Wednesday, May 10, 2006

Մայիսի 9

Անցյալ տարի ապրիլին Բեռլինում Հաղթանակի սյան մոտից քայլում էինք դեպի Բրանդենբուրգյան դարպասները: Ուղեկիցս բրիտանացի էր, որ բարեբախտաբար բազմիցս եղել էր Բեռլինում և մատնանշում էր հետաքրքիր վայրերը: Ինչ-որ մի պահ նա ուշադրությունս հրավիրեց երկու տանկերին ու թե, “Դե, սրանց մասին դու ավելի լավ կիմանաս. Բեռլին մտած առաջին խորհրդային տանկերն են”: Թեև մինչ էդ էլ էդ հարցն անցել էր մտքովս, բայց երբեք էդքան սրությամբ չէի ցանկացել իմանալ պատասխանը. իսկ ինչպե՞ս են զգում իրենք` այսօրվա գերմանացիք, ամեն օր, երբ անցնում են էստեղով ու տեսնում իրենց պարտության խորհրդանիշները, ամեն մայիսի 9-ին, երբ գրեթե ողջ աշխարհը տոնում է իրենց պարտության օրը, իրենք ի՞նչ են զգում… Ափսոս, ծանոթ գերմանացիներ չկային, որոնց կարող էի դիմել նման հարցով:

Իսկ մայիսմեկյան շքերթները կարոտում եմ. մարդկանց մեծ խմբերի ոգին լրիվ այլ բան է, թերևս հոտային ինչ-որ բան կա, բայց անժխտելիորեն ուժ կա, որն անգերազանցելի կարող է լինել ու միաժամանակ և կործանարար և արարող (դե փիլիսոփաներն էստեղ կվիճեին, թե արդյոք դրանք էնքան էլ տարբեր բաներ են. չէ՞ որ արարումը ենթադրում է նախկին վիճակի փոփոխություն, այսինքն ինչ-որ բանի կործանում:-)): Իմ մանկության ամենամեծ իրադարձություններից մեկն էր Համաշխարհային երկրորդ պատերազմի արձագանքը. նախ, ֆիլմերը, երբ փորձում էինք գլխի ընկել, թե ովքեր են “մերոնքականները”, ու եթե հանկարծ հայրս չէր ասում “ֆաշիստ” բառը, եղբայրս ու ես խառնվում էինք, մինչև ֆիլմի կեսից նոր հասկանում էինք, թե “լավերն” ովքեր են: Հետո բոլոր “ոչ-կարմիրներին”` սպիտակ գվարդիականներին և դաշնակցականներին (կարծեմ մեր խորհրդային հայ իրականության մեջ բացի գերմանացի նացիստներից էս երկուսն էին թշնամու հավաքական կերպարները) հեշտության համար պիտակում էինք “ֆաշիստ”: Դե վեց-յոթ տարեկանում էնքան էլ հեշտությամբ չենք հրաժարվում երկու տարեկանների` բոլոր չորքոտանիներին իրենց առաջին անգամ ճանաչած չորքոտանի կենդանու հետ ընդհանրացնելու հակումից:-) Հետո էլ սկսվում էին պատմության դասերը դպրոցում… Դրանք հայրենասիրության իմ առաջին ուսուցիչներն են եղել նաև: Գիտեմ, որ շատ վիճարկելի բան եմ ասում, բայց էդ ֆիլմերի ու պատմության շնորհիվ եմ սկսել սիրել մի բան, որն ինձանից դուրս էր, որը ես չէի, իմ ընտանիքը չէր, իմ միջավայրը չէր. վերացարկում էր, բայց նույնքան հարազատ, որքան վերը նշվածները: Հավանաբար էստեղ հարկ է խոսել “պրոպագանդայի ուժի” մասին: Բայց եթե հիմա մենք էլ կարողանայինք մերոնց Հայաստանում նման “պրոպագանդայի ուժի զոհերը” դարձնել, էնքան էլ վատ չէր լինի:-)

6 Comments:

Anonymous Anonymous said...

Yes shat hamamit em zer het. Amboghch ashkharh@ propagandai shnorhiv e araj (ev shat hachax het) sharjvum. Propagandan Hayastanin shat e harkavor hima. Da karogh e mez havaki mi npataki tak, ev menk gitenk vor shat npatakner kan vor ailevs chenk karogh arhamarel.

Es misht spasum em zer nor "post"erin. Shat hetakrkir e zer mtker@ kardal, ev hayeren kardal.

Aprek!

10:41 PM  
Anonymous Արտաշես said...

Ես լավ չեմ հասկանում, ինչու դաստիարակությունն ու պրոպագանդան նույնացվում են: Այդ դեպքում ամեն ինչն է “պրոպագանդա”: Իմ տատիկի պատմած գաղթը՝ Կարսի շրջանից Թիֆլիս, դա էլ է “պրոպագանդա”...
Իմ կարծիքով, պետք է տարբերել իսկը պատմությունը և վերջինս պրոպագանդայի նպատակով գործածելը: Եվ շատ հպարտանալ ու սովորեցնել մեր ազգի ռեալ պատմությունը, հնարավորին ամենաազնիվ ձևով: Ինչքան քիչ խեղաթյուրում, այնքան լավ: Լավն ու վատը, տգեղն ու վեհը, առանց թուլությունները թաքցնելու, բայց նաև առանց բարդույթներ ստեղծելու:

6:05 AM  
Anonymous AK said...

Krist, indz el e misht hetaqrqrel, the inch zgacum en unenum germanaciner@ mayisi 9-in. Indz tvum e, nranq haskanum en wor mayisi 9-@ woch the germanakn azgi partuthyunn e, ayl fashizmi, isk fashizm@ woch mi normal mard chi karogh normal @ndunel. Mi qani tari araj im germanaci koleganeric mekn er ekel Hayastan u nran tarel einq zbosanqi, gushakir ur, .... Haghtanaki aygi ("Monument"). Gnacel einq worpes Yerevanum miak qich the shat tsarer pahpanats vayr, parzapes zbosnelu. Ners mtneluc heto miayn haskaca, wor chgitem nra "Isk sa inch tegh e" harci patasxan@ ... Stipvats aseci, wor 2-rd hamashxarhayini bolor zoherin nvirvats aygi e. Chnayats na erevi shat lav haskacav amen inch. De ho chei aselu, wor koghqi patn el germanaci razmagerinnern en sharel ? :((( Mi qich zarmacav ver parzats dzerqeri ardzanic, worin yes miangamic "Hende hox" anun@ tveci :) Isk @ndhanur armamb shat el mtahog cher erevum, kam hamenayn deps indz aydpes tvac ...

12:47 PM  
Blogger christina said...

Արտաշես, ճիշտ դիտողություն եք անում: Սակայն յուրաքանչյուր ոք կարող է միևնույն երևույթը պիտակել թե "դաստիարակություն", թե "պրոպագանդա" (միգուցե տեղին օրինակ չեմ բերում, բայց 60-ն անց մորաքրոջս համար դժվար է նկարի/ֆիլմի էրոտիզմի մեջ արվեստ տեսնել ու այն չանվանել այլանդակություն:-):

Երբեմն բավականին դժվար է սահմանել բաժարարար գիծը: Դրա համար էսպես ասած "gut feeling" է պետք, որն արդեն պայմանավորված է անհատին բնութագրող տարբեր գործոններով` դաստիարակություն, արժեքներ, տեսակետներ և այլն, և այլն:

Գիտե՞ք ես ինչ պրոբլեմ ունեմ ընդհանրապես. հստակեցումներից, սահմանումներից խուսափում եմ:-) Կոչեք դա դաստիարակություն, պրոպագանդա, ինչպես հարմար է, միայն թե արդյունքը լինի այն, որ Հայաստանում մարդիկ մի քիչ ավելի "լավը" լինեն:-) Չէ, framing-ի դերը բոլորովին չեմ թերագնահատում, ուղղակի էս դեպքում, այսինքն բլոգրելիս, շատ չեմ մտածում էդ մասին: Միգուցե իզու՞ր:

Արամ, շնորհակալություն, որ պատմեցիք Ձեր գերմանացու մասին: Իսկ "Hende hox" իր մոտ ասեցի՞ք:-)

Իմիջիայլոց, մենք մի քանի ընկերներով փորձում ենք ինչ-որ բան նախաձեռնել էս ընտանիքի համար`
http://hetq.am/eng/society/0605-berd-1.html

Ցանկության և հնարավորության դեպքում, շնորհակալ կլինեինք մասնակցելու համար:- Կարող եք նաև անմիջապես խմբագրությանը դիմել...

Anonymous, շնորհակալություն: Հետաքրքիրը չգիտեմ, բայց որ դեռ որոշ ժամանակ կարդալու նյութ կլինի, դա հաստատ:-)

5:27 PM  
Anonymous ak said...

Patkeracru, wor henc iren mot aseci u shat uraxacav im ayd germaneren artahaytuthyn vra :)
Kardaci nayev Hetq-i nyut@. Yes mi angam el em asel, wor armatnerov Tavushic em, mayrakan koghms henc Berd qaghaqic e. Mankuthyan tarinerin bolor ardzakurdners ayntegh em anckacrel, heto paterazmakan tarinerin em eghel, u hima el erb wor gnum em, sirts ughghaki chmlvum e - ahavor degradacia e, socialakan paymannern antaneli en, erevi amenabardzitoghi marzn e naxkin Shamshadin@ Hayastani marzeri mej. Bazamativ barekamner unem, irenc ognum em inchov karogh em, bayc de milionater piti lines, wor bolorin karoghanas hasnel. Adrbejani het amenaerkar sahmann uni marz@, bayc woch mi petakan ajakcuthyun kam patshach ushadruthyun chka. Ashxatategher chkan, gyughatntesuthyun@ primitiv makardaki vra e, woch mi ban arandznapes chi achum, amenaberri hogher@ adrbejancineri krakaketeri hskoghuthyan tak en. Naxkin tsaghkun ajginer@ chmshakveluc choracel en u patvel sardostayni nman spitak shgharshov. Horeghbors tghan mi angam viravorvel er, erb pordzel ein ayd hogherum canvats hacahatiki berq@ havaqel. Marz@ himnakan chanaparhic mi koghm e @nkats, irenov ancnogh chanaparhner@ miakoghmani en - bolor@ tanum en depi harevan tshnamankan petuthyun, dra hamar sharj chka marzum. Amboghj sharj@ Ijevan-noyemberyan chanaparhi vra e. Der lav e, wor chanaparhner@ veranorogecin verjers. Amen depqum indz tvum e, wor ayd @ntaniqi hamar dramakan ognuthyunn aveli karevor e, qan herustacuyc arnel@.

1:10 PM  
Anonymous ak said...

Henc nor handipeci im grats temayin mot nyuti:
http://www.hetq.am/arm/society/0605-aygepar1.html

6:04 PM  

Post a Comment

<< Home