Փողոցային պատահարներ կամ ինչպես գրավել կնոջ ուշադրությունը Երևանում, ՀՀ
Շարժանկար 1.
- Ո՞ւր ես գնում, արի տանեմ (վարորդի կողքի նստելատեղի պատուհանից քեզ է հասնում "չէ, բայց դու գիտե՞ս, ես ինչ դեմք եմ" հպարտ արտահայտությամբ սև տաբատավորների ու գիշեր-ցերեկ արևային ակնոց կրողների մեծ զանգվածի մի միավորի թավ ձայնը):
- (Մի րոպե համբերում ես, հետո, երբ կողքից կրիայի արագությամբ շարժվող, ռուսական փոփի (Սա լավագույն դեպքում: Վատագույն տարբերակը` սրա հայկական տարբերակը) խլացուցիչ աղմուկը շուրջ բոլորը հպարտորեն տարածող /ինչ սիստեմ ա.../ հսկա մեքենան արդեն ազդում է ներվերիդ վրա, փորձում ես). Շնորհակալություն, պետք չի...
- Ոնց պետք չի: Բա սազո՞ւմ ա քո նման աղջկան թողնես մենակ քայլի: Արի տանեմ, ես էդ կողմ եմ գնում (հետաքրքիր է, որ կողմ):
Բախտդ բերում է, եթե հանկարծ հայտնվում է տարիքով ինչ-որ մեկը, կամ մոտակայքում խանութ կա, որտեղ կարող ես գնել բոլորովին անպետք ինչ-որ մի բան, միայն թե ազատվես այդ "մետաղյա կրիայից":
Շարժանկար 2.
- Ներեցեք, մեկ րոպե կարելի է... Դուք կարծես թե այն եզակի մարդկանցից եք, որոնց հայացքն ինչ-որ բան դեռևս արտահայտում է: Վերջերս Շթայների մոտ.. թեոսոֆիան, դե Դուք իհարկե գիտեք ինչ է թեոսոֆիան...Սակայն տիեզերական գիտակցության հասնելու միակ հավաստի ճանապարհը մեդիտացիան է...Երբեէ զգացել եք այդ անասելի եթերային զգացումը, թե ինչպես եք գետնից կտրվում, ու ձեր միտքն արդեն ճախրում է գիտակցությունից անդին (հաստ ակնոցի հետևից ձեզ նայող փոքրամարմին տղամարդն իհարկե արդեն իսկ մոռացել է նույնիսկ իր մարմնի գոյության մասին, ուր մնաց թե նկատի անկյունում կուչ եկած "երկրային գիտակցությամբ" մուրացիկին...)
- Ներեցեք, շատ հետաքրքիր է, բայց ես շտապում եմ:
- Ներեցեք...
Շարժանկար 3.
- Իսկ կարելի է իմանալ ինչ եք կարդո՞ւմ (նկատելով, որ կոշիկներն անվերջ առաջ չեն ձգվում, ցանկություն է առաջանում "լուսավորել":) Դեմ չե՞ք, միանամ Ձեզ: Աշունը Երևանում սիրուն ա, չէ՞: Անցնենք "դուի", լա՞վ: Իմիջիայլոց, երեկ Քլաբում էինք ընկերներով: ՄՄ-ին /հայտնի հաղորդավար/ գիտեք: Նոր էր վերադարձել Եվրոպայից... (մի 5 րոպե անվերջ գովքն է գնում Եվրոպայի ու թանկարժեք ռեստորանների, որտեղ մի 100 տարվա գինի են խմել, որը ոչինչ վատը չէր):
- Իսկապե՞ս, վատը չէր, հա՞: Ներեցեք, իմ ընդմիջումն ավարտվեց...
Շարժանկար 4.
- Քուրո /ԶԶՎՈՒՄ ԵՄ էս բառից/ էս ինչ սիրուն յուբկա ես հագել: Մի բաժակ կոֆե չխմե՞նք:
- .....

6 Comments:
Իսկ ու՞ր է ավանդական
"Քիրիկ, ժամը քանիսն ա՞" :)
Inch el mardik en qez handipum, Christin ... !!! Manavand Shtayneri ... meditacian . Hetaqriqr a, andznakan pordzd a, the urishneri patmatsneric el ka ?
Mijnek eghbayrs "quro" bar@ shat a sirum, u inchqan sirum, aynqan el ogtagortsum a. Mi or magistraturayi im kurseci aghjikneric mek@ zangum a mer tun u eghbayrs a vercnum: "Aramin ban ka poxancelu, quro jan". Xeghj aghjik@ hajord or@ xostovanec, wor iren edpes arajin angam ein dimum :))
Anonymous, երևում է Վանաձորում վաղուց չեք եղել."Քիրիկ" դեռ ասում են, բայց ժամ չեն հարցնում:-)
Արամ ջան, ուրիշներից իրավունք դեռ չեմ ստացել, իրենց պատմությունները հանրությանը հասանելի դարձնելու համար:-) Բայց երբ ասեցին ավելի տիպիկ դեպքեր բաց եմ թողել, խնդրեցի, որ իրենք գրեն այդ մասին:-)
Chorrord sharjankar@ amenalavn e :). Concise and precise.
This post has been removed by a blog administrator.
Post a Comment
<< Home