Ճամփորդական գրառումներ - հայկական "կարգապահություն"
Վերադառնանք անցյալ շաբաթվա Վիեննա-Երևան ինքնաթիռ: Դեռ նոր էի շոկից դուրս եկել ինքնաթիռի երիտասարդի "խոստովանությունները" լսելուց հետո, երբ հայտարարեցին թռիչքը սկսելու մասին, խնդրեցին կապել ամրագոտիները և նստած մնալ տեղերում` մինչ հաջորդ հրահանգը: Ինքնաթիռն արդեն սկսել էր բարձրություն հավաքել, երբ հայերից մի քանիսը (արտասահմանցիները քարացած նստած էին իրենց տեղերում) հանկարծ ինչ-որ բան հիշեցին, արձակեցին ամրագոտիները և սկսեցին ինքնաթիռի սրահում վազվզել, բառիս բուն իմաստով: Մեկը տեղն էր փոխում, մյուսը իրերն իջեցրեց ու սկսեց ինչ-որ բան փնտրել, կարծես չէր կարող համբերել մի 5 րոպե, կամ կարծես եթե ինչ-որ բան մոռացած լիներ, կարող էր կանգնեցնել ինքնաթիռն ու հտ գնալ: Մի քանի անգամ զգուշացնելն անգամ չօգնեց: Ավստրիացի ուղեկցորդուհիները նույնպես մոռացան անվտանգության մասին ու սկսեցին հայերին համոզելով նստեցնել իրենց տեղերը, սակայն հենց հեռանում էին, մերոնք կրկին ոտքի էին ելնում ու սկսում իրենց "որոնումները": Բանը հասավ նրան, որ ինքնաթիռի օդաչուական անձնակազմը խստիվ հրամայեց նստել տեղերում և արգելեց ընդհանրապես որևէ շարժում: Դրանից հետո նոր մերոնք հանգստացան:
Զարմանալին այն է, որ անկախության ձեռքբերումից հետո մեր միջից կարծես միանգամից վերացավ կարգապահություն ասածը: Կարող եք ասել, որ ինքնաթիռից շատ մարդիկ չեն օգտվում և հիմնականում առաջին անգամ թռնողներն են սխալներ թույլ տալիս, բայց դա այդպես չէ: Խորհրդային տարիներին, օրինակ, կանոնավոր թռիչքներ կային Երևանից դեպի մարզեր, ու մենք էլ ընտանիքով շատ հաճախ ինքնաթիռով էինք գնում գյուղ, որովհետև այդպես կես ժամում էինք հասնում, իսկ ավտոբուսով` 6 ժամում: Ես չեմ հիշում վերը նշվածի պես մի դեպք, որ ինչ-որ մեկը կարգապահ չլիներ ինքնաթիռում: Այսինքն, դա բոլորովին նոր վիճակ է հայերի մոտ, պատասխան ռեակցիա նոր իրավիճակներին: Պետք է պարզապես գտնել դրա արմատները և վերացնել այդ երևույթը: Ցավալին այն է, որ հայերի մոտ մի տեսակ անզգա, անգիտակից վիճակ է, ու ամենաանկարգապահը նրանք դառնում են հենց այն ժամանակ, երբ ամենից շատ է պետք այդ կարգը պահպանել:
Մեկ այլ ցնցում էր ինձ համար, երբ հանդիպեցի հայերին Դուբայի օդանավակայանում: Հայաստանից 2 տարի բացակայությունից հետո համարյա մոռացել էի հայերի վատ կողմերը ու շտապում էի հայրենիք, կարոտը սրտիս մեջ: Տրանզիտ էի գալիս Դուբայով և օդանավակայան հասնելուց հետո մի քիչ հետո արդեն մոտեցավ ավտոբուսը, որը պիտի տաներ համապատասխան տերմինալ: Տերմինալ հասնելուց հետո ականատես եղա հետևյալ տեսարանի. մի խումբ հայեր վայրենիների նման վազվզում էին խանութներով, իրար ինչ-որ բաներ բղավելով (օրինակ, "էդ սիգարետից մի 5 բլոկ էլ առ ..."): Մեկ այլ խումբ փորձում էր աթոռները մոտեցնել աղբամանին, որպեսզի ծխեին, հետո, համոզվելով, որ դրանք ամուր ամրացված են գետնին, աղմուկ-աղաղակով աղբամանը մոտեցրեցին աթոռներին ու վառեցին ծխախոտները, չնայած այդ վայրում ծխել չէր թույլատրվում: Մի կին էլ, որը Հայաստանում հայտնի կարի ֆաբրիկաներից մեկի տնօրենն է և բանակցությունների էր մեկնել արաբական երկրներ և որի հետ արդեն հասցրել էինք ծանոթանալ, երևի տեսնելով իմ զարմացած հայացքը, հարցրեց, թե ինչքան ժամանակ է չեմ եղել Հայաստանում: Ապա լսելով պատասխանս, ասաց որ զգույշ լինեմ գողերից, հետո էլ ավելացրեց, որ "դեռ հասնենք Հայաստան, ավելի կզարմանաս": Եվ իսկապես, ամենազարմանալին դեռ առջևում էր: Բաց թողնելով որոշ հետաքրքիր մանրամասներ, միայն ավելացնեմ, որ օդ բարձրանալուց հետո հայերը սկսեցին խմել և քանի որ հայկական ավիաընկերություն էր սպասարկում թռիչքը, իրենց բավականին տնավարի էին զգում. ուղեկցորդուհիներից խմիչք էին պահանջում - "Աղջի, մի 5 շիշ էլ պիվա բեր", վերջիններս էլ սկզբում ընդդիմանում էին - "Կապիտանը չի թողում: Մի քիչ սպասեք", բայց հետո բերում էին: Ընդհանրապես, ինքնաթիռի ներսի պատմությունն առանձին posting-ի նյութ է:
Վերջաբան չեմ գրում, բայց ասեմ, որ դա իմ վերջին թռիչքն էր հայկական ավիաընկրությունների ինքնաթիռներով: Հուսով եմ, էլ երբեք բախտ չի վիճակվի նորից օգտվել դրանցից ...

6 Comments:
After reading this interesting post, I was reminded of my first visit to Armenia in 1975, and how stunned I was at the poor behavior exhibited by a few of the people on the airplane from Moscow to Yerevan. The people on the flight were local folks from Armenia returning from a trip to Moscow. (The flight from the U.S.A. to Moscow was orderly with passangers obeying airplane safety rules.) Years later, upon return visits to Armenia beginning in 1990, poor behavior by some of the local folks on flights was not only still alive and well, but thriving. How remarkable that some of the local folks felt that they did not need to obey safety rules no matter how many times flight attendants, and in one instance even the captain, first nicely, then sternly, requested that for their safety and that of everyone else on board that they kindly obey the rules.
What you guys are saying is so minor! During the very hard times of Armenia (1990-96) some people could land Yerevan-Moscow flight in Socho, or Novosibirsk... lol And then continue :)
And there were times when airplane was so packed, that the captain had to tell people to move back during the landing, and then come quickly forward, so that he coupld balance the plane! Hard times people, we live hard times...
Yes el em lsel aydpsi patmuthyunner, erb inqnatir@ mi qani tegh ijecrel en chanaprhi kesin, bayc andzamb chem masnakcel aydpisi trichqneri :)
Հակոբ ջան, minor միգուցե` համեմատած շատ այլ խնդիրների հետ, բայց ինձ չի թվում, թե մենք հիմա էնպիսի էքստրեմալ պայմաններում ենք ճանապարհորդում, որ կարող ենք մոռանալ տարրական կարգապահությունը: Եվ իմ փորձը ցույց է տվել, որ մենք ծայրահեղ պայմաններում որպես մեծամասնություն որակապես ավելի լավն ենք լինում: Չէի ուզի հիշել էս օրինակը, բայց... երկրաշարժից մի օր հետո մարդիկ իրար զիջում էին սննդի հերթերում, երկու տարի անց "թաղի տղերքը" առանց հերթի էին հաց գնում...
Նազարյանի (Հայկ կամ Հրայր, դեռ չգիտեմ ով, բայց երկուսիդ էլ ջերմ բարևներ:-)) գրածի համար էլ միայն ուրախ եմ: Ես շատ ավելի ուրախ եմ, եթե իրականությունն այնպիսին է, ինչպիսին նկարագրում եք: Ուղղակի ինձ թվում է, որ տաս տարի առաջ մեր տեսակն էլ մի քիչ ուրիշ էր, ինչպես նաև Հայաստանից դուրս եկող մարդկանց տեսակն էր տարբերվում հիմա ճանապարհորդող հայաստանցիներից:
Im asatsn el henc da e, wor petq chi hasnel extremal paymanneri, wor normal mardkayin pehvatsq drsevorel.
Yerku koghmi ditarkumnern el unen jshmartutyun. Sa ham pokr problem e yev ham el metz. Ayspisi pokr problemnere kutakvelov arajacnum en' orinak aghbi kutakum shenkerin kitz, agpi anxna netum pogotznerum, sigareti, paghbagaki yev ayln. Yev hetakrkirn ayn e vor menk unenk ays sovorutyune- karogh enk martun arjevorel ir hagukapi sanrvatzki yev tan makrutyunitz yelnelov. Hetakrkir e otarneri karzike mer masin, yete arajin bane nrank tesnum en-mez inknatirum, mer poghotznern u bakere poshu yev agbi mej koratz. Inz tvume vor Vorpes Azg menk unenk etikayi lurj khendirner, voronk znum en ays tesak manr yerevatzogh problemner. Voronz arkayutyune amen tegh gumarvelo talis e mez hayin bnorosh dimagize. Vorov aynkaaaan shat menk parzenum enk. Cankali kliner ays arjeknere menk vercneying Yevropayits yev voch nranz mshakuyte.
Hamlet
Post a Comment
<< Home