Wednesday, July 19, 2006

"հենց էնպես" posting

Արդեն ասել եմ չէ, պատմություններ ինչքան շատ եմ սիրում:-)

Քանի որ վերջերս չեմ հասցնում գիրք կարդալ, միակ մխիթարանքս թերթերն են, ու վերջերս կարդացի Տ. Գուեռայի հայաստանյան հարցազրույցներից մեկը, որտեղ նա պատմում է Ֆելինիի, Ռոտայի ու Անտոնիոնիի մասին: Վերջինիս հետ 60-ականներին այցելում են Ուզբեկստան ու մեքենայով անցնելիս են լինում անապատային մի ճանապարհով, երբ հանդիպում են նույն այդ ճանապարհով քայլող երեք ծերունիների: Վերցնում են վերջիններիս ու շարունակում ճանապարհը: Ամբողջ ընթացքում էս ծերունիները ոչինչ չեն խոսում, բայց երբ գալիս է իջնելու ժամանակը, մի կերպ հասկացնում են, որ պետք է իջնեն: Անտոնիոնին Պոլարոիդով նկարում է ծերունիներին ու նրանց հանձնում նկարը: Նրանցից մեկը երկար նայում է լուսանկարին ու այն վերադարձնում ռեժիսորին հետևյալ խոսքերով, “Ինչո՞ւ եք փորձում կանգնեցնել ժամանակը…” Գուեռան շարունակում է, “… և սա այն ռեժիսորի մասին, որն իր ամբողջ կյանքում, իր բոլոր ստեղծագործություններով փորձել է կանգնեցնել ժամանակը…”

Չգիտեմ էլ ինչու եմ էս երկու օրն անընդհատ մտածում այս պատմության մասին, բայց քանի որ գրեցի ես մասին, միգուցե ավելացնեմ (գիտեմ, որ պատճառը լուսանկարչությունը չի, բոլորովին:-) նաև Սամվել Սևադայի մասին, որին շատ սիրում եմ: Նրա լուսանկարերը կարելի է տեսնել այստեղ`

4 Comments:

Anonymous Anonymous said...

Ինչու՞ են մարդիկ կարծում, որ ֆոտոն կամ ֆիլմը կանգնեցնում է ժամանակը: Մի գուցե ոչ թե պահն ես կանգնեցնում, այլ վերարտադրում ես անցյա՞ լը: Իսկ յուրաքանչյուր կադր ուղակի ապացուցում է, որ ժամանակը շատ արագ է անցնում:

Սևադայի ֆոտոներն իսկապես հրաշալի են...

4:41 PM  
Blogger AramK said...

Jamanak@ kangnecnelu patmuthyun@ lsel ei :) Ancyalum shat zgushavoruthyamb ein verabervum lusankarnerin. Hamarvum e,r wor lusankarogh@ goghanum e lusankarvoghi hogin, u dranic heto mard@ karogh e nuynisk mahana. Hishum em, poqr jamanak gyughi tserer@ xusapum ein lusankarveluc. ham el ancyalum mardik aveli imastun en eghel - ed menq enq, wor lusankarvum enq tegh-anteghi, heto nayum u harachelov erani talis hin orerin :))) Chnayats, amen depqum hamematelu ban unenal@ lav e ...

5:39 PM  
Blogger AramK said...

Yes el nayeci nkarner@, shat hetaqrqir gortser kayin :) havaneci ... u mtstesci wor izur emtoghel lusankarchuthyun@ :)

11:56 AM  
Anonymous Արամազդ said...

Կուզե՞ս միասին այցելենք Սամվելին։ Շատ սիրուն արվեստանոց ունի... Կծանոթացնեմ ձեզ. շատ լավ ու հետաքրքիր զրուցակից է։ ։)

5:40 PM  

Post a Comment

<< Home