VIP կարգավիճակ ունեցող սուրճն ավելի համով ա՞
Ես ու Քրիստիկը մի օր մարշուրուտկայով գնում էինք Վանաձոր ու ռադիոն ամբողջ ճանապարհին միացրած էր: Ինչ ասես, լսեցինք, բայց սրտանց ծիծաղեցինք էլիտար ու VIP ապրանքների գովազդների վրա: Շատ կանոնավոր հաճախականությամբ 2 ժամվա մեջ մի 10 VIP ապրանքի ու ծառայության մասին լսեցինք ու մոտավորապես էն զգացումն ունեինք երկուսս էլ, որ մեր երկրի ամեն 2րդ բնակիչը Փերիս Հիլթոնը կամ Բրեդ Փիթն ա:
Բոլորովին վերջերս էր, տանը գործ անելիս մի ուրիշ գովազդ լսեցի, որի վրա սկզբում էնքան էլ ուշադրություն չդարձրեցի, բայց որը հետո կարգին մտածել տվեց: Ասում ա, " ՎԵՐՋԱՊԵՍ.. Հայաստանում ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ոչ էլիտար, ոչ VIP ապրանք (լավ չեմ հիշում, ասենք թե ատամի մածուկ:), որը դուք պարտավոր եք ունենալ: Սա բոլորի համար է, մատչելի բոլորին.." Հետաքրքիրն էն էր, որ էլիտար ծառայությունների գովազդներից ոմանց վերջում էլ էին նշում, որ գովազդի առարկան հասանելի ու հաճելի կլինի բոլորին:
Մարդիկ ապրանք ունեն ու վաճառելու համար ինչ ասես, չեն հորինում: Մեկ համոզում են, որ դու ոչ մեկին նման չես ու բոլորից լավն ես, մեկ էլ համոզում են, որ դու թիմի մեջ ես ու ավելի լավ ա, մասսայից հեռու չգնաս: Չգիտես, ում արդարացնես` VIP գովազդի ուղղության ջատագովներին թե "գայթակղությանը" չդիմացող ինքնասեր գնորդներին: Վերջին հաշվով, մտածում եմ, լավ, ում են խանգարում, թող նստեն VIP սեկտորներում, խմեն իրենց էլիտար սուրճն ու վճարեն իրենց VIP հաշիվը, չ-VIPերին ի՞նչ վնաս դրանից: Հաջորդ րոպեին էլ լրջանում եմ ու ինքս ինձ հարցնում, չլինի՞ վատ եմ զգում, որ ես էլ չեմ էդտեղ նստել, ախր հնարավոր ա, չէ՞:) Իսկ որ կատակը մի կողմ եմ թողնում, մտածում եմ, էսպես որ շարունակվի, գրականությունն ու արվեստն էլ, թատրոնի ու կինոյի մուտքն էլ կսկսեն տարբերակել ու ամեն ինչի վերջը մենակ լրացուցիչ գումարի հնարավորությամբ կբնորոշվի: Ուղղակի արդյունքում երևույթները երևի թե անվանափոխվելու կարիք կունենան` էլիտան կդառնա շատի ու մեծամասնության սահմանումը/դեմքը, իսկ սովորականը կամ հասարակը կիդենտիֆիկացվեն քչերի հետ (իհարկե էլիտան վերջիններիս կհամարի անկարող ու անհաջողակներ): Արդեն խճճվում եմ:)
Մի քիչ ծիծաղելի, չկողմնորոշված, բայց հետաքրքիր փորձարարական մոտեցում ա ուղղված մեր սպառողի մտածելակերպն ու սիրտը շահելուն: Իհարկե, էդ փորձերը հիմնավորված են մեր ազգային մտածելակերպի որոշ գծերով: Դե որ մեր ժողովուրդը միշտ էլ նախընտրել ա ամենալավն ու ամենաճոխը (երբեմն դա հավասարվում ա ուղղակիորեն ամենապլպլանին ու ամենաթանկին, անկախ բովանդակությունից), բացառել անհնար ա: Թե ինչ զոհաբերությունների գնով ա ստացվում էդ ամենա-ամենաներին տեր լինելը, չեմ ուզում քննարկման առարկա դարձնել, որովհետև բավականին տխուր թեմա ա: Հայ երիտասարդ աղջիկը ավելի մեծ պատրաստակամությամբ իր ունեցած սահմանափակ գումարը տրամադրում ա մազ ներկելուն, անհնար երկարության ու ախմախ դիզայնի մանիկյուրին, քան թե գոնե մի անգամ բժշկի գնալուն, երդ դա անհրաժեշտ ա, կամ ասենք, մարդիկ կարող են ամիսներ շարունակ փող խնայել, իրանց զրկել կենսական շատ բաներից հանուն բջջայինի, որի պահանջն իրականում չունեն: Որ ընդհանուր առմամբ մեր ազգի մեջ կա համեմատվելու հակում ու որ մենք ամեն գնով միշտ ձգտում ենք ունենալ կողքինի ունեցածը, փաստ ա: Դատելով նաև օպերայի շրջակայքում ընդամենը մի քանի ժամվա դիտարկումներից, մեր ժողովուրդը նաև տիտղոսներ ա սիրում: Միևնույն ապրանքը եթե կողք կողքի մատուցվում ա, առաջինը նորմալ գնով ու սովորական ապրանքի կարգավիճակով, իսկ մյուսն ավելի թանկ, բայց VIP կարգավիճակով, հումանիտար օգնւոթյան կարիք ունեցող մեր զարգացող երկիր կոչվածում ավելի շատ սպառող ունենք 2-րդ կատեգորիայի համար: Ազնվորեն, չգիտեմ, ծիծաղելի ա էս վիճակը թե ամոթալի ... Րոպեներ են լինում, երբ ինձ թույլ եմ տալիս մտածել, որ եթե ամեն մեկն իրեն ՇԱՏ ԿԱՐևՈՐ ԱՆՁ համարելու ներքին դրվածքը չլիներ մեր ժողովրդի մեջ, էս ազգը դարերով էսքան չէր շարունակվի: Ու էդ ժամանկները մի քիչ ջղայնացած ասում եմ, շատ էլ լավ են անում: Եթե մեր էլիտան իր ֆունկցիաներն էնքան հստակ չի սամանել ու չի կարողանում ինքն իրա դերն ու տարածքը բնորոշի, կամ կարողանում ա ընդամենը տեսականորեն բնորոշել ու հեռուստացույցների էկրաններից ամպագոռգոռ հարցազրույց տալ էդ մասին, առանց դրա համար պայքարելու, որ մասսան իրան չխառնվի, ուրեմն հենց ինքն էլ մեղավոր ա, որ ամենահասարակ քաղաքացին իր կոչումը ամենպարզունակ ձևով օպերայի շրջակայքում որևէ սրճարանի հախախորդը դառնալով իր կոչումը խլում=ԱՌՆՈՒՄ ա:
Երկար, բարակ գլուխ չցավեցնեմ - ապրանքն է թելադրում գնորդի կարգավիճակը թե՞ գնորդով է պայմանվորվում ապրանքի կարգավիճակը: Չգիտեմ, բայց երևի մեզ մոտ ամեն ինչ խառնվել է իրար...

5 Comments:
Mariam jan, qo verjin harcadrman@ patasxanem, wor amen inch poxkapakcvats e - eteinch wor ban teladrvum e myusov, apa hakarak@ nuynpes chisht e, inchpes kasein matematikayum. Qo asats "woch elitar, woch VIP ..." govazd@ yes el em lsel u shat tsitsgahel. @ndhanrapes, VIP-ov chapvelu mer dzgtum@ cucy e talis, the inchqan hivand e mer hasarakutyhun@, wor kensakan pahanjner@ bavarareluc aravel harevani het chapveln e nax@ntrum. Orinaknern arden berel es, avelacnelu shat ban ka, bayc eli k@nknem boghoqakanuthyan girk@ :)
Mardkanc parzapes krtuthyan tal a petq.
Welcome to the free world.
Amen mi aprank artadrogh/vajarogh uni @ntrutyun yerku tarberakneri mijev. Kam petk e tank yev yurahatuk aprank line, kam petk e ejan yev voch yurahatuk line. Arajin depkum, vajarvatz aprankneri kanak@ kich e, yev shahuyt@ dzevavorvum e sahuyti layn shertov (wide profit margin). Yerkrord depkum shahuyt@ apahovvum e pokr shahuyti shertov bayts metsakanak arevtrov.
Tsankatsats aprankatesak uni ays yerku @ntrutyunnner@. Menk unenk tankarjek yev bartsrorak surj(orinak, Starbucks), yev unenk ejan yev matcheli surj vor chgitenk te inchits e patrastvatz(ayn aghb@ vor gortzi tegher@ dzri talis en irents ashkhatoghnerin).
Ays bolor@ balansavorvatz e. Yete shater@ gnen arajin tesaki surj, apa mi voreve mek@ ksteghtzi aveli tank surj yev kgovazdi.
Nuyn@ jisht e nayev kino kam tatroni depkum. Yete der chi patahel apa apagayum hamozvatz yeghek vor petk e linen tankarjek kinoyi vayrer yev ejanagin kinoyi vayrer.
Iharke, ays bolor@ kargavorvum e pahanjarki mijotsov.
Ays amen@ nayev kargavorvum e mardkanc titiz bnuytov :)
:) True.
It is called "marketing":-)
Post a Comment
<< Home