Monday, June 19, 2006

"Հայացք դրսից"

Արդեն մի քանի տարի է մեծ հաճույքով կարդում եմ Armenianow (www.armanianow.com) , որովհետև համեմատաբար անկախ ու արդիական նյութեր են լինում, հատկապես խմբագիր Ջոն Հյուզ-ի "Հայացք դրսից" հոդվածաշարը: Բավականին համարձակ է գրում, սպանիչ ծաղրով, կարծում եմ, որ յուրաքանչյուր հայաստանցի պիտի նման կերպ մտածեր ու այդ դեպքում երևի շատ բան կփոխվեր մեր կյանքում: Ապրելով այստեղ, մենք շատ բաների հարմարվում ենք, սովորում, մոռանալով, որ մե'նք պետք է փոխենք մեր կյանքը դեպի լավը, մե'նք պետք է անհանդուրժողականություն հանդես բերենք բացասական երևույթների հանդեպ, իսկ մենք պայքարելու փոխարեն պարզապես թողնում հեռանում ենք, ուրիշների ստեղծած լավը վայելելու ակնկալիքով:
Այս անգամ էլ Հյուզը իր բարձրունքի վրա է: Հայացքը դրսից ինչպես միշտ ավելի խորաթափանց է, քան այն մարդկանց դիտարկումները, ովքեր համակերպվել են հայաստանյան իրականության առօրյա ճահճին: Խորհուրդ եմ տալիս կարդալ նրա վերջին հոդվածն այստեղ.
http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=1582&lng=arm&IID=1087:

3 Comments:

Blogger christina said...

Հյուզին հիշում եմ դեռ AIM-ից: Իր ակնարկների մասին "սպանիչ ծաղրը" շատ բնորոշ է ասված ու միգուցե դրանից է, որ ես էդքան էլ չեմ սիրում իր գրածները: Երգիծանքը սիրում եմ, ծաղրը էնքան էլ չէ...Ծաղրը մի տեսակ ենթադրում է, որ դրա հեղինակը վեր է կանգնած էն երևույթից, որը ծաղրում է, բայց շատ հաճախ էդպես չի:

Բայց Armenianow-ն գնահատում եմ որպես բազմաթիվ խնդիրներ վերհանող լրատվամիջոց, խնդիրներ, որոնց հրատապությունը մեծամասնությունն առայժմ չի գիտակցում:

3:32 PM  
Blogger AramK said...

Amen depqum, tsaghr@ joghovrdin kam erkrin chi ughghvats, shat hodvatsnerum inq@ @ndhanracum a katarum, hamematum ayl erkrneri nmanatip erevuytneri het. Baci dranic, na iren el e tsaghrum shat hachax :) Chem uzum idealakanacnel iren, andzmamb yes aystegh gtnvogh bolor artasahmancinerin, missionner-in, USAID-nerin, PeaceCorp-nerin verabervum em arajin hertin worpes otarerkrya gortsakalner (wor da henc aydpes el ka, bazum angamner hamozvelu arit em unecel), bayc amen depqum temanern u ditarkumnern iroq aravel qan ardiakan en u lurj xorhelu arit en talis.

5:41 PM  
Anonymous artashes said...

Bavakanin tuyl zhurnalist a. Ezhan inqnagoh baner a grum. ArmeniaNow.com-i hay lragroghnera shat aveli lavn en u professional.

12:39 PM  

Post a Comment

<< Home