Thursday, June 15, 2006

Ճամփորդական գրառումներ - 3 կերպար կամ չկայացած երկխոսություն Եվրոպայի հետ

Առաջինը 1997 թ.-ին էր, երբ բանակում էի և զինվորներիցս մեկի ծնողներն էին եկել իրենց բարեկամներից մեկի հետ: Երիտասարդ տղա էր, տարիքով ինձնից շատ քիչ մեծ, բայց հասցրել էր բավականին երկրներում լինել ու հպարտությամբ ցուցադրում էր անձնագրի վիզաները` Գերմանիա, Բուլղարիա, Լեհաստան ... բոլորը "DEPORT" կնիքով: Պարզապես ապշած էի և հարցրեցի պատճառը, թե ինչի համար են արտաքսել այդ բոլոր երկներից: Պարզվեց, որ գողության և ինչ-որ մութ գործարքների մասնակցելու համար ու նա ակնհայտորեն հպարտ էր և պատրաստվում էր տրանզիտ, անօրինական ճանապարհով կրկին հայտնվել այդ երկրներից մեկում, "որովհետև գողություն անելը հեշտ է, կյանքն էլ ուրախ": Պարզապես անիմաստ էր իրեն բարոյա-խրատական թեմաներով քարոզներ կարդալը, կամ համոզելը, որ իր արածը սովորական հանցագործություն է:
Երկրորդը 2001-ին էր: Մեր բակի իմ հասակակիցներից մեկը ընտանիքի հետ գնացել էր Համբուրգ, մշտական բնակության, բայց 3 ամիս անց հետ վերադարձավ, պատճառաբանելով, որ մնալու տեղ չէր: Տղաների հարցին, թե ինչ էր անում այս 3 ամիսը, պատասխանում էր շատ կոնկրետ - "Գողություն, ապեր: Էդ երկրում ամենահեշտ բանն ա":
Անցյալ շաբաթ, Վիեննա-Երեվան ինքնաթիռի մեջ, մոտ 28 տարեկան մի երիտասարդ շատ բարձր ու ինքնագոհ ձայնով պատմում էր մի աղջկա, թե ինչպես էր գողությամբ զբաղվել Եվրոպայում: Աղջկը, ի պատիվ իրեն, ոչ թե զարմացած լսեց այդ պատմությունները, այլ բարկացավ ու սկսեց կշտամբել ջահելին, հետո էլ ստիպեց տեղը փոխել: Սա էլ սկսեց արդարանալ, թե լավ կյանքից չի, որ գողություն է արել, որ բոլոր վրացիներն ու ադրբեջանցիներն էլ դրանով են զբաղված, իսկ ամենացնցող արդարացումը տիպիկ հայկական էր, բառիս ամենաբացասական իմաստով - "Մեր տանը երկուսով էինք ապրում` ես ու ընկերս: Ինքը գողություն էր անում, փող բերում տուն, ես հո իրեն վզին նստած չէ՞ի ապրելու, ես էլ պիտի նույն անեի": Այսինքն նորմալ աշխատանք գտնելու, ազնիվ ապրելու տարբերակն ի սկզբանե բացառված էր:

Այսքանից հետո զարմանալու կամ բողոքելու ի՞նչ իրավունք ունեմ ես, երբ Վիեննայի օդանավակայանում ինձ մոտեցած policeman-ն իմանալով որ Հայաստանից եմ, նախ մանրակրկիտ "հարցաքննեց", թե ուր և ինչ նպատակով եմ մեկնում, ապա ոչ պակաս էնտուզիազմով ուսումնասիրեց անձնագիրս և կասկածելի ոչինչ չհայտնաբերելով, մտքում երևի հոգոց հանեց ու հետ վերադարձրեց այն ինձ:

8 Comments:

Anonymous Վանե said...

Ինքս շատ անգամ ականատես եմ եղել նման զրույցների և զարմացել, թե ինչքան են փոխվել մարդկային արժեքները:
Մենք միշտ հպարտանում ենք մեր հնագույն մշակույթով և պատմությամբ, գլուխ ենք գովում, որ մեր նախնիները եղել են ստեղծագործ և արհեստավոր: Իսկ ինչպե՞ս են հիշելու մեր սերունդը տարիներ հետո. որպես գողության մեջ արհեստավարժների՞, հինը քանդողների և փոխարենը ոչինչ չառաչարկողների՞: Միթե մենք իսկապես չենք գիտակցում, որ ազգը քայլ առ քայլ կորցնում է իր արժանապատվությունը:

2:39 PM  
Blogger christina said...

Գիտե՞ք ինչ հիշեցի."մետլախե ազգը" /սա շատերիս բնակարանների մուտքը "զարդարող" սալիկների մասին է, որոնք չգիտես ինչու են էդտեղ: Չէ՞ որ դրանք տունն աղբից չեն պաշտպանում, եթե ամբողջ շքամուտքը կեղտոտ է/ ինչպես մեզ նկարագրում է Թոխատյանը Mea Culpa-ում: Մեր տնից դուրս թեկուզ ջրհեղեղ...

Ես սովորաբար հպարտանում եմ էն ամենով, ինչը ինձ թույլ է տալիս լինել հայ, բայց երբեմն սարսափելի ամաչում եմ իմ ու հայրենակցիս համար, ու էս զգացումը հատկապես սուր է արտահայտվում միջազգային օդանավակայաններում: Ամբարտավանությունը, անկիրթ պահելաձևը, քաղաքավարությանն ու կարգուկանոնին հետևելու տարրական ունակության իսպառ բացակայությունը և էս ամենով հանդերձ ինքնապարփակ ինքնագոհությունն ուղղակի անտանելի են:

Ինձ թվում է, Զվարթնոցում պետք ա Հայաստանից մեկնող հայաստանցիների համար մեկ ժամանոց դասընթաց կազմակերպել թռիչքից առաջ`"Ինչ անել ու չանել օտար ափերում"` սպառնալով թաքնված տեսախցիկով:-)

Ամեն ինչ սկսվում է խանձարարուրից. 4 տարեկան երեխան էսօր Երևանում պաղպաղակ է ուտում, թուղթը հանելիս նայում է հոր դեմքին, թե ուր գցի, նա էլ բռնում, գցում է գետնին...Ցավոք, մերոնք մեծանում են առանց "ներքին զսպանակների":

5:48 PM  
Blogger AramK said...

Mek jamanoc das@ntac@ djvar the ogni. Isk kargukanonin nvirvats posting@ kardaceq vagh@.

5:59 PM  
Blogger nazarian said...

I think you guys are being unfair. When I was in Vienna waiting for my Yerevan bound plane a few years back, I was curious to see how the Armenians behaved. I hadn't been around Armenians for the last maybe 10 years.

Earlier that day, in Munich, I had been pleasantly surprised to see a young Armenian couple encourage their small and extremely shy boy to go and drop a couple of Euros in the violin case of a quartet playing on the street (these were very talented teenage kids and played impressively well).

So I was hanging around at terminal A, sampling the beers at the pub there. There were quite a few Armenians who were customers there as well, and they were just like everyone else. No loud talking, extreme consumption (you know, order a lot of stuff, leave half of it on the table).

And then there were the people at the gate. Except for the oversized carry-on luggages, everything was normal. Again, no loud talking, or kids running around. When it was time to board, the line was not the chaotic crowd but rather a civilized line just like everyone else.

And oversized carry-ons are not an Armenian monopoly. You should see some business travelers I encounter in the US. They have these huge bags with them that they are afraid to check in. They can barely carry them to the door, and have to check in there so that they can collect it at the door when we land. Some of them actually carry these things on to the plane and try to stuff them in the overhead bins. First, they break their backs, then the flight attendant comes and breaks her back, and afer a few tries they lift the thing and shove it in the storae area (while having a couple near misses of dropping it on the head of the sitting passengers).

7:45 PM  
Blogger AramK said...

Shat kuzei tesnel ayd kargapah hert@. Erevi hayer@ shat qich en eghel u chen karoghacel "haram anel".

10:45 AM  
Blogger nazarian said...

Aramk, it was an A320 full of Armenians.

7:12 PM  
Anonymous Մոնիկա said...

բայց ինչի՞ ենք միակողմանիորեն նայում նման ոչ կարգապահ երևույթներին` մտածելով, որ դրանք յուրահատուկ են մենակ մեզ` հայերիս: Երբ խոսում ենք Եվրոպական ընտանիք ինտեգրվելու մասին, խոսակցության վերջում որպես կանոն ավելացնում ենք. "չէէէ, մեզանից ինչ եվրոպացի... մենք եվրոպացու կարգապահ ապրելակերպով չեն կարող ապրել..." ու սկսում ենք օրինակ բերել ֆրանսիացու խիստ հանգիստ ու օրինապահ կերպարը, անգլիացու ազնվական վարվելակերպը... մինչդեռ...
երբ Մարսելում էի, շատ անգամ էին ինձ զգուշացնում այսպես կոչված "գրպանահատների" մասին, որոնք իրականում քաղաքի ահուսարսափներից էին: մի անգամ, երբ ընկերներիցս մեկի հետ փորձում էինք մետրո նստել, հանկարծ լսեցի մի ֆրանսուհու, մեղմ ասած, գոռգոռոց, որն անհույս կերպով փորձում էր օգնության կանչել կողքի ոստիկանից... պարզվեց, ինչ-որ երիտասարդ շատ հանգիստ վերցրել էր ֆրանսուհու պայուսակը ու նույն հանգստությամբ սուլելով նստել էր կողքի նստարանին ու բոլորի ներկայությամբ ուսումնասիրում էր իր գողոնը` որոշելու վերջինիս արժեքը... իսկ այդ ժամանակ կողքիս ոստիկանը շատ անտարբեր զրուցում էր ընկերոջ հետ: Երբ փորձեցի անտարբեր չմնալ ու մոտենալ ոստիկանին, ընկերս արգելեց` ցույց տալով կողքիս կանգնած մեկ այլ երիտասարդի ձեռքում ճարպկությամբ պահված դանակը... չլսեցի ու մոտեցա ոստիկանին` փորձելով վերջինիս հասկացնել, որ նման դեպքերում անտարբերությունն էնքան էլ լավ բան չի... իսկ մեր ոստիկանը իր խիստ ֆրանսիական քաղաքավարությամբ ինձ "մասնագիտական" խորհուրդներ էր տալիս ապահով կյանքի մասին... նշեմ, որ այս ամբողջ ժամանակ, այս ողջ իրարանցման պատճառ հանդիսացող հերոսը հանգիստ փնտրում էր հաջորդ զոհին... մտածեցի, երևի արաբ կամ թուրք է, որոնցից բնիկ ֆրանսիացիները շատ էին բողոքում, բայց ընկերս պարզաբանեց, որ "հերոսն" ուղղակի դասերից փախած ֆրանսիացի "երեխա" էր, որն ուղղակի իր ազատ ժամանակն էր սպանում...

2:04 PM  
Blogger AramK said...

Yes chem jxtum, wor urish azgeri mot el kan nmanatip erevuytner, avelin, yes el em akanates eghel shat baneri. Amenevin chem kartsum, wor hayer@ ev worpes azg, ev worpes anhatakanuthyunner aveli vatn en evropacineric, bayc pastn ayn e, wor mer mej gnalov amrapndvum e, armatavorvum e ayd aratavor paheladzev@, varvalakerp@. Havataceq, wor menq inch-wor ban, aynuamenayniv, korcrel enq. Husov em, woch anveradzardz ... Yes "amur dzerqi" koghmnakic chem, bayc ayspes sharunakelov khasnenq ayn banin, wor stipvats kancneq "drakonyan orenqneri".

6:50 PM  

Post a Comment

<< Home