Wednesday, July 05, 2006

Nor Dar

Շաբաթ-կիրակի, երբ Վանաձորում էի, հայտնաբերեցի, որ եղբայրս մի շատ լավ բան է արել. մի CD case-ի մեջ է հավաքել մեր երաժշտական հավաքածուի հայկական սկավառակները: Առիթից օգտվելով` հետս բերեցի Երևան (պետք է խոստովանեմ, որ առանց երաժշտության իմ կյանքը երկար շարունակվել չի կարող:-) Երբեմն նույնիսկ մտածում եմ, որ գործընկերս մի օր այնուամենայնիվ սպառելու է իր համբերության պաշաներն ու ինձ սենյակից վռնդի` չափազանց էկլեկտիկ երաժշտական կատարումների հոսքը դադարացնելու համար:-)

Ինչևէ, սկսեցի հերթով լսել սկավառակներն ու հասա իմ ամենա-ամենասիրած հայկական խմբերից մեկին` Nor Dar: Հայկական եմ ասում, բայց այն հիմնվել է Հունաստանում:

Վաղուց չէի լսել ու հիմա ուղղակի ըմբոշխնում եմ էս գեղեցկագույն հնչողությունը: Նոր դարը հայտնաբերել եմ 2001-ին շատ պատահաբար: Էն ժամանակ Աբովյանի վրա մի հետաքրքիր խանութ կար, որտեղ երաժշտական “օձի ձու” էլ կգտնեիր. Հիմա էդտեղ secondhand հագուստի խանութ է: Մտել էի ANB ալբոմներից գնելու, ու վաճառողը հարցրեց , թե արդյոք Նոր Դար երբևէ լսել եմ: Առաջարկեց փորձել… Առաջին ալբոմը Opus of the Lizard` կոմիտասյան երաժշտության ֆոլկ-ջազային մշակումներ են հիմնականում դաշնամուրի, շվիի/դուդուկի, հարվածային գործիքների ու վոկալի հնարավորինս ներդաշնակ համակցությամբ: Տպավորությունը ցնցող էր ու շարունակում է էդպիսին մնալ: Խմբի մասին ոչինչ չգիտեի, բայց ինտերնետային փնտրտուքների արդյունքում շատ ցավալի փաստ հայտնաբերեցի. խմբի հիմնական երաժիշտը` Կորա Միքայելյանը մահացել է… Մյուս երաժիշտներից մեկը հույն է`Օրեստի Մուստիդիս, շվին էլ նվագում է Տիգրան Սարգսյանը: Մեկ այլ ալբոմում` “Ամպել ա”, հայկական մեղեդին միահուսվել է հնդկականի հետ, որը հրաշալի կատարմամբ ներկայացնում է Լակշմի Շանկարը /Գանդի ֆիլմում էլ է կատարում/: Նոր իմացա, որ կա 2003-ին թողարկված հետմահու մի ալբոմ ևս` 'In the Land of Frozen Water': Կա նաև երրորդը, որը չեմ լսել` Letters Home:

Շուտով կստուգեմ, թե մեզ մոտ վաճառվում են էս երկուսը, թե ոչ: Տեսնես Կորայի մահից հետո խմբի ճակատագիրն ինչ եղավ…

Իմիջիայլոց, վերջերս կարդացի նաև Րաֆֆիի (Մենեշյան) posting մեր երաժշտական շուկայի մասին: Ըմմմ, թեև լիովին համաձայն եմ հեղինակային իրավունքի պաշտպանության ու որակի մասին Րաֆֆիի դիտարկումներին, բայց եթե փորձեմ հետևել Րաֆֆի կոչին, կմնամ իմ 100+ սկավառակների ու հեռուսատեսային վատորակ երաժշտության արատավոր շրջանակում: Որքան էլ ցավալի է, ես չեմ կարող նույնիսկ ամսեկան մեկ օրիգինալ սկավառակ գնել, որովհետև էստեղ դրանց միջին գինը 6000-8000 դրամ է: Ես դրանք միայն նվեր եմ ստանում:-)

Իսկ ավելի լուրջ, չեմ կարծում, թե նույնիսկ միջին խավ (այս խավի սահմանումն էլ շատ հեղհեղուկ է: Ոչ մի աղբյուրից չհիմնավորված իմ կարծիքով դա 300-1000 ամսեկան եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացին է: Տեսնես ինչ-որ ավելի պաշտոնական սահմանում կա՞) կազմող հայաստանցին կարողանում է այնքան ապահովել իր կենցաղը, որ սկսի մտածել իր նախասիրությունների որակի մասին, դե հեղինակային իրավունքը թողնեմ մի կողմ:-

Լավ, սա այլ թեմա է ու շատ վիճարկելի:

2 Comments:

Blogger AramK said...

Shnorhakaluthyun Christinayin evs mi hetaqrqir xmbi masin haytnelu hamar :) Chishtn asats woch meks aranc erajshtuthyan chenq karogh aprel, sakayn andzamb yes sovoruthyun chunem ashxatanqi vayrum inch-wor ban lsel, aveli shat nax@ntrum em tan@, relaxing mtnolortum vayelel dranq. Lseci sample-ner Nor Dar-i erajshtuthyunic, shat havaneci mshakumner@ - kpordzem gtnel bolor erger@ :) Ankeghts asats, misht hamarel em, wor ANB-n mijak band e ev shat aveli lav haykakan xmber kan, woronc masin parzapes chgitenq. Hima chem uzum shat taratsvel - ete cankanaq, heto kbacatrem inchu em aydpes kartsum.
Heghinakayin iravunqner@ petq e hargel :) Sakayn harcn ayn e, wor ayd iravunqneri xaxtum@ chi sahmanapakvum miayn Hayastanov,ayn xaxtvum e amboghj ashxarhum :) Yes el misht chem karoghanum indz tuyl tal original CD gnel, erb karogh es nuyn erger@ gtnel Internetum kam gnel dra copy-n 10 angam aveli ejan.
Mijin xavi Christinayi gtsats sahmann @ndlaynem - $300-1500 amsekan ekamut unecoghnerin Hayastanum kareli e hamarel mijin xav :) kartsum em, wor ays blog-i hayastanabnak himnakan masnakicnern u @ntercoghner@ mtnum en ayd xavi mej. Ays depqum mijin xav aselov haskanum em, wor inch wor choxuthyunner chenq karogh mez tuyl tal, bayc amen depqum chenq el doghum amen inchi vra kam mtatsum vaghva orva masin. Bayc de Hayastan@ heru e iskakan mijin xav unenaluc, orinak, ayd xavi iravunqneri pashtpanvatsuthyan ev ayl nmanatip harceri arumov. Bayc sa arandzin tema e, toghnenq togh christinan ardradana sran hetagayum :)

10:28 AM  
Blogger easy HTools said...

Ethe hetaqrqrum e, es unem "Letters home", mi huyn tzanot e ugharkel email-ov WMA formatum, aydpes vor karogh em tramadrel (zangeq 093 281137, anuns Andreyn e), bayc chei asi vor arajin erku ambomneri pes hajogh e...

2:15 PM  

Post a Comment

<< Home