Friday, July 07, 2006

Stay or Leave? (but not the great song from DM's "Some Devil":-)

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։ Մոնիկն ու Էրիկը /քույրս ու մորաքրոջս տղան/ էսօր առավոտյան գնում էին Թբիլիսի` երիտասարդական համաժողովի կազմակերպչական հարցեր քննարկելու ու հրաժարվում էին վերցնել ուտելիքի հսկայական պայուսակը, որ մորաքույրս, վաղ առավոտյան մի կերպ արթնանալով, մեծ խնամքով պատրաստել էր: Ստիպված մեջ ընկա ես:-)

Էս ամենը, մերոնց դժգոհությունն ու մորաքրոջս նեղանալն ու իրեն անտեսված զգալը ստիպեցին արդեն որերորդ անգամ մտածել մեր հասարակության փոփոխությունների ու սերունդների միջև առկա անջրպետի մասին: Մեր երիտասարդների մի մասն էսօր բավականին “շարժուն” է դարձել` տարին առնվազն մեկ կամ երկու անգամ դուրս է գալիս երկրից` գործուղման կամ հանգստանալու: Նրանց համար երկար ճանապարհն արդեն իրադարձություն չի, այլ ուղղակի մի քայլ, որը ստիպված ես անել. օրինակ` եթե տունդ հեռու է աշխատավայրից, մի 40 րոպե “ճանապարհորդելը” մինչև գործի վայր անհրաժեշտություն է: Նույնն էլ երկրից դուրս ճանապարհորդությունն է այս երիտասարդների համար: Բայց մեր ծնողների սերունդը դեռևս դա որպես անհրաժեշտություն չի ընդունում և շարունակում է “ցեղովի” ճանապարհել քեզ օդանավակայանում, հավի տապական մի կերպ խցկել իրերիդ մեջ ու էնպես անկեղծորեն հուզվել, ասես, վերջ, Աստված գիտի մեկ էլ երբ եք հանդիպելու, թեև դու գիտես, որ ընդամենը մի շաբաթ հետո տանն ես:

Շարժունակությունը (mobility) դեռևս չի դարձել մեր կենսակերպի մաս: Մենք վախենում ենք փոփոխություններից, մենք դժվարությամբ ենք բաժանվում ընկերներից ու ծանոթներից: Եթե մի ինչ-որ արտասահմանցի մեզ դուր է եկել ու հետը մի անգամ “սեղան ենք նստել-վերկացել”, նա արդեն մեր կյանքում ստատիկ դեր ունի, և նրա մեկնումը, որն անխուսափելի էր հենց ծանոթության սկզբից, արդեն ողբերգական երանգներ է ստանում: Երբեևէ փորձե՞լ եք գտնել պատճառներն այն փաստի, որ երբ ինչ-որ երիտասարդ Հայաստան է գալիս ու հանկարծ պարզվում է, որ ամուսնացած չի, շրջապատի բոլոր հայերն սկսում են անսպառ եռանդով համապատասխան զույգ փնտրել “Վայ, բա մեր հարևանի աղջիկն ինչ հրաշք աղջիկ ա: Արի իրա հետ ամուսնացի, էն ա էստեղ էլ կմնաս”: Ըստ իս, պատճառներից մեկը ենթագիտակցորեն նրան ստատիկ վիճակի բերելու մեր ցանկությունն է, կայունությունը, որը հանգեցնում է քեզ ծանոթ միջավայրի հետ կապվածության:
Մենք չունենք շարժունակության կողմից պարտադրված հմտություններն ու հույզերը. փոփոխություններից կամ ծայրահեղ երջանիկ ենք, կամ նույնքան դժբախտ: Եվրոպական /և ոչ միայն/ արժեք, որ ստիպված ենք լինելու ներմուծել: Ինչպիսի՞ն է լինելու մեր արձագանքը: Նեղսրտած ծնողնե՞ր…

5 Comments:

Blogger nazarian said...

Sometimes that fried chicken that's been stuffed into your bag against your will can be a life saver.

BTW, is the first line from Gikor? It's been so many years since I've read it. I am sure it's from Tumanian, just not sure if it was from Gikor.

1:13 AM  
Blogger christina said...

Իսկապես Գիքորից է` http://armenianhouse.org/tumanyan/fiction-am/giqor.html

11:16 AM  
Blogger AramK said...

Amen tsnogh chi, wor nman kerp e ardzaganqum ir zavakneri champorduthyan@, bayc metsamasnuthyan mot henc ayd reakcian e (folgayi mej patatats tapakats hav@ dra anbajaneli atributn e, i dep, sa sovetakan tarineri sovoruthyun e, erb der inqnatirneri mej uteliq chei talis) :) Indz tvum e, wor hayer@, linelov nstakyac, hoghagorts joghovurd, dareri @ntacqum sovorel Christinayi asats static vichakin, u ayd sovoruthyun@ jardel@ bavakan djvar e. Yes inqs shat nstakyac bnavoruthun unem, sirum em mshtakanuthyun, djvar em harmarvum mijavayri popoxuthyan het, ete nuynisk da mi shabat kam 10 orov e. Chnayats aysorva mobile kyanq@ indz el stipum parberabar meknel gortsughumneri, sakayn havataceq, tarin mi angam mi teghmeknel@ indz hamar lriv bavarar kliner :) Stpvats ayd discomfort@ kompensacnum em meknats erkirn usumnasirelov ev Hayastani u mnacats erkrneri het hamematelov (ete iharke gortsic azat jamanak e mnum) :)

12:06 PM  
Anonymous H said...

Hamadzayn chem Arami ayn kartsikin vor hayer@ nstakyats en: yes kaseyi vor aveli shat pandukht joghovurd enk: menk aveli shat zagatsmunkayin joghovurd enk, amen inch petk e chapazantsvats dzeverov, huzmunkov u mets aghmuk aghaghakov lini. Shat nman enk italatsinerin de yerevi arevi tak apreluts e, kam lerntsu hatkutyun. Isk hyusisayin joghovurdner@ sarn en inchpes irents arev@ :)
SIk tapakats havits lav ban chka, nakhntreli e kan odanavi inknasapasarkman utelik@. Misht yerazel em im hamegh tnakan utelik@ utel kan te zzveli odanavayin utelik@. Tsavok chi statsvel minch aysor.

8:24 PM  
Blogger AramK said...

H jan, panduxt enq chakatagri kamoq, bayc woch mer naxedzernuthyamb. Woch mi Vaneci kam Sasunci ir kamqov chi panduxt dardzel, bolorn el kuzenayin irenc bnorranum aprel.

10:43 AM  

Post a Comment

<< Home