Լավ բան:-)
- Էդգար ջան, հաստա՞տ Լիլիթին ենք ուզում, - հարցնում է քավորը, երբ Էդգարը շփոթում է ճանապարհը ու մեքենան ստիպված մի երկար պտույտ է կատարում շենքերի շուրջ:
- Չէ, վերցրու զամբյուղը, վերցրու: Ահա, էդպես, դե հիմա պարացրու, որպեսզի նվեր տանք ու վերցնենք հարսի զամբյուղը (Հազիվ եմ այն պահում երկու ձեռքերով, ու մինչ փորձում եմ լուծել այն բարդագույն գլուխկոտրուկը, թե ինչպես եմ հաջողացնելու պահել իմ ու զամբյուղի հավասարակշռությունը և միաժամանակ պարել ձյան վրա, վրա է հասնում հարսի տուն բարձրանալու ժամանակն ու փրկվում եմ:-)
- Հարսի կոշիկը փեսան պետք է հագցնի:
- Չէ, ի՞նչ եք ասում, փեսան իրավունք չունի: Դա եղբայրը պետք է անի, ո՞ւր է եղբայրը, արագ կանչեք:
- Վաաայ, Լիլիթ ջան, էդպես չի կարելի, անպայման գրի, թե ով է տալիս նվերները /պատկերացնում եք, չէ՞, երջանիկ հարսին` նվերների ինվենտարիզացիա անելիս:-):
- Ախր ես ինչպե՞ս դա անեմ (հյուրերի ալիքը շրջապատել է նորապսակներին, ու վերջիններս հազիվ հասցնում են շնորհակալություն հայտնել նրանց):
- Ես ուզում եմ հարս ու փեսայի համար իմ բանաստեղծություններից մեկն արտասանել, նոր տալ նվերը: Էսպես համաձայն չեմ, - կտրուկ հրաժարվում է մեր բարեկամներից մեկը: Փոխհամաձայնության արդյունքում, ինքը որոշում է ուղղակի պարելով կտրել ողջ դահլիճն ու նվերը մատուցել նորապսակներին:
- Գորան Բրեգովիչ չկա՞, ժողովուրդ: Էս “Բալասին” էլ չեմ դիմանում, - հուսահատ ձայնով հայտարարում է փեսայի կիսահարբած ընկերներից մեկը` բարձրաձայնելով մյուս 30-ի կարծիքը:
Մեծ ու փոքր նույն ավյունով ու ժպիտով ինքնամոռաց պարում են` մերթընդմերթ մոտենալով նորապսակներին ու ինչ-որ անորոշ նախադասություններում փորձելով տեղավորել իրենց ողջ սերն ու ջերմությունը:
Այս ամենի մեջ ծնվում է եղբորս ընտանիքը…ծնվում է այն պահին, երբ Էդգարն ու Լիլիթը պարում են իրենց սերը հայոց հին, հարյուրավոր սերեր, կյանքեր ու մահեր տեսած շվիի հնչյունների տակ…

1 Comments:
Քրիստիկ, էդ շվիի հնչյունների ներքո Էդգարի ու Լիլիթի ՉՔՆԱՂԱԳՈՒՅՆ պարն իմ կյանքի ամենապայծառ հուշերից կմնա, պար, որը տեսնելու համար ոչ միայն արժեր հղի կնոջ հետ Երեւանից գալ–հասնել Վանաձոր, այլեւ արժեր ապրել։ Չեմ չափազանցնում մի գրամ իսկ. ես ինձ մի կերպ էի զսպում, որ չհեկեկայի... չգիտեմ նույնիսկ ինչից՝ ուրախությունից, հպարտությունից, հիացմունքից, Աստծուն էդքան մոտիկ հայտնվելուց...
Հրաշք էին իրանք էդ օրը, ու տա Աստված, որ կարողանան էդ սերն ու էդ չքնաղ զգացումները, էդ իրենց ներքին հարստությունը տանել իրենց հետ, սարքել իրենց կյանքի ընկեր։
Շատ բան հենց իրենցից է կախված։
Ու էդ պայծառագույն րոպեների համար, որ պաարգեւեցին մեզ բոլորիս, իրենք հաստատ կստանան իրենց հասանելիքը :)
Շնորհակալ եմ բոլորիցդ, որ նման պահեր պարգեւեցիք մեզ։ Ապրեք դուք։
Post a Comment
<< Home