Սոնայի աղջիկը մեղք ա
Երեկ կարդում էի “Մանկական հաշմանդամությունը Հայաստանի Հանրապետությունում`իրավիճակի վերլուծություն” զեկույցը, որ 2004-2005-ին իրականացրել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Հայ օգնության միությունը և ՀՀ Առողջապահության նախարարությունը (փորձեցի օնլայն տարբերակը գտնել, չհաջողվեց: Ում կհետաքրքրի զեկույցն ամբողջությամբ, կարող եմ էլ. փոստով ուղարկել): Ըստ զեկույցի` Հայաստանում իրավիճակը միջազգային տվյալների հետ համեմատած էնքան էլ վատ չի, բայց մի քանի արդյունքներից, ինձ թվում է, հրատապության հոտ է փչում: Դիտարկվել են երեխայի բնականոն զարգացմանը խոչընդոտող 6 հիմնական խանգարումներ` մեծածավալ և նուրբ շարժումների խանգարումներ, լսողության, տեսողության և խոսքի խանգարումներ, էպիլեպսիա և հոգեկան-հոգեբանական խանգարումներ: Ամենամեծ խումբը կազմել են հենց վերջին տիպի խանգարումներ ունեցող երեխաները, որն ինչպես հետազոտողներն են նշում պայմանավորված է սույն խանգարման ոչ ակնհայտությամբ, համապատասխան բուժսպասարկման անհամապատասխանությամբ ու անմատչելիությամբ և մի շարք այլ գործոններով:
Հետաքրքիր է ԿԳՆ-ի արձագանքն ինչպիսին կլինի: Վաղուց խոսում են հատուկ և սովորական դպրոցների ինտեգրման մասին, միջազգային կազմակերպությունները վերապատրաստման դասընթացներ ու փորձնական ծրագրեր են մշակում/իրականացնում, բայց ընդհանուր մի հայեցակարգ կարծես թե դեռ չկա: Դե իսկ մեր վերաբերմունքը փոխելու համար դարեր են պետք, բայց էդ ժամանակը մենք չունենք. որպես զարգացող երկիր, որը զարգացածի չափանիշներին հասնելու հավակնություն ունի, մենք ժառանգում ենք նաև նրանց կենսակերպի տենդենցները, որոնցից մեկն էլ հենց տարբեր տեսակի խանգարումների աճն է: Մենք ունենք անհրաժեշտ կարեկցանքը, սակայն դա ինչ-որ ապատիկ բնույթ ունի` կարեկցանքը գործի չի վերաճում: Ասում ենք, “Վայ, Սոնայի աղջիկը ինչ մեղք ա, չի կարողանում նորմալ խոսալ” , բայց մեր երեխային հետ ենք պահում “Սոնայի աղջկա” հետ խաղալուց…

5 Comments:
This post has been removed by a blog administrator.
Erb tertum em rusakan aroghjapahakan kam mankakan amsagrer@, ughghaki naxandzum em rusnerin, wor unen tarber profilneri bjishkner ev iskakan masnagetner. Mer bjishkner@ qich chi wor poghov avartats, irenc gortsin chtirapetogh sharlatanner en (bolor@ che, mi 50%-@), der mi ban el kadreri pakas ka u worosh masnagetneri ispar bacakayuthyun. Orinak, parz mankakan bjishk@ Hayastanum mi tesak e, worn amen inchic haskanum e. Bays irakanum mankakan bjishkner@ linum en bolor ayn masnagitacumneri, woronq wor unen metsahasakner@. Mi koghmic hayern arajnordvu em "amen lav ban erexanerin" kargaxosov, myus koghmic chen hetevum wor erexanern anen bolor ayn henasharjakan varjuthyunner@, drsum man gal@, masajner@, vannaner@ xagher@, woronq zargacnum en erexain fizikakan ev mtavoror karoghuthyunner@. Mer erexaner@ metsanum em bardzitoghi, dra hamar el shat aratner en unenum. Ete nuynisk uzuenas el, ches karogh hetevel qo erexayin, worovhetev woch mi dzernark kam masnagitacvats buj.-hastatuthyun chka, paymanner chkan. Erb Londonum ei, naxandzum ei enteghi erexanerin, wor karogh en tanic durs gal u kanach gazoni vra futbol xaghal. Isk mer mot menak asfalt e (eghel, ka u klini).
Isk zekuyc@, Kristina jan, xndrum em ugharkir askalantaryan@yahoo.com hasceov. Naxapes shnorhakaluthyun.
Զգուշ եղեք նման խանգարումներ ունեցողներից։ Դրանք նոր ժամանակներում պոտենցիալ ղեկավարներ են…
Վերջերս մի թարգմանություն էի կարդում։ Ասվում էր թե ինչպես 2րդ համաշխարհային պատերազմից հետո, ԱՄՆի ԿՀԳը մի նախագիծ է մշակել «Հարվըրդ» անունով, ըստ որի որոշված է եղել աշխարհի ապագա ղեկավարությունը։ Ըստ հեղինակի, ղեկավարներ պետք է դառնան այն մարդիկ, որոնք դեգեներատներ են (իրական այլասերված)։ Իսկ վերոհիշյալ արատներով մարդիկ, կամ երեխաները, շատ հնարավոր է որ այդ դասին են պատկանում։ Ինչեւէ, ասեմ նաեւ որ դեգեներատ են դառնում բարեկամներից ծնված երեխաները նունպես, այնպես որ… պաշտպանեք 7 պորտի օրենքը :)
Hagop, they were right. Just look at Dubya (or Gore :).
I am trying to find the issue of Time Magazine I had few years ago... It was about Bush's family tree... պիտի նայեմ տեսնեմ արդյոք պաշտպանել են 7 պորտի օրենքը, թե՞ չէ։
Post a Comment
<< Home