it makes people clean and honest.
Վատ չի, ի՞նչ կասեք: Մանավանդ մի աղջկանից, որին ամբողջ քառորդի ընթացքում տեսնում եմ միայն վերջին չորս դասերի ընթացքում:-)
Իսկ Երևանն ընդհանրապես թիթիզ քաղաք է դարձել:-). Դեկտեմբերի մեկից արդեն ինչ-որ տոնական իրարարանցում է սկսվել քաղաքում: Զարդարվել են խանութները, սրճարաններն ու ռեստորանները, Հրապարակում արդեն տեղադրում են Ամանօրյա տոնածառը…
