Լավ էլի
Այսօր վաղ առավոտյան Վանաձորից-Երևան երթուղայինում փորձում էի մի կերպ խուսափել ռաբիզի տեղատարափ կլկլոցներից, բայց այնքան էլ լավ չէր ստացվում: Որոշեցի ուղղակի մտածել ճանապարհի եզրերին ծվարած մի քանի գյուղերի մասին. օրինակ` ի՞նչ են անում երեխաները ձմռան երկար երեկոներին: Մեկ էլ հանկարծ լսեցի Հանրային ռադիոյի հին ու ծանոթ-անծանոթ հաղորդավարներից մեկի ձայնը: Օֆ է, վերջ ռաբիզին: Իսկ ռադիոյով Տաթևիկ Հովհաննիսյանի կատարմամբ “Մոկաց հարսներն” էր: Երբ երեխա էի, սարսափելի չէի սիրում Տաթևիկին: Եթե հանկարծ “Երաժշտական փոստարկղով” նրա ելույթն էր լինում, վազում էի պատշգամբ, մինչև վերջանար երգը: Հիմա իմ ամենասիրած կատարողներից է:-) Շատ խոր, զգայական ձայն ունի, որ ջրի մեջ նետված քարի հետևանքով առաջացած ալիքների նման աստիճանաբար պարուրում է քեզ: Այդ ալիքներից մի երեքը երևի վարորդին էլ էին հասել, որովհետև չփոխեց ալիքը, ու մեզ հաջողվեց երգը լսել մինչև վերջ:-)
Իսկ հետո իսկապես շաաատ հաճելի անակնկալ էր: Հաջորդը “Լավ էլին” էր: “Լավ էլին” իմ ողջ ուսանողական տարիներն են` գժություններով, անկեղծություններով, անհնազանդություններով, փնտրտուքներով, ընկերներով:-) Վաղուց չէի լսել իրենց երգերը: Մի քանի ամիս առաջ թողարկվեց “Լավ էլիի” առաջին լազերային սկավառակը, բայց էլի չէի լսում: Հիմա, երբ երթուղայինում հնչում էր “Դե գնան”, ու երբ այդ տարիներն արդեն հետևում են, ես հասկանում եմ, որ այնուամենայնիվ դրանց ժառանգությունը կրողն եմ: Ու ուրախ եմ դրա համար: “Լավ էլին” հազվադեպ հաջողված հայեցի հնչող ռոք խմբերից է: Ու ոչ միայն. բառերից անկեղծ երիտասարդության հոտ է փչում: Խռովք, գժություն, ընդվզում, սովորելու, պայքարելու ու փոխելու ցանկություն, զգացմունքների պոռթկում: Այս ամենը “Լավ էլին” կարողացել է փոխանցել իր ունկնդրին ու ափսոս, որ հիմա գրեթե չկան նման խորությամբ ու անկեղծությամբ աչքի ընկնող երիտասարդ խմբեր: Միգուցե Գոռն ու Մհերը դեռ մի քիչ էլ մտածեն:-)

2 Comments:
Isk yes "Lav Eli"-i MP3-n unem! "De gna"!! :):)
Iskapes, vorosh gortsera shat lavn en` geghetsik, meghedayin u ankeghts! Hima drel em u lsum em: "Gta qez erknqum", "Champordakan", "Skizba", "She said"....
Apres, vor hishetsretsir!
isk yes "de Gnan" mi qich grel em... :-(
Post a Comment
<< Home