Saturday, July 29, 2006

Օննիկ Կրիկորյանի լուսանկարների ցուցահանդեսը /ամփոփում/

Երեկ վերջապես ինձ հաջողվեց տեսնել Օննիկի լուսանկարները: Քանի որ Հետքի-ի հետ աշխատանքի արդյունքում ստեղծված նկարներն էին, արդեն իսկ որոշակի ակնկալիքներով էի գնացել ցուցահանդես. ես ենթադրում էի, որ լուսանկարներն ասելիք ունեն ու դա “արվեստն արվեստի համար” գաղափարախոսությունից խիստ տարբերվող շարք է լինելու: Ուղղակի սիրելով լուսանկարչությունը, բայց երբեք նույնիսկ չմոտենալով գիտակի սահմանին, դժվարանում եմ խոսել լույս-ստվեր, ֆոն, և այլն և այլն մասնագիտական բաներից, բայց ՇԱՏ ԼԱՎ լուսանկարներն էին, որոնք առանց որևէ պաճուճանքի, առանց ավելորդ զգացմունքայնության, ցուցադրում էին մեր կյանքի այն կտորները, որոնք սովորաբար ձեռքով մի կողմ ենք հրում` ներքուստ հուսալով, որ միգուցե ինչ-որ մեկը մեզանից ավելի շատ քաջություն կունենա դրանք չանտեսելու համար:

Ուղղակի ինձ թվում է, որ այդ ազդեցությունն առավել տպավորիչ դարձնելու համար ու մարդկանց ինչ-որ գործողության մղելու համար միգուցե կարելի էր մի քիչ այլ կերպ ներկայացնել լուսանկարները, որովհետև, ըստ իս, դրանց նպատակը որևէ շոշափելի փոփոխություն առաջացնել էր, ընդ որում սոցիալական ակտիվության, ոչ թե իմացական կամ հուզական հարթությունում: Կարծում եմ, այդ լուսանկարներին շատ ավելի մեծ, համարյա իրական չափերի հասնող ֆորմատ էր պետք ու մեծ դահլիճ, որտեղ դու զգում ես, որ էնքան էլ “մեծ բան չես ներկայացնում քեզանից”, բայց կարող ես “մեծանալ”, եթե փոքր-ինչ ուշադիր լինես պատերից քեզ նայող, քեզանից ոչինչ չպահանջող լռության հանդեպ…

0 Comments:

Post a Comment

<< Home