Դասական զոռբայություն կամ երբ հայերը կորցրեցին իրենց արժեքները
Չնայած անչափ զբաղված լինելուն, այնուամենայնիվ որոշեցի մի փոքր բան գրել այսօր:
Մի քանի ամիս առաջ բավականին մեծ աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ ինչ-որ մեկը հերթական նորակառույցն է պատրաստվում կառուցել (ես կասեի` "խցկել") Պարոնյան փողոցի վրա` Փարաջանովի թանգարանի դիմաց: Բազմաթիվ հոդվածներ գրվեցին, հաղորդումներ եղան այն մասին, որ շենքը կփակի թանգարանի մուտքը, և որ այդ մասում Փարաջանովի արձանը պետք է տեղադրվեր: Բողոքի ակցիաներ կազմակերպեցին նաև մոտակա շենքերի բնակիչները: Իմ կողմից ավելացնեմ, որ շենքը հենց կիրճի բերանին էր նախատեսվում կառուցել, ինչպես որ կառուցվել են այդ հատվածի բոլոր ռեստորանները, իսկ այդ մասում սահող հողեր են ու բոլոր շինությունները տարին մի քանի սանտիմետր իջնում են ձորի կողմ: Այսինքն, բնակելի շենք կառուցելու համար համար շատ վտանգավոր վայր էր ընտրված: Այսքանից հետո ենթադրում էի, որ միգուցե շենքի կառուցումը հետաձգվի, մինչև կրքերը հանդարտվեն: Որ շենքը անպայման կառուցվելու է, չէի կասկածում, որովհետև մեև նորաթուխ "շինարարները", իրենց անկուշտ "տերերի" հետ միասին, հետևողականորեն այլանդակում են մայրաքաղաքը, ու եթե ինչ-որ բան որոշում են, ուրեմն այլևս ոչ մի բան չի կարող հետ պահել իրենց այն իրականացնելուց: Եվ այսպես, այսօր առավոտյան աշխատանքի գալիս նկատեցի, որ շենքն արդեն 2 ոչ լրիվ հարկ բարձրացել է ու շինարարությունն ընթացքի մեջ է: Զարմանալին այն է, որ բոլորն արդեն մոռացել են իրենց ոչ վաղ անցյալի բոցաշունչ ճառերի մասին ու համակերպվել շենքի կառուցման անխուսափելիության հետ: Ոչմի լրատվամիջոց այլևս չի անդրադառնում այդ հարցին, սսկվել են անգամ բնակիչները: Որ շենքն այդտեղ չպետք է կառուցվեր, դա միանշանակ է: Եթե քննարկումները չեն օգնում, կարելի էր քաղաքացիական անհնազանդություն կազմակերպել ու բահերով քանդել շենքի հիմքը: Վերջապես ինչի՞ համար են հայստանյան հազարավոր խայտաբղետ ու էկզոտիկ անվանումներով ՀԿ-ները, միայն գրանտներ "ուտելո՞ւ" ... Որ լրատվամիջոցներն ու լրագրողներն անհետևողական են, դա էլ նորություն չի, նրանք լուսաբանում են միայն "հրատապ" նյութերը, նրանք, հազվագյուտ բացառություններով, երբեք անդրադարձ չեն կատարում անցած թեմաներին, որպեսզի հայտնի լինեն արդյունքներն ու հետևանքները: Լրագրողները, անգամ հետաքննող լրագրողները` Էդիկի գլխավորությամբ, անդրադառնում են միայն "մոդայիկ" թեմաներին ... այսօր թրաֆիքինգն է ակտուալ, ուրեմն բոլորը գրում են դրա մասին, վաղը կոռուպցիայի մասին կգրեն, մյուս օրը` աղբահանության, բայց թե վերջն ինչ է լինում, ինչ է փոխվում այդ հոդվածներից, պարզ չի: Գիտեք ինչի՞ եմ սա նմանեցնում: Թատրոնի, որտեղ ամեն մեկը դեր է խաղում, իսկ հետո իջնում է վարագույրը ու ... հանդիսատեսն էլ չի իմանում, թե ինչ է կատարվում դրա հետևում: Իսկ վաղը սկսվում է հաջորդ ներկայացումը ...

12 Comments:
Արամ ջան, ճիշտ եք նկատել, մենք նույնիսկ մեր դժգոհություններում հետևողական չենք: Երբեմն արտասահմանցիներն ինձ հարցնում են, “Իսկ ի՞նչ խնդիրների շուրջ են հայաստանցիները լոբբի անում”: Ըստ էության, ոչ մի… Մենք դեռևս խարխափելով առաջին քայլերն ենք անում լոբբինգի մշակույթը մեր առօրյայի մաս դարձնելու համար: Հայաստանում լոբբինգի միակ հաջողված օրինակը, որ գիտեմ Շիկահողի պահպանման օրինակն է, որտեղ առաջնորդի դեր էին տանում սփյուռքահայերը:
Մենք դեռ պատրաստ չենք պատասխանատվություն վերցնելու, մենք թերևս շատ հոգնած և հիասթափված ենք: Մենք չենք վստահում ինքներս մեզ: Կարծում եմ կրկնվում եմ, բայց հենց էստեղ մեզ պետք են առաջնորդներ, որոնք չեն վախենում պայքարից ու հիասթափությունից: Պետք է մեկը, որը հավատար, որ համախմբելով այդ բոլոր շենքերի բնակիչներին, ինքը կարող էր կասեցնել շինարարությունը…Ինձ շատերն են մեղադրում չափից դուրս իդեալիստական հայացքների համար, բայց ես միշտ կարծել եմ, որ հավատը և անշահախնդրությունը նույնքան “հացիվ” են իրենց էությամբ, որքան “բանիվ”, որովհետև եթե “հացիվով” ապրողը նկատում է, որ այդ անշահախնդրության մեջ այդ առաջնորդի “հացիվն” է, նա մի կողմ է թողնում իր կասկածամտությունը:-)
Shikahogh@ lav jamanakin hascrecin prkel, arden hatumner@ sksel ein. Bayc de zgonuthyun@ korcnel petq chi (ahavor horetes em dardzel). Hayeri mej arajnordnei xndir@ misht sur e eghel - bolorn irenc hamar arajnord en, urish woch meki kartsiq chen lsum. Naxandzum em fransiayi xuligannerin, woronq mi stic orenqi hamar (worn aranc ayd el kirarvum er nerqin kargov), amboghj Parizn irar xarnecin. Naxandzum em ayl azgeri. Mi qani angam tesel em, the aghvanern inchpes en ashxatum - mi hogi ghekavarum e, 20 hogin anmorac nvirumov ashxatum, ases moloraki chakatagirn ayd ashxatanqic e kaxvats. Woch the hayeri nman - alarkot, bambaskot, irar hetevic xosacogh ...
Ցանկացած ժողովուրդ ունի իրեն համապատասխան ղեկավարներ: Եթե այդ շենքերի բնակիչներին առաջարկեին դառնալ փայատեր, ձեր կածիքով քանի՞սը կհրաժարվեին: Հումանիզմը Հայաստանում, ավաղ, պոպուլյառ չի, ուր մնաց թե մտածեն անվտանգության մասին: Քանի դեռ մարդը չի պատկերացնում և չի կարողանում պլանավորել իր ապագան, իր երեխաների ապագան, այլ ապրում է միայն այսօրվա օրով ("ինչքան շատ էսօր ունենամ, էնքան իմ օգուտն ա") դժվար թե գտնվի առաջնորդ, որը կարողանա միախմբել տարբեր անհատների (խոստովանենք, որ մենք այսօր արդեն միասնական ժողովուրդ չենք) և ինչվոր արդյունքի հասնել: Խիղճս շատ հանգիստ կլիներ, եթե ես սխալվեի, բայց...
Մարդկանց առաջին հերթին կրթություն է պետք, համաձայն եմ որ ոչ մոդայիկ թեմաների վերաբերյալ, այլ տարական կրթություն պատմության, գրականության, աշխարագրության....այլն: Չեմ կարծում, որ Հայաստանում արդեն հացի խնդիր կա, մեզ մոտ արդեն բարոյական խնդիրներ են առաջանում, դրա համար էլ չենք կարողանում պաշտպանել, օրինակ Փարաջանովի թանգարանը, կամ արդեն ոչնչացված պատմական հին Երևանը:
Ardyok ov bnakaran kgni ayd shenkum yete hogh@ sahogh e? Ankusht@ verchapes kpatjvi.
Arden aydpisi shat norakaruyts vtarayin shenker kan, orinak Shinanyuti shukayi moti shenker@. Hyusisayin poghotayi shenkern el mi bani petk chen.
h, are you suggesting to let the market sort things out? :)
90-akanneri keserin, erb "Lfik Samon" "Lusastgh" complexn er karucum Malatiayum, mi shat hetaqrqir depq tegh iunecav, woric heto es ezrakacreci, wor mer hasarakuthyunn arden pchacel e. "Lusastgh"@ gtnvum e poghoci u mi qani bnakeli shenqeri aranqum ev pakum e ayd shenqri araj@. Arden 10 metranoc himq@ porel ein, erb bnakichner@ havaqvecin u sksecin boghoqel. 1 or, 2 or, 3-rd or@ "Lfik@" ir jeep-ov ekel er, aydtegh gtnvogh cucararneric (mi 5-6 hogi ein eghel ayd pahin) amen mekin $300 tvel u ugharkel tner@. Ev mardik vercrel ein ayd gumar@, der mi ban el gnacel myusnerinpatmel u hajord or@ arden gumar stanalu aknkaliqov mi mets banak er havaqvel ayd teghum. Iharke, nrancic woch mek gumar aylevs chstacav, "Lfik"-n el karucec ir "Lusastgh@" ....
"Lfik"-ic mi ban el patmem. Nra kargi markanc erevakayuthyun@ ahavor sahmanapak e u dra vra bazmativ anekdotatip baner enq hnarum @nkernerov :)
Verjers ancnum einq Zeytuni naxkin "Tramvayi krug"-i motov, wortegh "Lfik"@ hertakan shinararuthyun e naxadzernel - bavakanin mets chaperi inch wor ban e karucum. Im ayn harcin,the "tesnes es angam inch a Lfik@ sarqum ?", tghaneric mek@ patasxanec: "De Lfik@ inch pti sarqi ? Kam khanut,kam el aveli mets khanut. Es erevi ed aveli mets khanutn a" :)))
Ha, hisheci, wor Hyusisayin poghotayi u mnacats ayspes kochvats "elitar" shenqeri iracman hrashali eghanak en mtatsel ishxanuthyunner@ - gortsararnerin stipum en gnel amboghj shenqer@ kam kes@. shat qich bnakaranner en, wor iskapes hayer en gnel, ay el himnakanum, im unecats tvyalnerov, amerika- ev kandahayer.
How many businessmen are there in Armenia who can buy an apartment for $1000 per square meter. At a minimum, an elitar apartment has to be 150 square meters making it a $150,000 investment. I don't think there are that many people able to shell out 150 grand for an apartment they don't need. And I highly doubt that they can rent these things out for $1500 a month (if we use the usual 1% of the price ratio as rent).
Nazarian jan, Hayastanum aynqan shat milionaterer kan, wor du nuynisk ches el entadrum. Mi koghm toghnen nranc, owqer mshtapes achqi araj en - Dodi gago, Grzo ... Kan urishner@, woronq 10, 100 angam aveli karoghutyun unen, bayc irenc anunner@ haytni chi. Hyusisayin poghotan himankanum rusakan kapitalov e karcvats u ayd shenqer@ PITI vacharven, dra hamar el da stipoghabar e katarvum, havaqum em gortsararnerin u asum, wor asenq ete aysor 10 hat bnakarani pogh shtas, vagh@ harkayin@ kmtni gortsarand. Aysqan mi ban.
Isk inch verabervum e $150000 talun mi bnakarani, wor qez petq chi, asem. Yes gitem bavakanin amerikahayer, parskahayer, kam rusastanum aprogh hayer, wor iskapes 100000 ev aveli en tvel u bnakaran gnel, bayc irenq aystegh chen aprum, isk hayastan galus el mnum en hyuranocum. uzum es irenc contact-ner@ tam, mi aht harcru inchnerin e petq ayd bnakaran@ ? :)))
Կարելի է ես հարցնեմ Նազարյանի փոխարեն :)
Իսկապես հետաքրքիր է, ինչների՞ն է պետք էդ բնակարանները:
Ես այստեղ ապրում եմ ու ինձ գոնե մեկ սենյակ բնակարան է պետք, բայց չեմ կարողանում գտնել նույնիսկ իմ ստաբիլ և ոչ քիչ աշխատավարձով հանդերձ քանի որ Հայաստանից դուրս ապրող "Հայաստանի տերերի" պատճառով տների գները աբսուրդի են հասնում եթե հաշվի առնենք, որ բացի հյուսիսային պողոտայից Երևանի մնացած թաղամասերը նման են գետտոների:
Hyusisayin poghotan el jamanakakaic getto e, asum en, bavakan anhajogh naxagtser en. Bacumic heto el gnaci poghoc@ tesnelu - hech tpavoruthyun chgortsec. Parzpaes mardik pogher ein lvacel ...
Post a Comment
<< Home