Միջին վիճակագրական հայ կնոջ դիմանկարների շարք - 1
Անպայման պետք է նշեմ, որ իմ համայնապատկերը բավականին սահմանափակ է դիպուկ ու ընգրկուն դիմանկարների համար: Սա իմ ամենօրյա դիտարկումներն են և դրանց, անշուշտ, գրոտեսկային պատկերները, որի արդյունքում կորչում են հրաշալի անհատականությունները: Ուղղակի ընդհանրացումները թույլ են տալիս հասկանալ նաև ընդհանուր տենդենցները…
Դիմանկար 1
- Պիվետ, ջան: Լյա՞վ ես: Զանգե՞ց: Հա՞, իսկ ինչ ասավ: Բա դու՞:
- /գեղեցիկ, երկար մազերի հպարտ շարժում դեպի ետ/ Ասեցի, չէ: Ի, էդքան շուտ հո չեմ համաձայնվի:
16-25, բնատուր բարեկազմություն, անպայման շիկահեր (a la Pallete) և ուղիղ մազեր, վառ շպար, հատկապես բավականին գեղեցիկ աչքերին, հնարավորինս նեղ տաբատ ու ընդգրկուն բլուզ, նախատեսված միայն կրծքի և գոտկատեղի միջև ընկած հատվածի համար, փայլուն քարերի գունագեղ առկայծում` հագուստից մինչ պայուսակ ու կոշիկ, և բնականաբար կրունկներ` առնվազն 10 սմ: Զբաղմունքը` ուսանող, վաճառողուհի, “օֆիսի աշխատող”: Ձգտումները` 20 տարեկանում ամուսնանալ BMW ու տուն ունեցող “սիրուն տղու” հետ, երեխաներ, լավ տուն-տեղ, հագուկապ:
Դիմանկար 2
- Алхимика? Не, не читала, но Алка обещала достать книгу. Смотрела “The Doors” Стоуна. Ладно, до вечера. Кстати, сегодня Карен играет в НПАК, пойдешь?
16-25, հիմնականում բարեկազմ ու սպորտային, ջինսեր ու սպորտային բլուզներ, մազերի բնական գույներ ու սանրվածքներ, կամ արևմտյան ավանգարդիստական նորաձևության ամենավերջին ճիչի հայաստանյան արտահայտություններ, “դուք ինձ երբեք չեք կարող հասկանալ” ընդվզումն արտահայտող հայացք, հիմնականում ռուսախոս, իրենց ուրույն ու ինքնատիպ շրջապատը փայփայող ու բոլորից պաշտպանող: Զբաղմունքը` ուսանող: Ձգտումները` կարդալ, լսել, դիտել ոչ mainstream արվեստի ստեղծագործություններ, կիթառի ուղեկցությամբ անվերջ գիշերային քննարկումների ընթացքում էս աշխարհից ինչ-որ բան հասկանալու մղում, ռոք երաժշտության գովերգած պահն ըմբոշխնելու և “միակին” մի քանիսի օգնությամբ գտնելու հաջող կամ անհաջող փորձեր:

Դիմանկար 3
- /լուռ մենախոսություն, որն սկսվում է ինչ-որ բան արտահայտելու ցանկությամբ ու դա անելու դանդաղ, ծորուն, հանդարտ, բայց միևնույն ժամանակ կրքոտ դատապարտման ծուլությամբ/ … … Հլա սրանց մի նայի: Ինչ ունեն-չունեն բացել են, հետն է աչքերով ուտում են սաղին: Բա սա հայ կնկա բան ա՞: Հա, տենաս գոմի կրիշն էսօր կսաքե՞ն…
30-45 (երբեք չես կարող գուշակել տարիքը), ուժեղ, մեծ, լայն, կարմիր ափեր, խոշոր, պարզ ու կոպիտ դիմագծեր, երբեմն դիմահարդարման բոլոր հնարավոր միջոցների հետքերը դեմքին, իսկ ավելի հաճախ միայն շրթներկ, կամ էլ ոչինչ, կենտրոնացած, բայց միևնույն ժամանակ ինքնամփոփ հայացք, լուրջ կամ խիստ արտահայտություն, որ առաջանում է պինդ սեղմված շուրթերի պատճառով, կաթի, հողի ու էժանագին օծանելիքի բուրմունք, հիմնականում սև երկար կիսաշրջազգեստ կամ կոստյում` զարդարված փայլուն ժապավեններով ու մեծ գունավոր կոճակներով, մաքրեմաքուր կոշիկներ` սև, կաշվից, 90-ականների նորաձևությանը հավատարիմ, արդուկած հարթ մազեր, կամ պարանոցին մեծ, վառ մազակալով հավաքած փունջ: Զբաղմունքը` ամեն ինչ, ինչ կինն անում է գյուղում: Ձգտումները` լավ ամուսին, երեխեք, տուն-տեղ, լավ բարեկամություն:

6 Comments:
Woghjunum em !!! Kristinan inchpes misht bardzrunqi vra e. Shat dipuk u inqnatip nkaragruthyunner en. Anhamber spasum em "Mijin vichakagrakan hay tghamardkanc dimankarneri" sharqin - uzum em tesnem wor hamari dimankari het indz kidentifikacnem :)))
I dep, Krist, du jurnalistikayov profesional kerpov zbaghvel es ?
So there still are Russian speaking Armenians. You would have thought that there wouldn't be any young people since they would have been born after the independence.
Nazarian jan, mi jamanak, 1988-90 tvakannerin, poghocum ruseren xosalu hamar mard ein tsetsum, isk hima ed nuyn tsetsoghner@ heraxosin patasxanelis "Da" en asum. Ruseren xosal@ krkin moda e dardzel, elitaruthyan nshan. Bayc cavn ayn e, wor himnakanum angraget ruseren en xosum. Isk inch verabervum a ankaxuthyan tarinerin tsnvelu, apa asem, wor haystanum bavakanin mets tvov rusaxos kam rusakan krtutyamb @ntaniqner kain, woronq mievnuyn e ruseren ein shpvum, aynpes wor irenc erexanern u tornern el ruseren en lsum u sovorum, ankax nranic erb en tsnvel. Andzamb yes rusakan krtuthyamb bazmativ @nkerner unem, woronq aroryaum hayeren en xosum, bayc mimyanc het u @ntaniqum ruseren en xosum, erexaneri arajin barer@ ruseren en sovorecnum. Yes da chem @ndunum u xraxusum, bayc ayd mardkanc poxeln anhnar e, ruserenn irenc entagitakcuthyan mej e, irenq shat van et kardum hayeren u shat vat en dzevakeroum irenc mtqer@ hayerenov, chnayats wor ztaryun hay en. Heto asum en Soveti jamanak assimilyacia chkar :)
Ինձ թվում է, որ ռուսախոսների թիվն ավելացել է հատկապես վերջին մի երկու տարում: Անկախությունից հետո (գոնե հասարակական վայրերում) ռուսերեն այնքան էլ շատ չէի լսում, մինչդեռ հիմա օրինակ, հասարակական տրանսպորտում ավելի ու ավելի հաճախ եմ լսում այն: Փորձում եմ ինձ հուսադրել. միգուցե Ռուսասատանի՞ց են վերադառնում մերոնք:-) Որովհետեև անկեղծ ասած, մեր երիտասարդների ռուսերենի լեզվական իմացությունը սարսափելի կաղում է: Դասերիս ժամանակ հաճախ հանդիպում են անծանոթ բառեր, որոնց իմաստը շատ հեշտ է կռահել, եթե գիտես ռուսերեն: Սկզբում մտածում էի, ուղղակի չեն կարողանում կռահել, հետո սկսեցի թարգմանել ռուսերեն ու պարզվեց, որ մոտավորապես 50 ուսանողներիցս 1-2 գիտեն, թե ռուսերեն դրանք ինչ են նշանակում:
Արամ, Ձեր հարցին էլ պատասխանեմ. երբեք:-) Ոչ պրոֆեսիոնալ, ոչ էլ սիրողական:-)
Indz chi tvum, wor nergaght@ shatacel e, @ndhakarak@, artagaghti nor aliq e sksvel. Isk im shrjapati rusaxosner@ bnik Hayastanciner en bolorn el, parzpes verjin jamanakners aveli shat en ruseren shpvum.
Krist jan, yes mi jamanak bavakanin hodvatsner em grel terteri hamar, patmvatsqner unem, nuynisk heghinakayin erger mi qani sharqov (banakayin, usanoghakan ev ayln), aynpes wor inch wor ban haskanum em greluc (azganuns el khushi,ete hishum es iharke :). Asem, wor du, i tarberuthyun jamanankakaic shat lragroghneri, woch (style) unes, aynpes wor khorhurd em talis ujerd public pordzes :)
Միանգամից պետք է նշել, որ հեղինակի կարծիքն արտացոլում է նրա նեղ շրջապատն ու դիտարկումներ կատարելու համապատասխան հնարավորությունները:))Նեղ դիտակետից որևէ ընդհանրացում կատարելն անհեթեթություն է, այդ իսկ պատճառով կատարված ընդհանրացումները շատ պրիմիտիվ են ստացվել և չեն կարող արտացոլել հասարակության մեջ նկատվող որևէ միտում:
Post a Comment
<< Home