Thursday, June 08, 2006

war crime

Երբեևէ զրուցե՞լ եք էն մարդկանց հետ, ովքեր Ղարաբաղյան պատերազմի անմիջական մասնակիցներն են եղել: Կանոնավոր բանակի ծառայողների կամ ազատամարտիկների հետ: Հարցազրույցները և հաղորդումներն այդ մարդկանց մասին թողնենք մի կողմ:

Մորեղբորս տղան ռազմական օդաչու է, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ուղղաթիռի հրամանատար է եղել ու բազմաթիվ մարտական թռիչքներ կատարել, Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար Նախագահի պարգևին է արժանացել: Չեմ թվարկում նրան գովերգելու համար, ուղղակի ուզում եմ նկարագրել, թե ում հետ էի երեկ զրուցում: Խոսում էինք ԼՂ հակամարտությանը նվիրված "Ակորդ" հանդեսի մասին, երբ սկսեցի փոքր-ինչ համառել իմ հարցերով, որպեսզի խոսի իր անցյալի մասին: Էնքան էլ չի սիրում խոսել էդ մասին… Մեջբերում եմ. “Դու ես ու քո ուղղաթիռը: Երբ թռչում ես դեպի իրենց դիրքերը, մի բանի մասին ես մտածում. հա, վտանգավոր բան չկա, հիմա թռչում եմ, ռմբակոծելու եմ ես մասը ու հետ եմ թռչելու: Անում ես, շրջում ես ուղղաթիռդ հետ ու … ասում ես, բայց իմ ինչի՞ն է պետք էս ամենը: Ինչո՞ւ եմ անում: Մտածում ես էս մասին, որովհետև թիկունքդ բաց է ու էնտեղ թուրքն է, ամեն պահի թուրքը կարող է կրակահերթ արձակել հետևից ու վերջ…Ուղղաթիռդ շրջելուց հետո ոչինչ չկա` ժամանակ, տարածություն, ցանկություն, նպատակ, վախ, ոչինչ…Ես հերոս չեմ ու չեմ հավատում, որ ինձ հետ կռված որևէ մեկն սկսի խոսել հայրենասիրության, հերոսության ու չգիտեմ ինչի մասին: Դու դա անում ես ու վերջ, գիտես, որ անելու ես, չես քննարկում: Դրանք բառեր են նրանց համար, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ: Իսկ քաղաքականությունը միշտ միջամտում է բանակի գործերին, ու շատ հաճախ միջամտությունն ուղղակի անտանելի է:
Ռազմական գործողությունների ամենաթեժ պահին կամավորական ջոկատների հրամանատարներից մեկն իր ջոկատի համար ՆԱՏՕ-ական համազգեստներ ու սպառազինություն է բերում Հայաստան: Բեռներով ինքնաթիռը տեղ է հասնում, իսկ օդանավակայանում Կ-ին չեն թողնում, որ ստանա էդ ամենը: Իրեն տալիս են իր ջոկատի մարտիկների թվով համազգեստ, իսկ մնացածը վաճառվում է…Կ-ին ծնկաչոք լացում էր նվաստացման, անհուսության, նողկանքի, անճարության զգացումից… Մարդ, որին էսօր պարտական ենք մեր հաղթանակներից շատերի համար… Թալանի միակ դեպքը չի, իհարկե: Սա էլ պատերազմի ժամանակ քաղաքական աջակցությունը…”

Պատերազմը դաժան, բայց իր դաժանության մեջ հստակ ու ազնիվ խաղ է, առանց որևէ պատրանքների ու պատերազմի ժամանակ հանցագործության ամենազազրելի տեսակը թիկունքից հարվածն է…

9 Comments:

Anonymous artashes said...

Yes el em xosel ayd mardkants het...

Mejd inch-vor ban ka, iharke, manavand ete kamavor es` hpartutyun, vor qo erkri pashtpann es, vor QONN e erkira! Bayts konkret gortsoghutyan zhamanak, inch xosq, anteghi u vehapants baner ches mtatsum, ashxatum es kendani mnal u arajadranqa katarel.

Isk erb anhaskanali patcharnerov grohum es, erb petq cher (u anteghi korust talis), kam ches stanum xostatsats ev anhrazhesht mterqa hetagayum parzvogh shat stor patcharnerov, ev ayln - voch kompetent hramanatarnern en meghavor, tsaxu qaghaqakan gortsichnern en meghavor, ev ayd meghavornera, vorpes kanon, plstum en u chen gndakaharvum, inchpes teghin kliner...

1:56 PM  
Anonymous AK said...

Yes woch miayn xosel em, aylev kangnel em ayd mardkanc koghqin sahmani vra, tshnamu dimac, henc martakan gortsoghuthyunneri jamanak, erb 15-17 tarekan ei.

Shat-shat cavot tema e, chem uzum shat taratsvem, bavakanin bacasakan baner kgrem, woronq chem uzum aystegh tpven. Ayd baner@ miayn banavor em asum, zruycneri jamanak. Miayn kasem, wor bavaknin mardik harstacan ayd jamanak u ayd poghn ogtagortsecin ishxanuthyun dzerq berelu hamar. Isk iskakan krvoghner@ kam zohvel en, kam kendani en, bayc moracvats.

"British Council"-i patverov "Bars media"-n film e nkarahanel paterazmi anmijakan masnakicneri masin, nrancic shater@ hima kam gjanocum en, kam bantum. Cavali e, bayc past. Amen depqum, xusapum em TV-ov cucadrvogh himnakanum ankap harcazruycner@ nayeluc.

5:28 PM  
Blogger christina said...

Շնորհակալություն…

Իսկ Ֆիլմը Բրիտանական խորհրդից կարելի՞ է ձեռք բերել: Ինչ-որ հեռուստալիքով այն ցուցադրվե՞լ է:

12:21 PM  
Blogger Hakob Gevorgian said...

Հույսով եմ, որ այդ անսպասելի հարստացած ասֆալֆտային դիֆայինները կքանդեն այն, ինչի ն տիրացան, բայց աշխարհից չեն կարողանա տանել այն, ինչի համար պայքարեցին։

(տատիկիս քույրը ամուսնացել էր մի մարդու հետ, որին ասում էին «Բիրդան Աղա», բայց դե այն ժամանակվա բիրդան աղաները ասֆալտային չէին, եւ միայն հողի հետ պայքարի մեջ մտնելով կարող էին «հարստացան»…)

6:18 AM  
Anonymous ak said...

Kristin jan, film@ der verjnakan patrast che, irakanum BC-n miayn masnaki finansavorum e irakanacrel. Ancyal shabat der skzbnakan ditumn e eghel, erevi worosh baner kughghven u kcucadrvi amenayn havanakanuthyamb inch-wor herustaaliqov. Andzamb chem ditel, bayc asum en tsanr film e + aynqan el lav chi irakanacvats, djvar e nayvum, matucman dzev@ ayn che. Bayc de teman el e erevi iren kniq@ drel filmi vra. Amen depqum ete inch wor information unenam cucadrelu kam dzerq berel veraberyal, kgrem.

12:09 PM  
Blogger christina said...

Շնորհակալություն, Արամ: Կսպասեմ նորությունների ու ընթացքում ես էլ ուշադիր կլինեմ:

1:24 PM  
Anonymous Anonymous said...

Yes ays verjern em imatsel ays blogi masin yev hajax em kardum zer grarumnere. Kaseyi vor shat hetakrkir yev ardiakan temaner ek arzarzum, Christina. Ays teman el er shat hetakrkir, nayev shat cavali. Yes nuynpes lsel em ayd tesak patmutyunner azatamartikneriz, voronk arajarkum en mi nor paterazm vorpisi ays pashtoni yev poghi hasatz "azatasmartinknere" noritz paxchen. Bayc mi ban mnum e im mej anbatzatreli. Mite menk aydkan aninknaser jogovurd enk vor karogh enk moranal mer anzyale yev hanun anznakan shahuyti dimenk amen tesaki vorogaytneri. Te arten lav embernel enk divanagitutyune yev sksel ayn ogtagorzel ayn bolor aspareznerum.
Yete ays e mer vijake yev chunenk ayn arajnordi zirkere voronk hatuk en bolor mshakuytov yev patmutyamb li zhogovurtnerin, uremn mer janabarn e korzanum. Korzanum ankaxutyay janaparhov. Astvaz mi arasce, bayc menk misht el mer huyse dnum enk astzu vra.

HG

1:57 PM  
Blogger christina said...

Դժվար հարց եք տալիս, որի պատասխանը գոնե ես չունեմ: Իմ կարճ խելքով մտածում եմ, որ մեր իրականության մեջ վաղուց թափուր է առաջնորդի տեղը ու քանի դեռ օլիգարխներն ու գաղափարախոսությունից զուրկ քաղաքական գործիչները գրպանի կռիվ են տալիս, հազիվ թե այն ինչ-որ մեկը զբաղեցնի: Դավաճանությունն ու ունենալու մոլուցքը չեմ կարծում թե ազգային հատկանիշ են, այլ բացառապես մարդկային: Ուղղակի քչի /2.5 միլիոնն այնուամենայնիվ քիչ է/ դեպքում այդ հատկանիշի դրսևորումը սարսափելի որակ է կազմում, որը համաճարակի նման վարակում է էդ քիչը: Դրա համար մեզ "տեղական որակ" է պետք, մարդիկ, որոնք միգուցե դեռ ազդեցության անհրաժեշտ լծակներ չունեն, բայց գոնե իրենց անձնական օրինակով ստիպում են այդ քիչը կազմող մեծամասնությանը /միջին հային/ առնվազն հարցականի տակ առնել էն արժեքները, որ իրեն մատուցվում են ազդեցիկների կողմից:

Նորից հիշեցի Ռ. Սահակյանցի հարցազրույցը, որի օնլայն տարբերակն արդեն կա http://www.168.am/am/articles/5846 Ինչպես նա է ասում, "Բոլոր ժամանակներում էլ չինովնիկները, նույնիսկ նրանք, ովքեր գողության ընդունակ են, որպես կանոն, /հոգևոր/ հովիվներին հարգում են ու պատրաստ են լսել նրանց: Եթե, իհարկե, այդ հովիվները չինովնիկներից սեփական կարիքների համար փող խնդրելու չեն գալիս, այլ` մտածում են ազգային շահերի մասին": Որ սա իրականում էդպես է, համոզվեցի Մեղրիում, որտեղ քաղաքապետին հարգում են մեծից փոքր: Մինչ օրս նա մարզկենտրոն է գնում` մայրուղու վրա նստելով առաջին պատահած մեքենան, որ համաձայնվում է հասցնել Կապան, գիտի ամեն մի ընտանիքի կարիքները, Մեղրիում ծրագիր իրականացնող կազմակերպություններին ընդունում է կես ժամում, որից հետո սրանք "հիասթափված", որ համոզելու նախատարաստական աշխատանքներն ի դերև եկան, դուրս են գալիս գրասենյակից ու անմիջապես սկսում աշխատել համապատասխան մարդկանց հետ և այլն և այլն...

Հա, մոռացա, շնորհակալություն:-) Հիմա քանի որ էլ մենակ չեմ գրի, բլոգն իսկապես հետաքրքիր կդառնա:-)

11:06 AM  
Blogger AramK said...

http://www.hetq.am/arm/society/0606-vrej.html

2:55 PM  

Post a Comment

<< Home