Լավ մտադրություն
Անցյալ շաբաթ նորից Վանաձոր էի գնալու: Ընկերներս նույնպես, իրենց երեք երեխաների հետ միասին: Քանի որ երեխաները փոքր են, երթուղայինով ուղղակի անհնար է ճանապարհորդել: Հետևաբար միակ ընտրությունը տաքսին է: Բարեբախտաբար շատ արագ գտանք պատրաստակամ վարորդ, որին չհուզեց մեքենայում մի քանի ամսական Մուշեղից մինչև 5 տարեկան Շողեր ունենալու փաստը: Ճանապարհին Մուշեղն ու 2 տարեկան Արփենն սկսեցին թնկթնկալ, դե Լուսինեն էլ արդեն որպես վաստակավոր մայրիկ, անմիջապես կռահեց, որ սոված են ու Ապարանում յոգուրտ գնեց: Երեխեքն ախորժակով ու արդեն ժպտալով կերան վերջացրեցին յոգուրտը, ու ես դատարկ տուփը վերցնելով, պատրաստվում է դնել տոպրակի մեջ` ինչ-որ աղբարկղ նետելու ակնկալիքով, երբ վարորդը, 28-35 տարեկան մի տղամարդ, մեծագույն պատրաստակամությամբ դիմեց ինձ. “Տվեք, տվեք, էստեղից կգցեմ”… Նկատի ուներ մեքենայի բաց պատուհանը:
Սպիտակի մոտ կա Ջրաշեն անունով մի գյուղ, որտեղ ճանապարհի մի հատվածում շինարարական աշխատանքներ են տարվում: Մեր վարորդն արագ մոտեցավ վերանորոգվող հատվածին ու մի կարճ բանակցություն ունեցավ շինարարներից մեկի հետ` փորձելով համոզել նրան, որպեսզի բարձրացնի արգելափակոցն ու թույլ տա մեքենան անցնի: Մյուս մեքենաներն անցնում էին ժամանակավոր ճանապարհով, որն անցնում էր հենց այդ հատվածի կողքով: Անհաջող բանակցություններից հետո վարորդը շրջվեց դեպի մեզ, “Էսպես արագ կհասնեինք, երեխեքն էլ չէին հոգնի”…
Ինչու եմ պատմում այս փոքրիկ դրվագները: Մեր վարորդը մեզ շրջապատող բազմաթիվ մարդկանցից մեկն է, որոնք նույնիսկ չեն գիտակցում, որ իրենց վարքը տարրական օրինակ է անբարեկրթության և անօրինապահության: Տղան ուղղակի ցանկանում էր օգնել մեզ… Երբ ուշադիր հետևենք մեզ շրջապատող առօրյա վարքին, կնկատենք, որ դրանց մեծ մասն ուղղակի տվյալ պահին մեր որևէ կարճատև ցանկությանն անմիջականորեն հագուրդ տալու պահանջն է: Նույն դրդապատճառն է ընկած հենց փողոցն անցնելու մեր սարսափելի վարքի հիմքում: Այն պահին, երբ դուք տեսնեք մի խումբ հայեր կանաչ լույսով փողոց անցնելիս ու մեքենաներն էլ հանգիստ կանգնած, կարող եք վստահ լինել, որ հայերի ճակատագրում բեկում է տեղի ունեցել:-) Միգուցե երկարատև զրկանքներից հետո մենք այլևս իրավունք ենք մեզ վերապահում լինել ավելի եսակենտրոն, փորձել ավելի հեշտ ապրել` շրջանցելով բազմաթիվ մեծ ու փոքր կանոններ, որոնք թույլ մի փորձ են կարգավորել մեր կյանքը, միգուցե հոգնել ենք այն փաստից, որ այս երկրում բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար ենք, քան մյուսները… Չգիտեմ, բայց եթե բոլորս էլ էսպես հոգնած ու զայրացած շարունակենք ապրել մեր տանը, մի օր այն փուլ կգա ու վերջ… Մեզ պետք են մարդիկ, որոնք պատրաստ են կրթել մեր վարորդի նման մարդկանց, որոնք ունեն արժանիքներ, բայց չգիտեն, թե ինչ բան է լինել քաղաքակիրթ քաղաքացի:
Սպիտակի մոտ կա Ջրաշեն անունով մի գյուղ, որտեղ ճանապարհի մի հատվածում շինարարական աշխատանքներ են տարվում: Մեր վարորդն արագ մոտեցավ վերանորոգվող հատվածին ու մի կարճ բանակցություն ունեցավ շինարարներից մեկի հետ` փորձելով համոզել նրան, որպեսզի բարձրացնի արգելափակոցն ու թույլ տա մեքենան անցնի: Մյուս մեքենաներն անցնում էին ժամանակավոր ճանապարհով, որն անցնում էր հենց այդ հատվածի կողքով: Անհաջող բանակցություններից հետո վարորդը շրջվեց դեպի մեզ, “Էսպես արագ կհասնեինք, երեխեքն էլ չէին հոգնի”…
Ինչու եմ պատմում այս փոքրիկ դրվագները: Մեր վարորդը մեզ շրջապատող բազմաթիվ մարդկանցից մեկն է, որոնք նույնիսկ չեն գիտակցում, որ իրենց վարքը տարրական օրինակ է անբարեկրթության և անօրինապահության: Տղան ուղղակի ցանկանում էր օգնել մեզ… Երբ ուշադիր հետևենք մեզ շրջապատող առօրյա վարքին, կնկատենք, որ դրանց մեծ մասն ուղղակի տվյալ պահին մեր որևէ կարճատև ցանկությանն անմիջականորեն հագուրդ տալու պահանջն է: Նույն դրդապատճառն է ընկած հենց փողոցն անցնելու մեր սարսափելի վարքի հիմքում: Այն պահին, երբ դուք տեսնեք մի խումբ հայեր կանաչ լույսով փողոց անցնելիս ու մեքենաներն էլ հանգիստ կանգնած, կարող եք վստահ լինել, որ հայերի ճակատագրում բեկում է տեղի ունեցել:-) Միգուցե երկարատև զրկանքներից հետո մենք այլևս իրավունք ենք մեզ վերապահում լինել ավելի եսակենտրոն, փորձել ավելի հեշտ ապրել` շրջանցելով բազմաթիվ մեծ ու փոքր կանոններ, որոնք թույլ մի փորձ են կարգավորել մեր կյանքը, միգուցե հոգնել ենք այն փաստից, որ այս երկրում բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար ենք, քան մյուսները… Չգիտեմ, բայց եթե բոլորս էլ էսպես հոգնած ու զայրացած շարունակենք ապրել մեր տանը, մի օր այն փուլ կգա ու վերջ… Մեզ պետք են մարդիկ, որոնք պատրաստ են կրթել մեր վարորդի նման մարդկանց, որոնք ունեն արժանիքներ, բայց չգիտեն, թե ինչ բան է լինել քաղաքակիրթ քաղաքացի:

12 Comments:
Christina jan, chisht es nkatum wor bazmativ zrkanqneric heto mez pordzum enq amen inch miangamic u aveli hesht anel, bayc harc@ miayn zrkanqnr@ chen u mardkanc krtuthyun@ (chnayats hamadzayn em ,wor shat ankirt enq). Nayenq mer orenqnerin, parz orenqner@ nkati chunem, wonc wor asenq chashxatogh lusafori kanach luysn e. Mer orenqner@ shat erkimast en u da tuyl e talis, wor orenqi "pashtpanner@" amen depqum qez sxal hanen u stipen kasharq tal, kam patjvel. Dra hamar el shater@ bani tegh chen dnum ayd orenq@ ev anum en ayn, inch uzum en - gaishnik@ wor kangnecrec, xaxtum el arats chlines, mek el ir minimal kasharq@ pokelu e. Karogh e mi angam chtas, 2-rd angam hamozes wor iravaci es, bayc 3-rd angam talu es. Ham el, wor ancanq chanaparhayin temayin, nuyn tenayov sharunakem, mer chanaparhnern el en aynpisin en, wor aranc xaxtman ches karogh qshel, el chem asum urish ankirtnerin @ndorinakleu cankuthyun@ - inchi inqn espes arec u chpatjvec, isk yes chem kara edpes anem ? Nuyn@ qaghaqciakan u qreakan orensgrqeri depqum e. Chnayats ankaxuthyan@, menq der inerciayov enq araj gnum - hin orenqnerov, hin barqerov, hin chinovniknern en amenur, jahelnerin el "baze"-acnum en kam irenc klon@ dardznum. Chgitem inch kargi armatakan bekum e petq anel ays hamakargum, wor inch wor arjeqner steghtsven, woronq hargelov kam woroncic vaxenalov mardik sksen karg pahel, heto el ayd arjeqnerov mer mauknerin krtenq ...
Mi ban el avelacnem. Inchi piti miayn ertughayin ashxater depi Vanadzor, wor mek el taxov gnayiq, u taxu vararodn el qandats (!) chanaparhneri mej lavaguynn @ntrelu pordzuthyan araj kangnats liner ? Amboghj ashxarum mardik noratsin erexneri het champordum en, isk Hayastanum marzer gnaln isk anhnar e. Ay ete Vanadzor gnar asenq Mersedes avtobus, komunal hamaruthyunnerov u kondicionerov, chanaparhnern el sarqin linein, khasneiq nuyn taxii jamanakum, aveli hangist u normal. Aghbn el kariq cher lini patuhanic durs netel ...
mi angam yerb im otaryerkra hyurerin hartsretsi te inchpes e hayatsan@ asetcin bnutyun@ geghetsik e bayts shat aghtotvats. nrants zarmatsnum er nayev gazi vergetnya khoghovakner@.
Haystanum inch vor arvats e bnutyan koghmits lav e bayts inch vor "ararvats" e mardu koghmits ays verchin 100 tarva mech aghtot u anpuyt e.
h, you are so right. most of what the Armenians have built during the last 70-80 years are sores on the nature. It's probably because these structures are industrial. There are a few hydro electric stations that have some architechtural value but most of them are ugly. Fortunately, the future of Armenia is not large industry, and once the people realize that the mega factories are done for, these places will be demolished.
This will all take time. When the nature starts generating money, the society will clean it up and preserve it.
BTW, was it the Manukian family on the trip:)?
Micael says,
Intz medz hajuyk e padjarum gartal Hayasdanyan medatzelagerb.
Gertutyune nax yev arac petk e galu dznoghneritz.
Yesamolutyune linum e voxj ashxarhum, nerka em yeghel bazmativ yerkernerum ur neman yerevuytner hajax en badahum.
Yerb habjeboren uzum enk lianal "instant gratification" sa motern yesamolutyan hed e gapvaz.
Ayn orn yerb mer yridasartnere antratarnan te abakyin irenk en dujelu irenz devatz orinagnerov, et ore arten mer abakan gue lavana.
Sirov yev huysov.
Gazi u mnacats xoghovakneri masin asem. Yervan@ petq e qandel u nor teghum nor mayraqaghaq karucel, worovhetev bolor komunikacianern u infrastrukturaner@ qayqayvats en. Ayn, inch petq er veranorogel 10-15 tari araj, hima mi kerp dzum-pchum en, wor mi kerp yola gnan. Der lav e wor jrov infekcion hivanduthyunner chen taratsvum (chnayats mi qani dep eghav arden), kam el gazic amboghj taghamaser chen traqum (wor@ woch miayn tesakanoren, ayl gortsnakanumshat hnaravor e, xoghovakneri nman montajman depqum). Yerevan@ shat vtangavor u anbarenpast e dardzel aprelu hamar. Bardzracenq Kaskadi verev@, Monument, u nayeq qaghaqin - amboghj@ tsux u poshi e, el chem asum wor mi tetev qami e bardzranum, qaghaqn @ndhanrapes chi erevum. u sa ayn depqum, erb woch mi xoshor gortsaran chi ashxatum, isk soveti jamanak ayd amboghj industrial gigantneri ashxatanqi het miasin qaghaqi od@ aysqan keghtot cher. Mardik arden shnchaheghdz en linum qaghaqum, glacaver, qnkotuthyun, laarkotuthyub ... wor or@ qaghaqic durs em gnum, lav em zgum, mnacats jamanak wonc wor qnats linem. Tsanotnerics mek@ US-ic ekel e, asum er im sovorakan aktiv kyanqov chem karoghanum aprel, amboghj or@ quns tanum a.
Aramk, da yerevi avtomekenaneri patjarov e. Avtoneri metz mas@ catalytic converter chunen, isk hin u nor Rusakan artadrutyan avtomekenaner@ carbyuratorov en ashkhatum vor nshanakum e vareliki ter-brnkum yev keghtot artanyuter. 90-akannerits ays koghm zargatsatatz yerkrnerum mekenaner@ computerov kargavorum en irents artanetumner@ isk RUsner@ nor en sksum aydpisi systemner ogtagortzel.
Mi ksan tari heto yerb ays bolor avtoner@ mernen, od@ kmakrvi mi kich.
Rusakan ejan u anorak avtonerin arayjm ayl@ntranq chka Hayastanum. 20 tari heto menq erevi kmernenq, bayc avtoner@ der kmnan :) Baci avtoneric urish mi ban el em nkatel. Amboghj qaghaq@ shinanyut e vacharum bac erknqi tak - cementi, avazi u mnacats baneri kuyter@ henc drsum tapvats en, el che masum or-ori avelacogh shinararuthyan masin. Parz e, wor mi tetev qamin piti taratsi ayd poshin amboghj Yerevanov mek. Erbevic etesel eq the cement@ gortsaranic wonc en berum qaghaq ? Bac kuzovov meqenanerov - u asenq, Araratic minchev Yerevan ekats cementi mek meqenan ekologiakan aghet e steghtsum ancats amboghj chanaparhi erkaynqov.
Բարև բոլորին։ Շատ լավ եք գրում Քրիստինա, բավականին հայերեն։ Ընդանրապես ծանոթացա այս էջի հետ իմ ընկերներից մեկի խորհրդով ու հիշեցի ժամանակին մեր հայ վայ մտավորականների քննարկումները Դերասան և Պարուս սրճարաններում։ Խոսելը և գրեը քիչ է հարգելիներս։ Ինձ հետաքրքիր է դուք բոլորդ և ձեզանից յուրաքանչյուրը բացի քննարկումներից որևէ բան անու՞մ է Ձեր իսկ կողմից մատնանշված խնդիրները կարգավորելու հարցում։ Եթե այո, կարելի է դա քննարկել ու կատարելագործել պայքարի մեթոդները։ Թե չե աստված մի արասցե նմանվելով մեր ազգի ոչ անհայտ «գրող մտավորականին» հանկարծ կհասնեք իշխանության ու մենք նորից ոչինչ չենք ունենա բացի հայասիրության մասին ճոռոմ քննարկումներից։ Բացարձակապես միտք չունենալով որևէ մեկին «կյանք սովորեցնելու» կամ առավել ևս վիրավորելու, ցանկություն ունեմ ձեր ուշադրությունը հրավիրել խոսքերից գործի անցնելու անհրաժեշտության վրա։ Ափսոս որ ժամանակի սղության պատճառով հնարավորություն չեմ ունենա հաճախ ձեզ «այցելելու։
Menq el henc xosq@ gortsi veratselu chanaparhner enq pntrum :) Ete konkret arajarkner uneq - hamecq. Lav e, wor "kyanq sovorecnel"-u araqeluthyun cheq vercrel dzer vra :)) Husov em, hachax kayceleq mez !!!
Բարև բոլորին:
Ողջունում եմ այս մտահաղացումն ու Ձեր մտքերը: Անչափ ուրախ եմ, որ կան հայերեն լեզվով բլոգրողներ, որ աշխատանք եք տանում ու հետաքրքիր թեմաներ շոշափում: Ես որոշ առաջարկություններ ունեմ Ձեզ, սակայն ինձ համար մի փոքր դժվար է գտնել Ձեր բոլորի կապերը: Կխնդեմ, որ ինքներդ ինչքան հնարավոր է շտապ կապնվեք ինձ հետ հետևյալ հասցեներով՝
ICQ: 166288713
e-mail: admin ՇՆԻԿ armilan ԿԵՏ net
Հարգանքներով՝ Հրաչյա
Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքներին
Post a Comment
<< Home