Բլոգրության իմաստը (Մարիամի առաջին posting-ը)
Ողջույն, ժողովուրդ ջան:
Վերջապես միանում եմ էս տարածքին, բայց նախքան լրջորեն ինտեգրվելը, ուզում եմ հասկանալ, թե ինձնից առաջ էստեղ եղողները ինչու են եղել էստեղ ու մասնավորապես ինչ ա իրանց տալիս բլոգրելը: Ասեմ, ինչի եմ մտածում էդ մասին: Ինձ թվում ա, բլոգի երևույթը էնքան էլ տարբեր չի "One Dollar Cent"-ի նման խանութի նորամուծությունից, որը կամ ողջունում են, արագորեն ու կուրորեն ընդունում են կամ էլ որից վախենում ու խրտնում են... Ամեն դեպքում միջին ստատիստիկ հայի համար ինտերնետով սոցիալական շփումը, հատկապես եթե դա նաև անհատական օրագրային բնույթ ունի, բավականին օտար ու նոր բան ա: Պարզ ա, որ ինտերնետը նաև այլ երկրներում խիստ կոնկրետ ու պրակտիկ խնդիրներ ա լուծում, ու քանի որ, համաձայն բազմաթիվ հետազոտությունների, մարդիկ էնտեղ չեն հասցնում կամ արդեն չեն կարողանում կամ էլ չեն ուզում բավարարար ժամանակ տրամադրել առանց ժամ-պատարագի ու նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու իրար տեսնելուն, միմյանց հետ հանգիստ ու նորմալ շփվելուն, իրենց սոցիալական շփման կարիքը տեղափոխում են ինտերնետ, լուծելով տարածության, ժամանակի "նմանս նմանին փնտրելու" կամ բազում այլ հարցեր: Հիմա չգիտեմ, ես եմ առաջ ընկնում ու չեղած տեղը մկից սար սարքում, թե մենք էլ արդեն հայերով ունենք սոցիալական շփման էնքան անբավարար դաշտ ու հնարավորություններ, որ դանդաղ, ինքներս էլ չնկատելով մեր առերես շփման ավանդական եղանակը տեղափոխում ենք օնլայն, դեռևս առանց հստակ հասկանալու, թե ինչի ենք դա անում: Ոնց ա հանկարծ ստացվում, որ նույն քաղաքում, աշխարհագրորեն երևի թե կես ժամվա ճանապարհ իրարից բաժանող մարդիկ կարիք ունեն իրար ԳՐԵԼՈՒ ու իրար պատմելու հենց իրենց իսկ սոցիալական կյանքի ու Հայաստանում գրանցվող կամ նկատվող զարգացումների մասին: Հետաքրքիր է, ձեզնից քանիսն են սկզբում իրար չճանաչելով բլոգի շնորհիվ հետո հանդիպել, նստել, միասին զրուցել, քննարկել էս կամ էն մտքերը, ընկերացել, վստահվել, որ բլոգը քեզ տալիս է հնարավորություն ոչ միայն նստած տեղդ ինքդ քեզ արտահայտելու, այլ նաև ձեռք բերել վստահելի ու կարևոր ծանոթների network այն ժամանակի դիմաց, որը դու ես տալիս ներդնում էս տարածքում: Թե ուղղակի զուտ գրելու գաղափարը ձեզ հետաքրքիր ա թվում, ասենք օրինակ, օրվա վերջում ինչ եք հասկանում էն քննարկումից հետո, երբ ամեն մեկդ գրում եք, թե ինչ եք մտածում էս կամ էն երևույթի կամ դեպքի մասին, ասենք, օրինակ, Միշայի ու Հարութի ամուսնության:)
Միգուցե ես սխալ եմ, բայց էն տպավորության տակ եմ, որ էստեղ հավաքվել են բավականին առաջադեմ մարդիկ, որոնք ներկա պահին հաճույք են ստանում միյանց հետ ուղղակի շփվելուց ու ընդհանուր առմամբ մտածելակերպի փոփոխության ու ազդեցության ոլորտի խնդիր չունեն: Ինչքանով որ ես եմ համոզվել, գրեթե 90% դուք համաձայնում եք մեկդ մյուսի հետ (բացի իհարկե Քրիստինայի ո Արտաշեսի դեպքից:), ու էս տարածքի միջոցով մեկդ մյուսին ամենաքիչը կարող եք հետաքրքիր նորություններ ու ինֆորմացիա փոխանակել, բայց ոչ լրջորեն ազդել իրար վրա: Ստացվում ա էնպես, որ նրանք, ովքեր որ ավելի շատ կարիք ունեին էս մտքերը լսելու, խորհրդածելու ու ազդվելու, կամ էլ, ինչի չէ, օգտվելու իրանց հնարավորությունից ձեզ համոզելու ու բացատրելու իրանց ճշմարտությունը, ձեզ --- անելու իրանց հետաքրքրող երեևույթների մասին, էս տարածքից ու բլոգի գաղափարից ու գործիքներից հեռու մարդիկ են ու ոչ էլ հնարավորություն ունեն իրանց կարծիքն օնլայն ասելու, որ ստացվի իսկական հայկական իրականություն=Local Life in Armenia: Լավ, ժողովուրդ ջան, եթե դեմ չեք, մի քիչ չեք կիսվի բլոգրության ձեր նպատակների ու փորձի մասին: Ինչ ավել բան/եր է Ձեզ տալիս բլոգը, որը դուք չեք կարող ստանալ ձեր ընտանիքի, ընկերների, գործընկերների հետ ամենօրյա շփման ժամանակ... PS. Կներեք, հարցական նշանի տեղը Unicode-um չեմ գտնում :)

7 Comments:
Մար ջան, ես փորձե՞մ պատասխանել մի քանի հարցերի:
1.…մենք էլ արդեն հայերով ունենք սոցիալական շփման էնքան անբավարար դաշտ ու հնարավորություններ, որ դանդաղ, ինքներս էլ չնկատելով մեր առերես շփման ավանդական եղանակը տեղափոխում ենք օնլայն, դեռևս առանց հստակ հասկանալու, թե ինչի ենք դա անում…
ես կարող եմ պատասխանել միայն իմ փոխարեն: Ասեմ, որ էս բլոգը կարդում են աշխարհագրորեն շատ տարբեր մասերում գտնվող հայեր, ու քո նշած պատճառներն ինքնըստինքյան արդեն իսկ էստեղ կիրառելի չեն: Այս բլոգը Ռաֆֆի ավելի լայն նախաձեռնության մի մասն է միայն, ոչ թե ինքնուրույն բլոգ:
2...էստեղ հավաքվել են բավականին առաջադեմ մարդիկ, որոնք ներկա պահին հաճույք են ստանում միյանց հետ ուղղակի շփվելուց ու ընդհանուր առմամբ մտածելակերպի փոփոխության ու ազդեցության ոլորտի խնդիր չունեն:
Չեմ ժխտում, շփումը բավականին հաճելի է:-) Բայց երկրորդ մասին համաձայն չեմ: Ցանկացած շփում արդեն իսկ փոփոխության համար առկա նախապայման է: Գիտակցաբար, թե ոչ, շփումն իր հետքն է թողնում յուրաքանչյուր կողմի վրա: Սակայն սա ինքնահաստատման միջոց չի, ընդամենը սովորելու մեկ այլ հնարավորություն: Գոնե ինձ համար…
3...հայկական իրականություն=Local Life in Armenia
Մարիամ ջան, համաձայն եմ, էստեղ չկա քո ասած իրականությունն ամբողջությամբ, ու դա թե ես, թե Արամը միշտ նշում ենք, հաճախ գրելով ”իմ կարծիքով”: Բայց ես կցանկանայի ավելացնել նաև, որ թե մենք, թե Ռաֆֆին ու մնացած սփյուռքահայ բլոգրողները, որոնք գրում են էստեղ, այնուամենայնիվ հայաստանյան կյանքի մի մասն ենք: Ինչպիսի՞ն է Հայաստանն այսօր: Տարբեր խավերի ներկայացուցիչների պատասխաններն այս հարցին բավականին տարբեր կլինեն, և միայն դրանց ամբողջությունը կարող է տալ հայաստանյան իրականության համայնապատկերը: Չեմ կարծում թե մեզանից որևէ մեկը հավակնում է նման կտավ գծել այս բլոգի միջոցով: Մենք կարող ենք առաջարկել ընդամենը մի դրվագ, որը կարող են համալրել այլ բլոգներ, լրատվամիջոցներ ու քո նշած առօրյա շփումը ծանոթ-անծանոթների հետ:
4.…Ինչ ավել բան/եր է Ձեզ տալիս բլոգը, որը դուք չեք կարող ստանալ ձեր ընտանիքի, ընկերների, գործընկերների հետ ամենօրյա շփման ժամանակ…
- Առաջին ու ամենապարզ ձեռքբերումն ինձ համար. Ես սիրում եմ գրել:-)
- Գործընկերների հետ սովորաբար ես չեմ հասցնում կամ չեմ ցանկանում քննարկել էն թեմաները, որոնց մասին գրում եմ, իսկ ընտանիքում և ընկերների շրջապատում մի տեսակ կանխատեսելի քննարկում է ծավալվում: Անծանոթ լսարանը գոնե որոշ ժամանակով նորության հնարավորություն է ընձեռում:
- Դու հարցնում ես թե արդյոք արդեն մեզ /էս դեպքում ինձ/ չի բավարարում ընտանիքի ու ընկերների հետ առօրյա շփումը: Չեմ ասի, թե չի բավարարում և վաղը, եթե Արտաշեսի ասածի նման իմ հնարավորություններն էնքան սահմանափակվեն, որ ես չկարողանամ ինձ թույլ տալ օգտվել այս օնլայն շփման հնարավորությունից, ես այնքան էլ չեմ բողոքի:
Երբ սկսեցի բլոգրել, ես նույնիսկ համոզված չէի, որ կլինեն արձագանքեր, այսինքն շփման հնարավորությունն ինձ համար գոնե առաջնային պատճառ չի հանդիսացել: Ես որոշեցի բլոգրել, որովհետև հետևելով Ռաֆիի Repatriate բլոգին` հաճախ հանդիպում էի այնպիսի արձագանքների, որտեղ Ռաֆիին ու մնացած բլոգրողներին մեղադրում էին Հայաստանի կյանքը ոչ իրատեսական գույներով ներկայացնելու մեջ: Երկրորդ, երբեմն հանդիպում էին նաև արձագանքներ, որտեղ ցանկություն էր հնչում կարդալ հայերեն բլոգներ, որպեսզի արտերկրում, որտեղ հայերեն գրականություն այնքան էլ հեշտ չի ձեռք բերել, հնարավոր լինի չմոռանալ հայերենը: Սրանք այն երկու պատճառներն էին, որոնք ինձ դրդեցին թողնել իմ անգլերեն բլոգն ու միանալ այս բլոգին: Ես սիրում եմ առաջարկել ինչ-որ բան, որն իմ ուժերի սահմաններում է առաջարկել, սա էլ մեկ այլ պատճառ, թե ինչ է ինձ տալիս բլոգրելը:-)
Սա իհարեկ չի նշանանակում, թե ես բլոգրելն ավելի եմ նախընտրում, քան առօրյա շփումը:-)
Nax shnorhavorum em Mariamin ir arajin posting-i kapakcuthyamb - menq shat erkar spasecinq dran :)) Che Christina ? Shat hetaqrqir er u bavakanin lav harcardumner u nkatoghutyunner kayin.
Mariam jan, chisht es nkatel Christinayi u Artashesi depqn aradznahatuk e :)) Isk shat harcerum mer hamadzaynuthyun@ himnakanum galis e tariqi, krtuthyan ev socialakan statusi nmanuthyunneric. Menq chenq vaxenum u merjum blogrel@, woch el kuroren enq netvum virtual taratsq, parzapes harmarvum, @ndunum enq nor iroghuthyunner@. Aysteghi zangvatsn iskapes arajadem e, himnakanum nra hamar wor arayjm Hayastanum mshtakan internet unecoghneri mets mas@ minimum 2 bardzraguyn krtuthyun uni :)), isk woch arajadem mas@ bavararvum e chat-ov (ICQ, tarber messenger-ner, aveli catsr krtakan cenz unecoghner@ - MIRC). Andzamb yes chem havaknum hayastanyan irakanuthyan amboghjakan patker steghtsel, yes steghtsum em miayn xchankari im hatvats@. Inchqan shat tarber mardik linne blog-um, aynqan amboghjakan klini patkern u aveli imastalic` erkxosuthyun@.
Chei asi, the blogic xist kaxvatsuthyan mej em, sakayn ayn alternativ informaciayi aghbyur e indz hamar,inchpes nayev im mtqer@ urishneri het kiselu tegh. Chem taqcnum, misht sirel em grel@, tarber terterum hodvatsner em tpagrel shat vagh tariqic, erazel em sepakan tert unenal. Blogn el terti nman mi ban e, bayc aveli aktiv. Orinak, tertum wor hodvats e tpvum, misht namakneri kam mail-eri tesqov ardzaganq e linum, da mi teask aveli pak blog e, worovhetev @ntercoghner@ chen tesnum ayd namakner@. Isk blog-um ayd commentner@ bac en bolori hamar. Yes mi angam el em nshel, wor aystegh artsartsvogh temaner@ shat hachax qnnarkum em ashxatavayrum kam tan@, kam el hakarakn e linum - inch wor qnnarkum teghapoxum em blog, ayl kartsiqner lselu hamar. Mi ban el em nkatel, wor mer blog@ aveli shat grakan akumbi e nman, qan blogi` ir dasakan nashankuthyamb. Blog@, online oragir@, yes u Christinan shat depqerum veratsum enq hraparakaxosakan ambioni, shutov erevi ksksenq banasteghtsuthyunner u patmvatsqner grel :))) Asem nayev, wor tekuz online, bayc worosh harcer en lutsvel blog-i shrjanaknerum, worosh lav xorhurdner em stacel. Sovetakan jamanak mi sovoruthyun kar - namakagruthyun inch wor eghbayrakan hanrapetuthyan qo hasakakicneri het :) Da el ayn jamanakva internet er :) Informacia einq poxanakum mer daseri, hangsti, al temaneri veraberyal. Internet@ parzapes aragacrel u heshtacrel e informaciayi poxancum@. Menq aprum enq informacion darum, verjin tarinerin informaciayi shrjanaruthyun@ tsavalnern erevi the achum e erkrachapakan progresiayov, menq el ayd hasarakuthyan mi masn enq, eritasard, arajadem, ayd patcharov el bnav zarmanali chi, wor aystegh enq haytnvel. Sa el mer socialakan kariqner@ bavararelu mek ayl, jamanakakaic dzev e, sakayn anmijakan shpumic chenq hrajarvum, henc aysor el karogh enq blog-i masnakicnerov havaqvel u zrucel mi bajak surchi shurj, manavand wor Christinan el e arden "ahazangum" virtual taratsqum mardkanc varvelakerpi "mutacia"-neric u "transformacia"-neric :))) I dep, Raffin aystegh e ?
P.S. Unicode-um harcakani tegh@ yes el chgitem :)) Ara inchpes yes em arel - Christinayi posting-neric copy-past :)))))
Mi ban chhaskaca ... Mariami arajin posting@ inchi er Christinan post arel ??? :(
Kristinan grel er: "Երկրորդ, երբեմն հանդիպում էին նաև արձագանքներ, որտեղ ցանկություն էր հնչում կարդալ հայերեն բլոգներ, որպեսզի արտերկրում, որտեղ հայերեն գրականություն այնքան էլ հեշտ չի ձեռք բերել, հնարավոր լինի չմոռանալ հայերենը:"
Da er himnakan patchara im hiatsmunqi ev masnaktsutyan ays blogin. Yes Seattle-um menak em aprum, ev erb Internetum patahakan handipetsi hayatar grvatsqnerin (ev hamozvetsi, vor xelamtoren en ayd tarera ogtagortsvel heghinaki koghmits :)), kes zham layn zhptum ei (el chasats, vor miangamits heraka siraharvetsi Kristinayin!!).
Մարիամը չգիտեմ ինչու, ինչ տեխնիկական պատճառներով չէր կարողանում տարածքում տեղադրել իր գրածը: Միակ պատճառը սա ու հույս ունեմ, հաջարդ անգամ ամեն ինչ նորմալ կլինի:
Իսկ հարցական նշան սկզբից ես էլ չունեի, հետո ասեցին, թե ինչպես կարելի է ունենալ: keyboard/tools/edit keyboard և համապատասխան սիմվոլներից ընտրում եք հարցական նշանը:
Artashes, uzum es ases wor Seattle-um miak hayn es ?:))
Has ground an enchanting position in the direction of fans of "hot"
Even it was pleasant to me :)
[URL=http://pancakerecipe.55fast.com]amateur teen[/URL]
It is preposterous an eye to minors :P
Post a Comment
<< Home