Ուշ երեկոյան նստած էինք Սարյանի արձանի մոտ ու ծորացող խոսակցության ընթացքում հետևում էինք այգում խաղացող երեխաներին: Նրանցից մեկը, երևի մի 3 տարեկան տղա, տատիկի հետ էր ու գնդակ ուներ, որը գլորում էր մի էնպիսի ավյունով, որին նույնիսկ Զիդանը կնախանձեր:-) Եվ շատ բնական էր, որ ինչ-որ պահ գնդակը շեղվեց սալարկված ճանապարհից ու հայտնվեց ցեխաջրի մեջ: Տատիկն սկսեց բարկանալ ու նախատել թոռնիկին, “Ես քեզ չասեցի, զգույշ, ցեխի մեջ չգցես գնդակը” և այլն և այլն: Թոռնիկն ամենայն անտարբերությամբ լսում էր տատիկին, բայց երբ վերջինս նրան ուղղեց “Ինչո՞ւ արեցիր” հարցը, նույն անտարբերությամբ արձագանքեց, “Բայց ես ին՞չ արեցի: Գնդակն ինքը գլորվեց ցեխի մեջ”: Հանճարեղ պատասխան:-) Երեխան հաստատ դիտմամբ չէր գցել գնդակն այնտեղ: Երեխայի ու գնդակի հարաբերությունները նույնքան խնամքով չեն մշակված, որքան Զիդանինն ու գնդակինը, չէ՞:-)
Ինչու եմ պատմում այս փոքրիկ միջադեպը: Մենք հաճախ զարմանում և հիանում ենք օրինակ ռուս երեխաների ինքնարտահայտման անկաշկանդությամբ և նշում ենք, որ մերոնք չեն կարողանում ինչ-որ բան ասել, երբ հարց ենք տալիս իրենց: Բայց ախր ի՞նչ հարցեր ենք տալիս մեր երեխաներին: Հիմա էս տատիկի տված հարցին դուք ի՞նչ կպատասխանեիք: Կամ տեղի՞ն էր արդյոք էդ երկարաշունչ նախատինքը:
Մենք մեր երեխաներին դաստիարակելու մեծագույն խնդիր ունենք: Իսկ դաստիարակությունը սկսվում է անձնական օրինակից, երեխային ուսուցանելով, թե ինչպես պետք է մտածել, նրա մոտ հետաքրքրություն առաջացնելով: Մենք շատ հաճախ ենք թերանում էս երեքում էլ. հյութը խմում ենք, շիշը գցում գետնին, հարցեր ենք տալիս, որոնք անիմաստ են նույնիսկ մեծահասակի համար, իսկ ես կարծում եմ երեխաները շատ ավելի իմաստուն են և ինքնաբուխ, չկաղապարված ընդունված կարծրատիպերով և ազնիվ. եթե հարց են լսում, փորձում են անկեղծորեն պատասխանել դրան, ազատ ժամերին էլ հեռուստացույց ենք նայում, երբ երեխան ուզում է իմանալ, թե ինչու է երթուղային տաքսին ավելի արագ գնում, երբ այդքան շատ կանգառներ է անում, քան եթե ինքը տատիկի հետ ոտքով, առանց կանգնելու, քայլեր:-)
4 Comments:
der 3 tarekan e, mi kani tari heto enpes kpchatsnen vor... dprotsum usutsichner@, tan@` tatik@.
Amenachsirats ba@ en a yerb yerekhayin larum en kendanineri dem. orinak chnchghuk@ shat ktsan ban a, edpisi absurd banerov yerekhayin sarsapi mech en pahum u dartsnum strkahogi, kaghaparvats mard.
Ziadni u gndakov xaghacogh manchuki mas@ kardalis hisheci mankuthyuns, erb amen ashxarhi arajnuthyn het sksum einq futbol xaghal bakerum u ,havataceq, mer arajnuthyunnern el pakas larvats u tesarjan chein :)))
Erexaneri dastiakuthyun@, inchpes amen inch ays erkrum, bardzitoghi vichakum e. Hayern amen inch inqnahosi en otghum - kmetsana-kimana, shat es harcer talis, inchi es ban arecir, ev ayln ... Pordzum em hamarya 2 tarekan aghjkas gone mi qich zerts pahel "haykakan" (vat imastov) dastiarakuthyunic, bayc im bacakayuthyn jamerin, erb gortsi em, tatik-papaik@ en "gortsi ncnum" u amen ereko stipvats hakaqayler em dzernarkum der armatanal chhascrats sovoruytneri dem. Bayc de inch-wor hetq aynumaenayniv mnum e erexayi mot ... Pastoren stacvum e, wor erexayi dastiarakuthyun@ mer u meznic mets serudneri payqari e veratsvum :) Kartsum em wor Haystanum bolor erexa unecoghnern en tsanot ayd himnaxndrin (miguce, hazvagyut erjanik bacaruthyunnerov). Erexan tsnvats orvanic anhatakanuthyun e u nran petq e hashvi arnel, zrucel hat@, bacatrel inch wor baner, ayl woch the pahanjel, brnanal u qnnadatel. Ete jamank unenam, heto eli kveradarnam ays temayin.
Ես դեռևս չունեմ ընտանիք ու չունեմ իմ երեխաները,բայց իմ շատ բարեկամների երեխաների դաստիարակությանը մասնակի մասնակցություն եմ ունեցել,նաև դպրոցում ուսուցչուհի աշխատածս 6 տարիների ընթացքում անմիջական շփում եմ ունեցել երեխայի հոգեբանության հետ: Վստահ չեմ, թե կարևոր ընդհանրացումներ ու եզրակացություններ ունեմ, մենակ գիտեմ, որ մեր հայ ծնողները մի լուրջ բան են մոռանում - որ ծնող դառնալու առաջին նախապայմանն էն պետք ա լինի, որ ծնողը պիտի լիովին պատրաստ լինի իր եսասիրությունից հրաժարվելու: Էլ չեմ ասում, որ նախքան երեխային ունենալը, հետո ֆիզիկապես մեծացնելու ու դաստիարակելու համար պետք ա էդ դաստիարակության նպատակը հստակ ունենալ ու հասկանալ, թե դա իրականցնելու համար ծնողից ինչքան քաջություն, համբերություն, ջանք, եռանդ , գիտելիք ու հմտություն ա պետք: Ինչ եք կարծում,եթե փորձի համար փողոցից պատահականորեն ընտրված մի 50 նոր ծնող դարձած մարդու նստեցնեին մի սենյակում ու ասեին, "Դուք ունեք 1 ժամ. խնդրում ենք Ձեզ գրել շարադրություն "Մեր երեխան 20 տարի անց" թեմայով", ինչ եք կարծում, քանի հոգին նախօրոք մտածած կլիներ էդ մասին: Խոսքն էն մասին չի իրարկե, որ մեծ մասն անպայման արագ կգրեն, իմ երեխան պետք ա դառնա բժիշկ կամ բանկիր, որովհետև հայերի մոտ իրենց երեխաների համար մասնագիտական կողմնորոշումն ու դա երեխաներին հրամցնելը շատ խորը ծրագրավորված երևույթ ա: Չէ, հարցնում եմ, էդ ծնողներից արդյոք շատերը պատրաստ կլինեին հասկանալու, որ իրենց տեքստը մարդու կյանքի մասին ա, ու երբեմն կախված ծնողի, դպրոցում ծնողի "պաշտոնը " ստանձնած ուսուչիչների ցանկալի կամ անցանկալի, ճիծտ կամ սխալ, լավ կամ վատ միջամտությունից էդ տեքստը կարող էր ունենալ ԱՌՆՎԱԶՆ /էլ չեմ ասում, հարյուրավոր / 2 սցենար: Մինիմում 2-ից մեկը` այն մարդն իր կյանքով, որին ծնողն է ուզում կերտել ու դաստիարակել, որպես իր վերարտադրություն, մյուսն էլ երեխան, բնականաբար գենային նախադրյալներով, բայց իր անկախությամբ, իր շրջապատով, իր ազդեցություններով ու իր նկատակներով մինիմալ "չանես, չի կարելի, ամոթ քեզ"-երի դեպքում...
Ակամա միտքս եկավ Ռուսսոն իր խորհրդածություններով. երեխային բարուրել թե չէ, երեխային պատժել թե չպատժել մի բանի համար, որը ծնողը, ծնողի ծնողը, հարևանն ո բարեկամը համարում են վատ կամ սխալ, սեռական դաստիարակություն երբ մտցնել երեխայի մտածելակերպի մեջ... ՄԻ բան ակնհայտ ա - որ երեխաներն էլ շատ տարբեր մարդիկ են - ու ունվերսալ պատասխան տալ էս հարցերին ուղղակի անհնար ա
Dastiarakuthyan mej universal metodner chkan, kan miayn worosh @ndhanur motecumner. Amen mard ev erexa anhatakanuthyun e, wori het ashxatelis misht petq e hamapatasxan ughghumner katarel ayd @ndunvats motecumneri mej. Erexayin patjel/chpatjelu dilemayi shurj erkar em mtatsel u hangel em ayn ezrakacuthyan, wor bolor tsnoghnern el, erbemn aranc irenc gituthyan, patjum en erexanerin. Orinak, mer inch-wor shat hasarak, bnakan ararq@ erexan karogh e @nkalel worpes argelq kam patij u ir varq@ dran hamapatasxan poxel. Orinak, 1 tarekan erexayin shat dzig shor en hagcrel, woch kanxamtatsvats, u erexan , mtatselov wor sa erevi patij e, poxanak boghoqelu, dzayn chi hanum u hamakerpvum e "patji" het.
Zguysh egheq erexaneri het haraberuthyunnerum !
Post a Comment
<< Home