Բերդ-2
Էսպիսով, շաբաթ օրն աշխատանքի տեղից թույլտվություն վերցրի ու ճանապարհ ընկանք Բերդ: Իջևանից այն կողմ չէի ճանապարհորդել ու ասեմ, որ ՇԱՏ վառ տպավորություններ ունեմ. բնությունն աննկարագրելի գեղեցիկ է (այսինքն, լոռեցու համար նկարագրելի:-) շատ նման էր Լոռվա բնությանը), մանավանդ տարվա էս ժամանակ` ամբողջը կարմիր կակաչ ու երիցուկ… Ճանապարհը շատ լավն էր (դե գոնե ռազմավարական խնդիրներն էնքան էլ չեն անտեսվում)…
Պառավաքարի մոտերքը կանգնեցինք: Արդեն ինչ-որ մարդիկ կային էդտեղ, տեղացիներ: Նրանցից իմացա, թե գյուղն ինչու է “Պառավաքար” կոչվում: Դարասկզբին (20-րդ:-), գյուղի շրջակա սարերից մեկում “ղաչաղներ” են թաքնված լինում, որոնց գյուղից մի պառավ ամեն օր ուտելիք է տանելիս լինում: Մի օր գիշերը սարը բարձրանալիս նրան սպանում են, ու էդ ժամանակներից էդ ժայռերի անունը մնում է “պառավաքար”, որն էլ հետագայում տարածվում է ողջ բնակավայրի վրա:
Պատմությունից հետո մեզ հրավիրեցին գյուղ սուրճի: Ցավոք, նույն օրը պետք է վերադառնայինք Երևան…Հա, մոռացա նշել, որ նույն տղամարդը մեզ ցույց տվեց նաև հայկական և ադրբեջանական դիտակետերը` նշելով, որ հենց էս պահին ադրբեջանցիները մեզ տեսնում են ու ուշադիր հետևում, թե էս ինչ ենք էսքանով հավաքվել:
Մի ժամից հասանք Բերդ: Ոնց որ Երևանից դուրս ցանկացած այլ հայկական բնակավայր բարձիթողի վիճակ. կիսախարխուլ տներ, ավերված փողոցներ, ծուլորեն առաջ ընթացող կյանք, մի քանի արտասահմանյան մեքենաներ` բարձր երաժշտությամբ ու հետաքրքրասեր մարդիկ: Հարցուփորձ անելով գտանք թաղամասը (պետք է նշեմ, որ հոդվածում ասվում է, որ բավականին վատ համբավ ունեցող թաղամաս է, որտեղ մարմնավաճառներ են բնակվում: Երբ Ա-ն մոտեցավ մի երիտասարդի` թաղամասի տեղն իմանալու համար, վերջինս ասաց, “Մենք տենց թաղ չունենք”: Ա-ն ասում է, ոնց չունեք, բա էս հոդվածում գրված ա, որ էդտեղ էսպիսի մի ընտանիք կա: Երիտասարդն էլ, թե “Բա տենց ասա: Օգնություն, բան եք բերել, չէ՞: Հենա, էնտեղ ա”:-) ու ընտանիքը: Չորս թիթեղյա պատերի ներսում մի վառարան, որի մեջ հաց են թխում, վրան` ճաշ պատրաստում, 3-4 մահճակալ, հնագույն զգեստապահարան, ճանճերի պարս ու… հեռուստացույց:-) Դե, պատկերացնում եք արդեն, թե ինչ էինք զգում: Պարզվեց, վերջերս հայրն ապառիկով գնել է տեղի խանութից, քանի որ “հենց սերիալ էր սկսվում, էրեխեքը վազում էին հարևանների տուն, ասեցի ամոթ ա”: Մի քիչ զրուցեցինք, ամեն ինչ, բացի հեռուստացույցը, տվեցինք ու վերադարձանք Երևան: Էսպես ավարտվեց իմ առաջին “ֆիլանտրոպիկ” արկածը…
Ամեն դեպքում կուզենայի մեծագույն շնորհակալություն հայտնել բոլոր ընկերներիս ու հատկապես Աղ-ին, որը մի անգամ նույնիսկ չտրտնջաց էդքան մեքենա վարելու ժամանակ (թեև իրենցից մի մասն էս բլոգի մասին չգիտի:-)
Հետաքրքիր դաս էր, որից հետո որոշեցինք հստակ “ռազմավարություն” մշակել հետագա բարեգործական ծրագրերի համար: Սրա մասին էլ ուրիշ անգամ:

8 Comments:
Kristina, nman er im nkaragrats u qo tesats Berd@ ? Yes asum ei che, wor herustacuyc mi tareq ????!!!!!
Cavum em, wor Ijevanic ayn koghm arajnerum ches gnacel. Ay en jamanak kzgayir Tavushi amboghj hmayq@. Isk hima ... hima amen inch ayn chi - woch bnuthyun@, woch mardik ...
Arajin comments verabervum em im aveli vagh arats commentin, wor@ grel ei "Mayisi 9-i" nyuti tak.
Mianvag baregortsuthyunneri temayov mi urish patmuthyun patmem. Mot 5 tari araj kins (ayn jamanak der amusnacats chein u chei hascrel im pragmatizm@ iren patvastem:)) ZigZag-i motov ancnelu mi murackan tatiki e tesnum. Hanrahayt tatik e, hima kartsem ayntegh chi, bayc bavakanin erkar tariner ir "ashxatateghn" er ayd vayr@. Xghjum e, woroshum ognel, harcnum e, the inchu e nstel poghocum. tatikn el patasxanum e, wor tan vardz@ chtalu patcharov iren neghum en u 5000 drami kariq uni. Kins el miamit-miamit hanum-talis e 5000-@, naxapes xostum vercnelov, wor tatik@ el chi nsti poghocum. Patkeracreq knojs zarmanq@, erb hajord or@ krkin tesnum e nuyn tatikin, nuyn teghum. Motenum-harcnum e, ba inchi espes eghev, wor eli estegh es tati jan, bayc de eli inch ? Tatik@ inch wor anorosh patasxan e talis, kins el haskanum e, wor tatikin $ 500 el wor tas, inq@ mek e hajord orn eli galu e ir "ashxatavayr". Aynpes wor knereq, murackannerin chem havatum, woch el patrastvum em ognel. Yes bavakanachap mets hark em vcharum mer petuthyan, wor inqn ogni nman mardkanc, im tsanot-barekamnerin el yes inqs em ognum inchov karoghanum em.
Արամ ջան, Բերդն այնուամենայնիվ գեղեցիկ էր, այսինքն բնանկարը շատ գեղեցիկ էր:Մարդիկ էլ շատ բաց էին` օգնելու պատրաստ:
Ինչ վերաբերվում է հեռուստացույցին, իմ պատճառներն արդեն ասեցի:- Ձեր կնոջ փորձից ես էլ եմ ունեցել, դրա համար մուրացիկների հանդեպ վերաբերմունքս բավականին նման է Ձեր ունեցածին: Բայց էս դեպքում էդ ընտանիքին ես հաստատ որպես մուրացիկ չէի նայում, ու իրենք իրոք էդպիսին չէին: Գոնե մեր տպավորությունն էդպիսին էր:
Դե իսկ կամանչիների մասին ասեմ, որ գրելիս երկար մտածում էի, թե ինչ գրեմ "կամանչի", թե "ապաչ", հետո որոշեցի գրել առաջինը, որովհետև մեր մի քանի լրատվամիջոցներում հանդիպել էի "կամանչի" բառին ու մտածեցի, որ դա թերևս "ապաչի" հայերեն թարգմանությունն է:
Փոքր ժամանակներից շատ սիրել եմ իրենց լեգենդները: Հիմա էլ դեռ հետամուտ եմ էդ հետաքրքրությանը, նույնիսկ գրեթե միշտ կրում եմ Նավահո ապարանջան` իրենց "մարդը և լաբիրինթոսը" հանրահայտ խորհրդանիշով, որտեղ լաբիրինթոսը ներկայացնում է կյանքն ընդհանրապես, իսկ մարդը կանգնած է մուտքի առջև` խորհրդածելով իր ընտրությունների մասին:-) Համերգը հետաքրքիր էր, ուղղակի ինձ թվում է ծիսական պարերը, որ հնդկացիների կապն են արտահայտում բնության ուժերի ու Բարձրյալի հետ, ասֆալտի վրա մի տեսակ անհարիր էին:-)
De mer unecatsn ayd asfaltn er :)
Ik Qomanchnern u apachner@ tarber hndkaciakan cegher en :) Ete chem sxalvum, irenq nuynisk irar het krivner en shat unecel, aynpes wor nranc @ndhanracnel@ nuynn e, wonc wor hayerin u adrbejancinerin @ndhanracnel@ :) Evropacinern en che asum - de mi azg eq adrbejancineri het, shat @ndhanur baner uneq, inchi yola cheq gnum ?:)
Mer shrjanneri mardik, manavand heravor shrjannerin@, minchev hima chen korcrel irenc lavaguyn hatkanishner@ - hyurasiruthyan avanduyt@, bac sirt linel@, ankeghtsoren zarmanalu hatkuthyun@ - dra hamar em yes shat kapvats mer shrjani het :) Heto yes chem asel, wor ayd @ntaniq@ muracikner ein, qav lici. Yes aveli shut qo asats "anhatakan baregortsuthyan" veraberyal ei mtatsum, aydqan mi ban. Hamozvel em, wor shat qich e da npatakin tsarayum, dra hamar ei aypes grel.
I've travelled a lot in the US and still haven't come across a native American person.
I should probably go to the reservations to see them.
Guess that's what you should do:-) But I've heard foreigners (I mean anybody who's not from the tribe) are not welcome much. Certainly, there are some reservations that have turned into tourist attractions, and anyone who's got money is welcome here, but if you want to experience the real culture, chances are low...
I've heard this from a friend who's half NA. I kept seeing NAs in the Baltimore County and when asked her if there was any way we could get in touch with them, she said it was not that simple: some tend to totally dissociate themselves from their ancestry and some others strictly stick to their roots and do not like to be a showcase for the “bunch of whites", so they tend to socialize within closed communities.
But if you're serious about the trip to reservations, would be interesting to find out about your impressions...I wonder if you'll meet anyone like Castaneda's Don Juan:-)
Post a Comment
<< Home