Բերդ-1
Իմ ճանապարհորդությունը դեպի Բերդ սկսվեց hetq.am-ից ու ավարտվեց Կասկադում կամանչիների ելույթով:-)
Հետաքննող լրագրողների կայքում կարդալով Ավալյանների ընտանիքի մասին` որոշեցի վար դնել իմ սկզբունքներից մեկը` երբեք միանվագ բարեգործություն չանել, ու փորձել ինչ-որ բան նախաձեռնել: Երկու պատճառով` սկսեցի մտածել, որ չգիտեմ, թե երբ ձեռքս կհասնի այդ “միանվագը” “շարունակականով” փոխարինելուն ու էդ դեպքում երբեք չեմ անի նույնիսկ էն փոքրը, որ կարող եմ, երկրորդն էլ, երբ կարդացի, որ ընտանիքը հեռուստացույց է ուզում, սկզբից ծիծաղս եկավ: Գիտե՞ք ինչի վրա. նրանց ցանկության համարձակության: Փորձեմ մի քիչ ավելի մանրամասն ասել էս մասին. ընտանիքը սարսափելի վիճակում է` կենցաղային տարրական պայմանների իսպառ բացակայություն, ու իրենք իրենց ամենամեծ կարիքը սահմանել են հեռուստացույցը: Սկզբից մի տեսակ ընդվզում առաջացավ մոտս. էլի հայավարի թիթիզություն ենք անում, հաց չունեն ուտելու, հեռուստացույց են ուզում… Բայց քիչ անց հիշեցի, թե մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում որքան երազանքներ է ունեցել, որոնք միգուցե էդ երազանքի պահին թվացել են անհասանելի: Ու մտածեցի, որ թերևս էս ընտանիքի համար հեռուստացույցը ոչ թե կարիք է, այլ էդ անհասանելիին հասնելու խորհրդանիշ: Եթե ինչ-որ տեղից այդ անհասանելին դառնար փոքր-ինչ ավելի հասանելի, միգուցե դա խթան լիներ նրանց համար իրենց կյանքում ավելի դրական փոփոխություն մտցելու համար: Բացի այդ, ինչո՞ւ եմ փորձում նրանց գլխին փաթաթել իմ պատկերացումն իրենց կարիքների մասին, եթե ես չգիտեմ իրենք ինչպես են ապրում, ինչ են զգում: Մարդիկ հստակ ասել են, ինչ են ուզում. կարող ես, օգնիր, ոչ, լռիր, ոչ թե քարոզ կարդա… Ու որոշեցի գործել:-)
Հոդվածն ուղարկեցի ընկերներիցս մի քանիսին, որպեսզի նրանց հետ, ովքեր համակարծիք էին ինձ հետ, ինչ-որ բան նախաձեռնենք: Պետք է ասեմ, որ հեռուստացույցին շատերը վերապահումով մոտեցան:-) Ինչևէ, բավականաչափ գումար հավաքվեց, ընկերներիցս մեկը էս ամենը համակարգելու նախաձեռնությունն իր ձեռքն առավ ու սկսեցինք գործել. Zigzag-ից գնեցինք հեռուստացույց, շորեր հավաքեցինք, ընկերուհիներիցս մեկն անձնական խնամքի պարագաներ գնեց (վերապահումներ ունեցողներից մեկը:-) Ա-ն էլ խոսեց իր ընկերներից մեկի հետ, որը բացի գումարային ներդրումն ու հայ օջախ մտնելիս անհրաժեշտ քաղցրավենիքն ու հյութը գնելը, համաձայնեց մեզ իր մեքենայով տանել Բերդ: Ասեմ, որ մինչ այդ Ա-ն խոսել էր Էդիկ Բաղդասարյանի հետ (հոդվածի հեղինակի)` հավաստանալու, որ ընտանիքը դեռևս կարիք ունի հեռուստացույցի:

1 Comments:
Kaskadum kamanchiner chein, apachiner ein :) Bavakanin mets irarancum ein arajacrel yerevanum - mi qani or araj hraparaki DiRomayum lunch ei anum, irenq el ein entegh, bolori ushadruthyan kentronum ein :)
I mijiayloc, indz el dzen tayiq, yes Berd@ 5 matis pes gitem.
Post a Comment
<< Home