Տեսնես էս անձրևը երբ ա դադարելու… Չնայած հնարավոր չի չնկատել շքեղ կանաչը, որ սովորաբար աննշմարելի է ասֆալտաբետոնային քաղաքային բնապատկերում: Երանի էլի ծիրանը շատ լինի էս տարի:-)
Շաբաթ օրը գնացել էինք Նարեկացի ինստիտուտի (http://naregatsi.org) կազմակերպած երիտասարդ երաժիշտների մրցույթի ամփոփիչ մրցանակաբաշխություն-համերգին և գիտե՞ք ինչ. շատ լավ էր կազմակերպված:-) ( - հանդիսատեսի մի մասը:-) Ինձ միշտ մի հարց է հետաքրքրում. եթե հրատապ խնդիրներ կան քննարկելու, ին՞չ կարիք կա դրա համար գնալ համերգ: Հասկանալի է, հնարավոր է, որ քո ակնկալիքներն այլ էին համերգից առաջ, և հիմա ընթացքում ձանձրանում ես: Չի՞ կարելի արդյոք ուղղակի դուրս գալ, այլ ոչ թե սկսել անդադար կիսաձայն (լավագույն դեպքում) խոսել, ինչ-որ բան բուռն քննարկել… Հա, մի բան էլ, որ ինձ շարունակում է զարմացնել. ինչո՞ւ էդքան չենք սիրում անծանոթը, նորը: Հաճախ նկատել եմ, որ ցուցահանդեսների, համերգների (հատկապես եթե էսպես ասած “անհայտ” արվեստագետների մասին է խոսքը) ժամանակ յուրաքանչյուր արվեստագետի ընկերակցում է իր ծանոթների մի խումբ, որն էլ հենց կազմում է նրա համակիրների շրջանակը: Եղել են դեպքեր, երբ, օրինակ, ինչ-որ նկար դիտելիս, հարցրել են “Դուք Ա-ին երկա՞ր ժամանակ եք ճանաչում”: Չէ, չեմ ճանաչում, ուղղակի հետաքրքիր նկար է:-) Նույնը համերգի ժամանակ. կային խմբեր, որոնք որոշ կատարողների ելույթից հետո ուղղակի լքեցին դահլիճը: Դե եթե սիրում ենք տվյալ ժանրը, հետաքրքիր չի՞ արդյոք, թե էլ ինչպիսի նոր կատարումներ կլինեն: Ինչո՞ւ ենք հակված գնահատել ինչ-որ բան մեզ ծանոթ շրջանակներում միայն… Հետաքրքիր է ուղղակի…)
Իսկ հաղթողներն էլ հիմնականում շատ լավ երաժիշտներ են: Շատ ուրախալի է, որ էսօր Արթուր Ավանեսովի նման երաժիշտների ինքնաարտահայտմանն աջակցող միջոցառումներ կան:
Մեկ այլ փաստ, որ մի տեսակ հպարտությամբ նկատեցի. համերգն ու ընդհանրապես ամբողջ նախագիծը շատ ցայտուն օրինակ էր պարզ մի ճշմարտության դրսևորման. եթե ուզում ենք, կարողանում ենք միասին աշխատել:-) Խոսքս հաճախ չարչրկվող Սփյուռք-Հայաստան տարբերվող առաջնահերթությունների մասին է: Նախագիծը համատեղ աշխատանքի հրաշալի օրինակ էր ու այնպիսին, որտեղ ոչ ոք չփորձեց խոսել Սփյուռքի հայրենասիրության, ինքնազոհողության, կոռումպացված հայաստանցիների, մեծ-մեծ հայրենասիրական ճառեր ասող, բայց Արմենիա-Մարրիոտտի պատերից դուրս Հայաստան չճանաչողների մասին…
Լավ էր, մի խոսքով:-)