Friday, November 17, 2006

Անվերնագիր

Վաղուց էի ուզում գրել այս մասին, բայց չէի անում: Մեր գրասենյակում ընդունված է. առավոտն սկսել տաք սուրճով ու թերթերի ընթերցանությամբ: Երբեմն հաճույքով միանում եմ սրճախմությանը, բայց պարբերականներ չեմ կարդում: Նորություններին չափազանց ակտիվորեն հետևում էի միայն ղարաբաղյան շարժման ժամանակ` 9-10 դասարաններում, երբ որոշել էի զբաղվել դիվանագիտությամբ (Աստված իմ, ես…տեսնես որտեղից էր էս հիմար միտքը գլուխս մտել, այն էլ մի ամբողջ երկու տարի:-)): Նորությունների հիմնական աղբյուրն էլ թերթերն էին, որովհետև հեռուստացույցն ու ռադիոն հայտնի ու ատելի “հովհարի” պատճառով անհուսալի էին:-)

Հիմա նորությունների իմ աղբյուրներն այլ են, սովորաբար անգլիալեզու: Բազմաթիվ անգամներ փորձել եմ վերադառնալ նախկին սովորույթիս, բայց չեմ կարողանում: Հիմա էլ օրվա ընթացքում երբեմն վերցնում եմ տարբեր թերթեր, թերթում եմ էջերը, արագ աչքի անցկացնում ու դնում մի կողմ: Հազվադեպ եմ որևէ հոդված կարդում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր լրագրողները ինչ-որ չհայտարարված մրցարշավ են սկսել, թե ում ցինիզմն ու սարկազմը իրեն առաջինը կհասցնի պատվո պատվանդանին…

Երբեմն հանդիպում եմ նաև հոդվածների, երբ շարադրանքի պաթոսն այնքան է գայթակղում հեղինակին, որ վերջինս մոռանում է հոդվածում նշել տարրական փաստերի մասին, որտե՞ղ, ինչո՞ւ և այլն:

Բայց այս ամենից ավելի ես ինչ-որ ներքին սարսուռով համառորեն հրաժարվում եմ բացասականի այդ հսկայական պաշարով օրն սկսելու հեռանկարից: Հասկանում եմ, ջայլամի քաղաքականության հոտ է փչում նման դիրքորոշումից: Բայց “ինչո՞ւ չի կարելի “բացառիկ” համարել այն փաստը, որ երկու ինքնաթիռ այսօր բարեհաջող վայրեջք են կատարել Դելիի օդանավակայանում: Ինչո՞ւ ենք մենք “բացառիկ” համարում միայն բացասական ինֆորմացիան”, մեջբերում եմ մի հրեա հոգեբանի: Շուրջս նայելով` տեսնում եմ մարդկանց, ովքեր անընդհատ դժգոհ են իրենց կյանքից, անընդհատ փորձեր են անում` գտնելու այդ անորսալի երջանկությունը, անվերջ գլուխ են կոտրում ինչ-որ խնդիրներ լուծելու վրա (ես էլ բացառություն չեմ, բնավ): Նշանակում է, վատն ու բացասականն ավելի մեծ տոկոսն են կազմում, չէ՞: Ինչո՞ւ այդ դեպքում դրականը չի կարողանում անցնել մամլո “շքամուտքից” ներս: Չէ՞ որ մեր ստեղծած իրականությունում դա իսկապես “էքսկլուզիվ” է:

Ինչևէ, երևի հոգնել եմ տեղեկատվության տարափից ու սրանից` http://video.google.com/videoplay?docid=-1174538996968613368&sourceid=zeitgeist…Տեսնո՞ւմ եք, բոլորովին հեշտ չի ազատվել կարծրատիպերից…

Tuesday, November 14, 2006

Վերջ

Արդեն տանն եմ: Ցավոք, վերջին մի քանի օրերին չէի հասցնում գրել: Հիմա փորձեմ ամեն ինչ ամփոփել, հետո էլ պատասխանել ձեր հարցերին:

Եթե նկատել եք, սիրում ենք խորհրդանիշներ: Միգուցե նրանից է, որ լեզուն այնքան երկար ու շատ ենք անտեղի օգտագործել, որ իմաստ հաղորդելու համար արդեն ստիպված ենք ապավինել խորհրդանիշներին: Կամ էլ խորհրդանիշը կարողանում է ասել այն, ինչը սովորաբար չի ասվում, ինչ ամփոփվում է լռությամբ: Չգիտեմ, բայց գիտեմ, որ Հնդկաստանի խորհրդանիշը լոտոսն է, ու էդ սպիտակ ծաղկաթերթերի մեջ թաքնված է մի իմաստություն, որ կոչվում է Հնդկաստան: Իմաստությունը հենց էդպիսին է լինում` մերկ, պարզ ադամանդաներ, թաքնված բարդ զարդանախշերի շղարշի հետևում: Մարդկանց իմաստուն դարձնելու համար պետք է ստիպել անցնել խառնիճաղանջ, բարդ ու ծուռումուռ ինֆորմացիաների ու զգացումների լաբիրինթոսով: Հնդկաստանն էլ գնահատելու համար պետք է կարողանալ թույլ տալ, որպեսզի հարստության ու թշվառության այդ գորդյան հանգույցը ինքն իր կամոք բացվի քո առջև: Ցանկացած միջամտություն հղի է սխալ եզրակացությունների հանգելու վտանգով:

Այս երկիրն աշխարհին երևում է փակ լոտոսի նման. աշխարհը բերանը բաց հիանում է այդ գեղեցկությամբ ու սպասում, թե երբ է այն բացվելու իր առջև իր ողջ հմայքով: Ու մի օր անպայման բացվելու է, որովհետև իմաստության կրողներն իրենց երկրի հանդեպ անասելի, անպատմելի սեր ունեն:

10 օրում կարելի է ատել կամ սիրել, ճանաչել` երբեք:-) Ու հենց էս պատճառով միգուցե ավելի ճիշտ կլիներ այլ բայեր օգտագործել էստեղ, բայց օգտվենք հարմար պայմանականություններից:-) Հնդկաստանի հանդեպ իմ զգացմունքներն էլ սիրաատելության մի անբացատրելի ձուլածո են, որից հետագայում կցանկանայի զտել մաքուրն ու արժեքավորը, այսինքն մի օր վերադառնալ ու փորձել ճանաչել էդ երկիրը: Մի բան պարզ է հենց հիմա. այդ երկիր ոտք դնելուց անմիջապես հետո, փորձիր լինել tabula rasa` ջնջելով ընկալման այն ծանոթ մեխանիզմները, որ սովորաբար կիրառում ես արևմտյան մշակույթների ընկալման ու գնահատման գործընթացում: Դրանք անիմաստ օգնականներ են այս դեպքում, եթե չասենք ուղղակի արգելքներ: Ընդամենը դիտարկումներ արա ու խոսիր մարդկանց հետ, որպեսզի նրանք քեզ տրամադրեն նոր միջոցներ:

Ես սիրեցի այդ մարդկանց սերը հանդեպ իրենց հողն ու մշակույթը, ջերմությունը, որն ընդհանրապես այստեղ ձևավորում է մարդկային հարաբերությունները, համբերատար աշխատասիրությունը, գեղեցիկն ստեղծելու բնածին ունակությունն ու հմտությունը, խոսքերի անվերջ շարանում իմաստուն մտքի փնտրտուքը (մարդիկ այստեղ խոսում են շատ, արագ ու էլի շատ: Իրենց զարդանախշերի նման, միտքն էլ, որ ամփոփվում է էդ խոսքում, սկիզբ ու վերջ չունի: Ուղղակի պետք է կարողանալ ըմբոշխնել այդ ամբողջությունը, որպեսզի նկատես մտքի հետաքրքիր առկայծումները:- )):

Ու ոչ մի կերպ չկարողացա սիրել աղբակույտերից քեզ հառված չբողոքող, այլ միայն աղերսող հայացքներում արմատացած աղքատությունը, անմիջապես կողքին առատությունից ու շքեղությունից առկայծող հարստությունը, մարդկային հարաբերությունների տարօրինակ հիերարխիան (բայց սա շատ հետաքրքր ու ոչ միանշանակ երևույթ է…)

Ու այս ամենին նպաստող տարբեր դրվագներ, մասնավորապես.
- Քինգսլիի “Գանդին” հիշո՞ւմ եք: Մարդիկ շարունակում են կախվել գնացքներից…
- Դելիում երթևեկելու համար կարելի է արտադրել մեքենաներ առանց կողքի հայելիների: Միևնույն է, դրանք գրեթե ոչ ոք չի օգտագործում. ավելորդ սարք, որ այնքան բաղձալի մի քանի սանտիմետր է զբաղացնում:
- Նորապսակ կանայք կրում են չուրա` բազմաթիվ ապարանջանների շարան, որոնք գեղեցիկ ու գունավոր պարուրում են երկու ձեռքերը, գրեթե մինչև արմունկները: 21 օր անց այն կարելի է հանել և արդեն բավականին դժվար կլինի կռահել կնոջ ամուսնական կարգավիճակը, եթե նա մազաբաժանը ալ կարմիր (vermilion) չի նեկրել և պարանոցը զարդարել սև ուլունքներից վզնոցով:
- Կաստան միֆ չի, այլ իրականություն, որն արտահայտվում է մարդկանց ազգանվան մեջ:
- Պակիստանցիների հետ հարաբերություններն առերևույթ բավականին ջերմ են, բայց առանձին երկխոսությունների ընթացքում բացահայտվում է ներողամիտ հանդուրժողականություն և թաքնված տագնապ, որի պատճառն Իսլամը կրողներն են:
- Արտահայտված հակաամերիկանզիմ, որը հաճախ նույնացվում է գլոբալիզացիայի հետ:
- Սիկխեր` հետաքրքիր ու բազմաձև փաթթոցներով, որոնց գույների ընտրությունը պայմանավորված է ընդամենը տաբատի գույնով:-)
- Նորաձևության տարօրինակ դրսևորում` հինայով ներկված մազերով տղամարդիկ, որոնք ամբոխից անմիջապես առանձնանում են իրենց ‘ժանգագույն’ գլուխներով:-)
- Հնդկաստանի ամենագեղեցիկ տղամարդիկ բնակվում են Քաշմիրում:-)


Ու շատ հետաքրքիր այլ մանրամասներ մի երկրից, որտեղ սովորում են hate the sin, but love the sinners:-)

Tuesday, November 07, 2006

Lilies

"Observe the lilies, how they grow. They neither labour nor spin. And yet I tell you that not even Solomon in all his splendour was as beautifully dressed as one of these."

These is about Indian women. They are beautiful, shining like little havens of grace, tranquility and feminine strength through the misery and trash you find everywhere around. Adorned with these amazing colorful saris they totally change the landscape. I’ve always thought India to be extremely conservative and traditional especially in terms of gender roles. Still, urbanism seems to elicit its own traditions, one of which is social liberation of women. In Chandigarh I seem to come across women who look self-reliant, content and free in self-expression. During the short stroll at the famous lake here I noticed dozens of couples holding hands and hugging in public. Though the very next day I heard of a story about an Indian woman who committed suicide because her husband would not let her keep in touch with her family… Go figure…

I promised a story on sari shopping but I’ve got to leave this for later;-)

Sunday, November 05, 2006

random stuff before i go to bed

Just back from a dinner with this lovely company I've made already in Delhi: three cute, small Nepalese men and a quiet and kind woman from Sri Lanka. I've never felt so tall in my life:-)))))
Where did I stop? Well, doesn't matter. I've got to tell you about the train... No matter how prepared I was, I'm still overwhelmed with this unbearable sense of hopelessness. I've always known poverty is the number one issue in India, but it's one thing to read reports and stories about poverty and a totally different one, when it takes over a flesh and blood. I could never imagine I would ever do it, but I did. I had to ford through a human stream at the train station. Literally... People sleeping there, eating, shaving washing... Beggars everywhere. There's this handicapped teenager who picks me up from the crowd and touches my feet to get money, almost falls off the platform when he tries to follow me to the train. It hurts. Misery hurts badly, but it's even more painful when you realize that you eventually get used to it. Like people in this express train who were sipping hot coffee, enjoying an early breakfast and looking forward to their rich mansions...
On the way I saw plains, rice fields, brick houses, trash and more homeless people at every station.
Anyway, India's a country where emotions get sentimental to an unbelievable extent:-) I'm making desperate attempts to stay awake and keep on with the conversation we've started with this very nice man next to me and in the middle of "Where are you from?" I'm handed a red rose with "Good morning, Madam". Lovely, isn't it;-)?
Yes, some more randomness: I get lots of stares:-) I thought I would be lucky to avoid this fate, since everybody keeps telling me I look Indian:-) Even here people get surprised when they address me in Hindi and I stare back with a big smile and a confused look. It's weird, but I think I'll get used to it:-)
#2 - I'm experiencing a 'waterfall' of Englishes: Indian, Korean, Russian, Nepalese, etc. etc. A new discovery: the Nepalese do not pronounce "sh", so we got lots of "sesions" and "internasiols":-) Different accents are quite a challenge to stay concentrated during the sessions (just another excuse to skip those):-)
OK, got to go not to keep this wonderful sikh in this room any longer:-) The next one is about women and sari shopping:-)

Live (or rather "still alive") from Chandigarh

If a human who's absolutely surrendered to exhausion can still be called alive, then I'm alive trying to catch up with blogging from the north of India. Otherwise, you're enjoying another "Notes from Underground":-)
It took me Vonnegut's "Slaughterhouse-Five" and a Berdyayev essay on Dostoevsky to arrive to New Delhi. The 14 hour trip ended up with a guy smiling at me happily and speaking no English, fog which I mistook for smog and SMELL. Very strong smell which is a compound of incense aroma, sweat and these wondrous spices this country abounds in. A drive through the outskirts of Delhi in a car jammed with three man (btw, all cramped in the front, none dared to share the spacious back seat with me:-)) revealed quite a scene at a certain trash bin. Who're the permanent habitants of such bins in Yerevan? Right, dogs. What I saw in Delhi would be a zoo back home: breeds of dogs+a cow+ a camel and smth I could not distinguish in the misty dark.
Anyway, here I am in a half-constructed building with more men speaking no English. There's a young man who ushers me here and there and keeps telling me "M'm, You our guest. Everything OK". I'm taken to a room and told to be in the lobby at 6am. Damn, who starts a conference at 6 am? My jetlag gets even worse just from the idea and I start unpacking nervously. In half an hour (1am local time) I hear a polite knock on the door and the "M'm" walks in staring at his feet, but talking to me, "Here, 6am". I take the slip of paper he's holding, thank him profusely and when he's gone, I'm also gone with ... happiness: hurrah, I'm not staying in here! This is a train ticket, and the conference does not start at 6 am. And I'm not in Chandigarh yet, but where am I? Guess I'll never figure out:-)
Anyway, these are my first hours in India. The rest will come later (hopefully:-)). My break's over and I've got to run to another "world-saving" session:-)

Wednesday, November 01, 2006

Շիրիդի, մի քիչ էլ ժողովրդագրության ու սիրո մասին:-)

Շաբաթ օրը Եղեգնաձորում էինք, որտեղ արդեն երրորդ անգամ հանրային քննարկման էր դրվում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքային խմբի կողմից մշակված Հայաստանի ժողովրդագրության մասին հայեցակարգի նախագիծը, որի լրամշակված տարբերակը նոյեմբերի կեսին պետք է ներկայացվի կառավարություն` հաստատման համար:

Քննարկման են դրվում հետևյալ հիմնախնդիրները` ծնելիություն, մահացություն և հիվանդացություն, ամուսնություն և ամուսնալուծություն, սեռատարիքային համամասնություն և բնակչության ծերացում և միգրացիա: Ամենատարբեր մասնագիտությունների սովորական մարդիկ հավաքվում են ու իրենց առաջարկներն անում հայեցակարգում վերհանված այս խնդիրների ու դրանք լուծելու համար առաջադրված տարբերակների շուրջ: Հիմնականում բոլոր քննարկումները հանգում են նրան, որ այս հիմնախնդիրների միակ լուծումը բարձր կենսամակարդակի ապահովումն է (սակայն երբ քննարկման վարողը, որը 35-37 տարեկան երևանցի բարետես տղամարդ էր, հարցրեց, “Իսկ ի՞նչն է պատճառը, երբ չեն ամուսնանում իմ նման մարդիկ, որոնց կենսամակարդակը բավականին բարձր է, և որոնք արդեն զգալի թիվ են կազմում Երևանում, կամ ինչո՞ւ է աղքատ ընտանիքներում երեխաների թիվն ավելի շատ, ինչպես նկատել եք”, սեղանը լռեց:-)

Հետաքրքիր քննարկումներ լինում են:- Օրինակ` Եղեգնաձորում մեր սեղանին մի շատ ակտիվ կին էր նստած, տեղի դպրոցներից մեկի տնօրենը, որը խոսեց մեզ մոտ աճի միտում ունեցող մի երևույթի մասին` խառն ամուսնությունների (էս թեմայից շատ դժվար է խուսափել, հատկապես միգրացիայի քննարկումների ժամանակ. “Հա, մեր տղամարդիկ գնում են ընկնում էդ ռուսների ձեռը”:-)) “Բնությունն ամեն ինչ կարգավորում է: Սեռատարիքային համամասնությունն էլ Հայաստանում շուտով կբարելավվի, որովհետև եթե մեր տղամարդիկ դուրս են գնում, օտարերկրյացիներն էլ գալիս են Հայաստան: Հայ կնոջը միշտ էլ գնահատող կլինի:”

Ընդհանրապես նման խնդիրներին ես ‘հայեցակարգորեն’ չեմ կարող մոտենալ, բայց այս կնոջ դիտարկումը ինձ ստիպեց մտածել նման հարաբերությունների բնույթի մասին:-) Տղամարդ-կին հարաբերությունների լավագույն պատկերներից մեկը, որ երբևէ հանդիպել եմ, Կունդերայի The Unbearable Lightness of Being վեպում էր` “When people are fairly young and the musical composition of their lives is still in its opening bars, they can go about writing it together and exchange motifs . . . but if they meet when they are older, like Franz and Sabina, their musical compositions are more or less complete, and every motif, every object, every word means something different to each of them.”

Ընդհանուր երաժշտական մոտիվի ստեղծումը երկու անհատների միասնական պատմության ու հիշողության միջոցով այստեղ կապված է տարիքի հետ, իսկ ես կարծում եմ, որ դրա ստեղծման համար մեծ նշանակություն ունի նաև մշակույթը: “Դլեյամանի” ընկալումը հորիզոնը փակող լեռներն ու քոչարին են, հայերեն բանաստեղծությունն ու պատարագը, տատիկի պատմություններն են գաղթի ու հեքիաթային Անահիտի մասին, “Քեզ երեք օրով մինիստր եմ նշանակում”-ն է ու “Շիրիդի կենացը” (սա եղեգնաձորյան պատմություն է. ասում են, Վայոց Ձորում վերջին կենացը միշտ շիրիդի կենացն է, որն իրենց բարբառով նշանակում է ‘պարան’: 50-ականներին Կոնոս անունով մի ուտող-խմող մարդ է լինում իրենց գյուղերից մեկում, որը համոզված էր, որ աշխարհում միակ հարստությունը լավ մարդու հետ հաց ուտելն ա: Հենց փող էր ստանում, ուտելիք-բան էր առնում, տալիս կնկանը, թե “Կնիկ, էսօր մի քիչ մարդավարի հաց ուտենք”, ու գյուղի կեսին կանչում էր տուն: Մի օր էլ հարևաններից մեկի տանը լավ կերուխումից հետո, գիշերը երեքին հաջող է անում բոլորին, նստում իր էշն ու առաջ ընկնում դեպի տուն: Մեկ էլ հարևաններից մեկի տան մոտով անցնելիս չի նկատում լվացքի պարանը, որը էս մեր Կոնոսի վզովն է ընկնում ու էշից վար գցում: Մեջքի վրա հայտնվելով ու գլխավերևում աստղազարդ երկինքը տեսնելով` Կոնոսին ինչ էր մնում անել, եթե ոչ փիլիսոփայել: Պառկել է ու մտածում է, “Բայց էս շիրիդն ինչ-որ պատճառ պետք ա ունենար, որ ինձ ուզում էր խեղդի”… Առկայծումը տեղ է հասնում մի կես ժամ հետո: Կոնոսն արագ վեր ա կենում, նստում էշին ու հետ` դեպի հարևանի տուն: Մարդիկ արդեն սեղանները հավաքել, անկողին են մտել, մեկ էլ լսում են դռան արհանգիստ թակոցները: “Այ Կոնոս ջան, ի՞նչ ա եղել, բա՞ն խո չի եղել”: “Եղել ա, մարդ” ու Կոնոսը պատմում ա պարանի պատմությունն ու ավարտում, “Գիտե՞ս խի ընկա: Որովհետև էդ շիրիդի կենացը չէինք խմել”…)

Մի խոսքով, ընդհանուր պատմություն ունենալը ընկալումներին հաղորդում է խորություն, որը հակառակ դեպքում բացառիկ տաղանդ է պահանջում կամ էլ տաղանդավոր սեր:-)

Հա, իսկ հաջորդ քննարկումը Երևանում է:-) Եթե ցանկացողներ կան, խնդրեմ. նոյեմբերի 6, Անի հյուրանոցի “Անի” սրահ, 12:30-2:30: Միգուցե կարողանանք պարզել Երևանում ինչ կենացներ են խմում:-)