Monday, May 29, 2006

Բամբիռ, Եվրատեսիլ ու Բերդ

Հինգշաբթի նորից Բամբիռին լսեցի: Թեև զուտ ակումբային կատարում էր, բայց, ըստ իս, էս խումբն զգալիորեն աճել է. հնչողության հասունությունն, ընդվզումն ու սահունությունն ակնհայտ էր: Հիշում եմ Բամբիռի առաջին ելույթը ՆՓԱԿ-ում 90-ականներին. Արեգը` վախեցած, Նարեկը`պատանեկան ռոքերային ոգեվորվածությամբ, Արմանը` լուրջ ու բեմից հնարավորինս շուտ փախչելու ու թաքնվելու ցանկությամբ:-) Այսօր լրիվ ուրիշ են` երիտասարդ, կրքոտ, կորովի, փորձերից չվախենալու համարձակությամբ: Երբ Աշոտը միացավ (հարվածային գործիքներ), ես անընդհատ ափսոսում էի, որ նրա “ձայնը” կորչում է: Հիմա լրիվ այլ հնչողություն է. հարվածային գործիքները նույն թափն ունեն, ինչ Արիկի ֆլեյտան:

Կարծում եմ, մեր ամենակենսունակ ռոք խումբն է: Մյուսներն էնքան էլ չեն փոխվում. Էմփիռեյը շարունակում է մնալ էն “նույն տաշտի” առջև, որ 90-ականների սկզբին ներկայացվեց լսարանին:

Մի հետաքրքիր դիտարկում էլ. Բամբիռն անգլերեն ինչ-որ երգ էր կատարում, երբ ընկերուհիս, որ մի շաբաթ առաջ է վերադարձել Նահանգներից, մի տեսակ դժգոհությամբ հարցրեց. “Իրենք իրենց հայերեն երգերն էլ չե՞ն երգում”: Ինձ համար սա հետաքրքիր հարց էր, որովհետև մինչ էդ ես մեծագույն հաճույքով լսում էի երգը ու միայն էդ պահին մտածեցի, թե ինչու. ռոք մշակույթն ինձ համար անքակտելի կապի մեջ է անգլերեն լեզվամտածողության հետ: Վերջինս վաղուց իմ կյանքի էական մասերից մեկն է կազմում, իսկ Հայաստանում իրական միջավար, որտեղ այն դրսևորվում է, էնքան էլ շատ չի, և դա էր պատճառը, որ Բամբիռի անգլերեն կատարումներն ինձ բավականին դուր էին գալիս: Բայց Աննայի հարցն ստիպեց ինձ մեկ անգամ էլ մտածել էն մասին, թե որքան տարբեր կարող են լինել միևնույն երևույթի ընկալումները: Նույն խմբին ամեն մեկս գնահատում էինք յուրովի. ես` որովհետև նրանք ներկայացնում էին էն, ինչը ես շատ կարոտում եմ Հայաստանում, իսկ Աննան ուզում էր տեսնել էն, ինչ ինքը կարոտում էր ԱՄՆ-ում:-)

Քանի որ խոսեցի երաժշտությունից, չեմ կարող շրջանցել Եվրատեսիլի թեման:-) Մինչ օրս շարունակվում են խոսակցություններն էն մասին, թե ինչպես պատահեց, որ դասական Եվրոպան իր նախապատվությունը տվեց goth rock-ին: Ինձ թվում է, էդ դիմակների առաջացրած ցնցման աղմուկն էնքան բարձր է, որ անտեսում ենք մեկ այլ կարևոր հանգամանք` Բոսնիա-Հերցոգովինայի 3-րդ տեղ գրավելու փաստը:

Թերևս արժի մրցույթն ամբողջության մեջ դիտարկել: Նախ, պետք է ասեմ, որ սա առաջին տարին էր, որ նայել եմ էդ մրցույթը, որովհետև փոփ ընդհանրապես չեմ սիրում ու ելնելով մեր մամուլի մատուցած նյութերից` Եվրատեսիլը միշտ ընկալել եմ որպես միջորակ փոփ երաժշտության շքահանդես: Էս անգամ դիտելով ողջ համերգը` այլ կարծիքի եմ. բավականին լավ կատարումներ կային, որոնք գոնե գնահատման իմ սանդղակում վատ փոփից բարձր են դասակարգվում: Էնպես որ արդարացումները, թե Անդրեի համար գրված երգը համապատասխանում էր մրցույթի ոգուն, էնքան էլ հիմնավորված չէին: Երկրորդ, փոխանակ դիտարկելու միայն Լորդիի հաղթանակը, անհրաժեշտ է քննել նաև Բոսնիա-Հերցոգովինայի հաղթանակը (ես դա անկեղծորեն հաղթանակ եմ համարում): Նրանք մատուցեցին մի լեգենդ, որտեղ եվրոպացուն հասկանալի միակ բառը թերևս Լեյլան էր: Ինձ հիացրեց հենց էդ անկեղծությունը. երգում եմ էն, ինչ որ եմ: Ու Եվրոպան ընտրեց դա:

Փաստորեն, Եվրոպան, որ համարում ենք արժեքների խառնարան, գերադասեց ազգային յուրահատկության դրսևորումը: Որ Եվրոպան էսօր ընդվզում է, դա գիտեինք բոլորս ու թեև Լորդիի ընտրությունը կարող է մի քիչ ծայրահեղորեն արտահայտել էդ ընդվզումը, դա ինքնին էնքան էլ զարմանալի չէր: Ինձ համար առավել զարմանալի էր Լեյլայի ընտրությունը: Ստացվեց էսպիսի մի բան. Ֆինլանդիան արտահայտում է եվրոպական ընդվզումն ընդդեմ հանրամատչելիության, միջակության, կոմֆորտի, Բոսնիա-Հերցոգովինան` էն տեսլականը, որին նա ձգտում է, իսկ Ռուսաստանը` տուրքն իստեբլիշմենթի աննկուն ոգուն:-)

Դե Հայաստան, արի ու գուշակի, թե եկող տարի ում ենք ուղարկում: Լավ գլուխկոտրուկ է:-)

Բերդը մնաց հետո…

1 Comments:

Anonymous AK said...

Cavoq, rock aynqan shat chem sirum, wor ditoghutyunner anem ays temayov :) Isk Eurovision-ic Lehastani erg ei havanel, wor nuynisk finalchnacav :( bayc havanel ei woch the henc erg@ ayl ergchuhun, aveli chisht, nra ` apaga mayr linelu hangamanq@ :) Espisi baner ...

5:58 PM  

Post a Comment

<< Home