Monday, June 26, 2006

Ասֆալտա-բորդյուրաշինություն կամ ինչպես աշխատել միլիոն

Այսօր Երևանում լայնածավալ շինարարություն է ընթանում: Խոսքը պետական շինարարության մասին է` ճանապարհներ, ասֆալտապատում, ճանապարհների հին եզրաքարերի փոխարինում նորով ... Այս ամենը նախկինում կատարվում էր Լինսի հիմնադրամի միջոցներով, իսկ հիմա` պետական բյուջեի գումարներով: Թվում է թե դա լավ է, սակայն մի քիչ ուշադիր լինելու դեպքում կնկատեք այդ նույն աշխատանքների խայտառակ որակը. չի անցնում նույնիսկ 1 տարի, ինչ վերանորոգված ճանապարհները նորից նույն վիճակում են հայտնվում:
Բերեմ թարմ օրինակ: Այն փողոցից, որի վրա եմ ապրում ես, վերջերս հանեցին տրամվայի ռելսերը և փոխարենը ասֆասլտ փռեցին, ընդ-որում ոչ այնքան, որ փողոցը հավասար լինի, այլ մի քիչ ավելի պակաս, այնպես որ հիմա այդ փողոցի միջնամասն ավելի ցածր է ու ոչ վարժ վարորդները նույնիսկ կարող է վթարի ենթարկվեն: Ռելսերը հանելուն զուգահեռ քանդեցին նաև փողոցի եզրաքարերը: Մտածում էի, որ դրանք կփոխարինեն նորով, սակայն չարաչար սխալվում էի: Մի կերպ տեղից հանած, ջարդած քարերը մի քիչ տաշում էին ու նորից տեղադրում իրենց տեղերում: Նոր քարեր տեղադրում էին միայն մնացած քարերի տաշելու հետևանքով բացված հատվածներում: Այս ամենից փողոցը ոչ միայն չբարելավվեց, այլև ավելի վատ որակ ու տեսք ստացավ: Փաստորեն, ինչ-որ մարդկանց ջանքերով այլանդակվեց Երևանի հերթական փողոցը: Իսկ թե ինչի համար էր դա անհրաժեշտ, հիմա բացատրեմ: Բոլորին հայտնի է, որ շինարարությունը գումարներ մսխելու կամ լվանալու ամենալավ միջոցն է: Փաստորեն, փողոցի վերանորոգման անվան տակ գումարներ են դւրս գրվել, փաստաթղթերով շինարարական նյութեր են գնվել, ինչպես նաև եզրաքարեր, սակայն իրականում գումարը ծախսվել է մասնակի, իսկ մնացածը գնացել ինչ-որ մեկի, կամ մի քանիսի գրպանը: Էլ չեմ խոսում հանված ռելսերի մասին ... Ավելացնեմ նաև, որ նման շինարարությունը երբեք պատահական մարդիկ չեն անում: Այնպես որ չզարմանաք, եթե մոտ օրերս ևս մի քանի նոր "Infinity"-ներ կամ "Prado"-ներ հայտնվեն մեր քաղաքում ու դրանց տերերը անմեղսունակ դեմք ընդունելով հայտարարեն, որ նվեր կամ ժառանգություն են ստացել ...

1 Comments:

Anonymous Anonymous said...

Դա անողները վաղուց են արդէն Infinity- ների ու Prado-ների տեր դարձել: Ես փոխարենը կասըյի որ շուտով Երևանում կհայտնվի/են մի որևէ վերջին մոդել կամ կպատահի մի հերթական Ռազբիրատ:

7:43 PM  

Post a Comment

<< Home