Tuesday, November 14, 2006

Վերջ

Արդեն տանն եմ: Ցավոք, վերջին մի քանի օրերին չէի հասցնում գրել: Հիմա փորձեմ ամեն ինչ ամփոփել, հետո էլ պատասխանել ձեր հարցերին:

Եթե նկատել եք, սիրում ենք խորհրդանիշներ: Միգուցե նրանից է, որ լեզուն այնքան երկար ու շատ ենք անտեղի օգտագործել, որ իմաստ հաղորդելու համար արդեն ստիպված ենք ապավինել խորհրդանիշներին: Կամ էլ խորհրդանիշը կարողանում է ասել այն, ինչը սովորաբար չի ասվում, ինչ ամփոփվում է լռությամբ: Չգիտեմ, բայց գիտեմ, որ Հնդկաստանի խորհրդանիշը լոտոսն է, ու էդ սպիտակ ծաղկաթերթերի մեջ թաքնված է մի իմաստություն, որ կոչվում է Հնդկաստան: Իմաստությունը հենց էդպիսին է լինում` մերկ, պարզ ադամանդաներ, թաքնված բարդ զարդանախշերի շղարշի հետևում: Մարդկանց իմաստուն դարձնելու համար պետք է ստիպել անցնել խառնիճաղանջ, բարդ ու ծուռումուռ ինֆորմացիաների ու զգացումների լաբիրինթոսով: Հնդկաստանն էլ գնահատելու համար պետք է կարողանալ թույլ տալ, որպեսզի հարստության ու թշվառության այդ գորդյան հանգույցը ինքն իր կամոք բացվի քո առջև: Ցանկացած միջամտություն հղի է սխալ եզրակացությունների հանգելու վտանգով:

Այս երկիրն աշխարհին երևում է փակ լոտոսի նման. աշխարհը բերանը բաց հիանում է այդ գեղեցկությամբ ու սպասում, թե երբ է այն բացվելու իր առջև իր ողջ հմայքով: Ու մի օր անպայման բացվելու է, որովհետև իմաստության կրողներն իրենց երկրի հանդեպ անասելի, անպատմելի սեր ունեն:

10 օրում կարելի է ատել կամ սիրել, ճանաչել` երբեք:-) Ու հենց էս պատճառով միգուցե ավելի ճիշտ կլիներ այլ բայեր օգտագործել էստեղ, բայց օգտվենք հարմար պայմանականություններից:-) Հնդկաստանի հանդեպ իմ զգացմունքներն էլ սիրաատելության մի անբացատրելի ձուլածո են, որից հետագայում կցանկանայի զտել մաքուրն ու արժեքավորը, այսինքն մի օր վերադառնալ ու փորձել ճանաչել էդ երկիրը: Մի բան պարզ է հենց հիմա. այդ երկիր ոտք դնելուց անմիջապես հետո, փորձիր լինել tabula rasa` ջնջելով ընկալման այն ծանոթ մեխանիզմները, որ սովորաբար կիրառում ես արևմտյան մշակույթների ընկալման ու գնահատման գործընթացում: Դրանք անիմաստ օգնականներ են այս դեպքում, եթե չասենք ուղղակի արգելքներ: Ընդամենը դիտարկումներ արա ու խոսիր մարդկանց հետ, որպեսզի նրանք քեզ տրամադրեն նոր միջոցներ:

Ես սիրեցի այդ մարդկանց սերը հանդեպ իրենց հողն ու մշակույթը, ջերմությունը, որն ընդհանրապես այստեղ ձևավորում է մարդկային հարաբերությունները, համբերատար աշխատասիրությունը, գեղեցիկն ստեղծելու բնածին ունակությունն ու հմտությունը, խոսքերի անվերջ շարանում իմաստուն մտքի փնտրտուքը (մարդիկ այստեղ խոսում են շատ, արագ ու էլի շատ: Իրենց զարդանախշերի նման, միտքն էլ, որ ամփոփվում է էդ խոսքում, սկիզբ ու վերջ չունի: Ուղղակի պետք է կարողանալ ըմբոշխնել այդ ամբողջությունը, որպեսզի նկատես մտքի հետաքրքիր առկայծումները:- )):

Ու ոչ մի կերպ չկարողացա սիրել աղբակույտերից քեզ հառված չբողոքող, այլ միայն աղերսող հայացքներում արմատացած աղքատությունը, անմիջապես կողքին առատությունից ու շքեղությունից առկայծող հարստությունը, մարդկային հարաբերությունների տարօրինակ հիերարխիան (բայց սա շատ հետաքրքր ու ոչ միանշանակ երևույթ է…)

Ու այս ամենին նպաստող տարբեր դրվագներ, մասնավորապես.
- Քինգսլիի “Գանդին” հիշո՞ւմ եք: Մարդիկ շարունակում են կախվել գնացքներից…
- Դելիում երթևեկելու համար կարելի է արտադրել մեքենաներ առանց կողքի հայելիների: Միևնույն է, դրանք գրեթե ոչ ոք չի օգտագործում. ավելորդ սարք, որ այնքան բաղձալի մի քանի սանտիմետր է զբաղացնում:
- Նորապսակ կանայք կրում են չուրա` բազմաթիվ ապարանջանների շարան, որոնք գեղեցիկ ու գունավոր պարուրում են երկու ձեռքերը, գրեթե մինչև արմունկները: 21 օր անց այն կարելի է հանել և արդեն բավականին դժվար կլինի կռահել կնոջ ամուսնական կարգավիճակը, եթե նա մազաբաժանը ալ կարմիր (vermilion) չի նեկրել և պարանոցը զարդարել սև ուլունքներից վզնոցով:
- Կաստան միֆ չի, այլ իրականություն, որն արտահայտվում է մարդկանց ազգանվան մեջ:
- Պակիստանցիների հետ հարաբերություններն առերևույթ բավականին ջերմ են, բայց առանձին երկխոսությունների ընթացքում բացահայտվում է ներողամիտ հանդուրժողականություն և թաքնված տագնապ, որի պատճառն Իսլամը կրողներն են:
- Արտահայտված հակաամերիկանզիմ, որը հաճախ նույնացվում է գլոբալիզացիայի հետ:
- Սիկխեր` հետաքրքիր ու բազմաձև փաթթոցներով, որոնց գույների ընտրությունը պայմանավորված է ընդամենը տաբատի գույնով:-)
- Նորաձևության տարօրինակ դրսևորում` հինայով ներկված մազերով տղամարդիկ, որոնք ամբոխից անմիջապես առանձնանում են իրենց ‘ժանգագույն’ գլուխներով:-)
- Հնդկաստանի ամենագեղեցիկ տղամարդիկ բնակվում են Քաշմիրում:-)


Ու շատ հետաքրքիր այլ մանրամասներ մի երկրից, որտեղ սովորում են hate the sin, but love the sinners:-)

8 Comments:

Anonymous anas said...

Գեղեցիկ է նկարագրված: “Նկատել ոչ ակնառուն, այն խորքայինը, որ իրապես բնորոշում է տեսակը” խնդիրը լուծված է. հիանալ կարելի է ընկալման նրբությամբ:

Իսկ ի՞նչն է շարքային հնդիկին նկարագրվածի պես դարձնում (“համբերատար աշխատասերը” դիպուկ է ասված). գոյականոնների այն փու՞նջը, որ գեներով է գալիս և/կամ դաստիարակվում օրորոցի՞ց: Մշակույթ: Այստե՞ղ փնտրել տեսածի մեկնությունը: Թերևս: Գանդին ուշագրավ մի պատվիրան ունի. “հոգա՜ միջոցների մասին, իսկ նպատակներն իրենք իրենց մասին կհոգան”: Որքա~ն խորհուրդ է սա պարունակում և ինչա~ն բնութագրական է: Գրողը տանի, սա մեզ չի “սպառնում” կարծես: Եվ չնայած ասույթը պնդում է, թե “քերթիր յուրքանչյուր մարդու և կստանաս հինդու”, ես, միևնույն է, շատ եմ կասկածում, թե մեզ տարբաժանողը լոկ փաթեթավորումն է:

10:07 AM  
Blogger AramK said...

Hndikner@, inchpes ev mnacats hin azger@, aveli shat mshakutayin azg en, qan texnikakan. Sranov asvum e hamarya amen inch. Orecor pshur-pshur e linum teghekatvaklan texnologianeri hndkakan araspel@, chnayats irenq arden bavakanin harmar u amur en teghavorvel ayd bnagavarum. "Hamberatar ashxataser"-n iroq shat dipuk e asvats, bayc amen ashxatanq arajin hertin aryunqov e paymanavorvats. Andzamb yes akanates em eghel mi depqi, erb 3 hndik pordzum ein 1 metranoc erkate ankyunak ktrel. Nranc mot skzbic stacvec 1.15, heto 1.05, heto 0.95, woric heto irenc hamberatar ashxatasiruthyan ardyunq@ gcecin jurn u amen inch "hamberatar"-oren sksecin noric ... u ayspisi depqeri akanates em eghel bazum angamner u tarber bnagavarnerum. Yes erevi hndiknerin kbutagrei aveli shat worpes "hamar" qan "hamberatar".

Ayo, cavoq srti kastanern irakanuthyun en ... Nkatel em, wor tarber kastaneri nerkayacucichneri mej el bavakanin tarberuthyunner kan mtavor unakuthyunneri arumov, wor@, indz tvum e, bnakan e u hesht bacatreli.

Mek urish paradox - im tsanot hndikneric mek@ misht asum er, wor irenq qristonya en, bayc erb nayum ei ir harsaniqi tesagruthyun@, ekeghecin shat nman er mejidi, qahanan isk@ Shaolini vanakanneric liner, isk irenq el araroghuthyunic heto tsnkachoq aghotum ein 3 kobraneri mardaboy qare ardzanneri dimac. Woreve mek@ karogh e bacatrel indz, the da inch kron e ?:)))

Hndikner@ shat-shat-shat arag en xosum, yes erbemn zarmanum em irenc lezvi chkunuthyan u sharjunakuthyan vra. @nkerneric mek@ irenc xosakcakan@ bnutagrum e worpes "tsti lezu" (bird language).

Hndikner@ tvaqanakov ashxarhum gravum en 2-rd tegh@ (1.1 miliard). Parz e, wor bnakchuthyan nman tvaqanaki u tarber azguthyunneri/kronakan davananqi paragayum (chnayats gerishxogh@ hnd-ariakan bnakchuthyunn e ev hindu kron@) shat djvar e tal hndik azgi havaqakan nkaragruthyun@. Mer kartsiqnern u tpavoruthyunner@ hndikneric tarber en, inchpes ev tarber en henc irenq` hndikner@.

12:02 PM  
Blogger AramK said...

Aynqan shaghakrateci, wor moraca Christinin "Bari galust" maghtel u shnorhakaluthyun haytnel posting-neri hianali sharqi hamar :)

12:03 PM  
Anonymous artashes said...

Che, voch mi xorhrdanish petq chi(el chem asum lrutyan masin)! Lezvits der chem hognel! :) Manavand erb zrutsum en Kristinan u Anas-a` bardzrorak grakan hayerenov!!!

12:57 PM  
Blogger ramir said...

Hi, I was out blogging and found your site. It certainly got my attention and interest. I was looking for Travel Web information and even though this isn't a perfect match I enjoyed your site. Thanks for the read!

8:20 PM  
Blogger none said...

See more information on Russia Travel here.

2:27 PM  
Anonymous Anonymous said...

Tsavoq yerbmen aynqan enq tarvum grakan-gexarvestakan hayerenov, vor business-i ashxarhum mer hayereny imastazurk e darnum...:-(

7:54 PM  
Anonymous artashes said...

Giteq, shat uraxatsa, vor DER tarvum enq grakan hayerenov!!! Huysov em, verjin mohikanneri masin che xosqa...

Isk business-i ashxarha arants gegharvestakan hayereni el ir chara ktesni.

1:26 AM  

Post a Comment

<< Home