Monday, June 19, 2006

Ֆուտբոլ և գարեջուր

Չգիտեմ շոգից է, թե ուրշ պատճառ կա, բայց վերջին մի քանի շաբաթը գարեջուր խմելու պահանջ է առաջացել մոտս :) Ուրբաթ օրը տղաներով որոշել էինք Plener գնալ, բայց որոշ հանգամանքներ խանգարեցին ու այցելությունը գարեջրատուն տեղափոխվեց այս շաբաթ: Այդ "կորուստը" մի կերպ մեղմելու համար ամբողջ week-end-ն անցկացրեցի ֆուտբոլ նայելով ու գարեջուր խմելով: Գարեջուրն ամենավերջին խմիչքն է, որ փորձել եմ և առանձնահատուկ սեր չունեմ դրա հանդեպ, ոչ էլ ֆուտբոլի մեծ երկրպագու եմ, բայց այդ երկուսի համադրությունը ինչ-որ որակ ստեղծեց, որ առաջ չէի նկատել :) Միայն չիփսերն էին պակասում ...
Եվ ուրեմն, անցյալ week-end-ին նայեցի այնքան ֆուտբոլ և խմեցի այնքան գարեջուր, որ երևի ամբողջ կյանքումս չեի դիտել/խմել: Աշխարհի առաջնությունից բացի ուրիշ ֆուտբոլային խաղեր չեմ դիտում, առաջնության խաղերն էլ միայն կիսաեզրափակիչ/եզրափակիչներն եմ դիտում հիմնականում, որովհետև հազվագյուտ տեսարժան խաղեր են լինում սկզբում: Հիմնական պայքարը վերջում է սկսվում, իսկ սկզբից ավելի ակտիվ են նոր կամ երկրորդական հավաքականները, որոնք հազվադեպ են գեղեիկ ֆուտբոլ ցուցադրում: Տեսնենք այս տարի ով կդառնա աշխարհի չեմպիոն ...

4 Comments:

Blogger christina said...

Իսկ ես արդեն անգիր եմ արել բոլոր թիմերի կազմերը, քանի որ տանն էնպիսի մի մոլի սիրահար ունենք, որ խաղի մի վայրկյանն անգամ բաց չի թողնում:-

Բայց ինձ գիտեք ի՞նչն է անհանգստացնում. որ մեր սպորտի սիրահարների մեծ մասը "բազկաթոռային" տեսակին է պատկանում: Էսքան սպորտի սիրահար տղամարդիկ ունենք, բայց որ նայում ես իրենց, լացդ գալիս է /թող ինձ ներեն բոլոր մնացած տղամադիկ/. չեմ հասկանում, երևի փորի մեծությունը գրավչության ցուցանիշ է հանդիսանում: Ես չեմ խոսում գեր մարդկանց մասին, որոնք տառապում են ինչ-որ հիվանդությամբ: Խոսքս սովորական, իրենց առողջության ու մարմնի հանդեպ անտարբեր տղամարդկանց մասին է, որոնք փոխանակ ամեն օր երեք խաղ նայեն, գոնե շաբաթը մի անգամ էլ մեկ խաղ իրենք խաղան, որպեսզի ավելի առնական տեսքով հետևեն Ռոնալդինյոյին ու Բեքհեմին:-

Լողավազանում, ուր հաճախում եմ, ավելի շատ կին կա, քան տղամարդ, դե գոնե էն օրերին, երբ ես եմ լինում: Հետաքրքիր է իրականում ինչպիսի՞ն է վիճակագրությունը:

Էլ չեմ խոսում խաղամոլության մասին, որ էդպես խրախուսում են տարբեր վիվարոներ ու չգիտեմ ինչեր...

2:35 PM  
Blogger AramK said...

Vichakagruthyunn erevi 50/50 e - loghavazanneri hamar. Himnakanum kanayq u tghamardik tarber jamerin en gnum. Isk @ndhanur armamab tghamardik hayastanum aveli shat en sportov zbaghvum. Hamenayn deps mer ashxatavayrum kan mshtapes futbol, voleyol, tenis xaghacoghner ev loghavazan hachaxoghner. Isk por@ hay tghamardu anbajan atributn e :) Ayn sportov, worov menq enq zbaghvum, aysinqn` epizodik ev ankanon, por mashecnel hnaravor che. Ham el ed por@ mer uyteliqic el e galis, wor@ verjin tariners lavaguynneric che - inch wor ankap mseghen, jamketanc u genetikoren mutacvats mterqner.
Isk xaghamoluthyunic yes el em zzvum u hamarum em, wor irakan sport@ merav ayn jamanak, erb wor sporti vra sksecin xaghadruyqner dnel - ayn dardzav biznes, @nd worum - bavakanachap keghtot. Dra vkayuthyunn en ankap hashivnerov (xosacats) xagher@, wori mijocov parzapes pogh en ashxatum.

3:31 PM  
Blogger nazarian said...

I did that, too, this weekend. Drink beer and watch the World Cup games.

Any activity can be made a pleasant experience with the right amount of beer and good company. The secret is to not skimp or not go overboard as to get drunk. That's something that comes with experience :).

Another thing that comes with that experience is the big belly. Some people take pride in the size of the belly - a lot of beer goes into acquiring and maintaining it.

Do they still sell the one liter Kilikia bachoks in Armenia? I found it to be the perfect vessel for beer.

8:27 PM  
Blogger AramK said...

Yes, Nazaryan, we still have that bochkas here :)

6:45 PM  

Post a Comment

<< Home