Տեսնես էս անձրևը երբ ա դադարելու… Չնայած հնարավոր չի չնկատել շքեղ կանաչը, որ սովորաբար աննշմարելի է ասֆալտաբետոնային քաղաքային բնապատկերում: Երանի էլի ծիրանը շատ լինի էս տարի:-)
Շաբաթ օրը գնացել էինք Նարեկացի ինստիտուտի (http://naregatsi.org) կազմակերպած երիտասարդ երաժիշտների մրցույթի ամփոփիչ մրցանակաբաշխություն-համերգին և գիտե՞ք ինչ. շատ լավ էր կազմակերպված:-) ( - հանդիսատեսի մի մասը:-) Ինձ միշտ մի հարց է հետաքրքրում. եթե հրատապ խնդիրներ կան քննարկելու, ին՞չ կարիք կա դրա համար գնալ համերգ: Հասկանալի է, հնարավոր է, որ քո ակնկալիքներն այլ էին համերգից առաջ, և հիմա ընթացքում ձանձրանում ես: Չի՞ կարելի արդյոք ուղղակի դուրս գալ, այլ ոչ թե սկսել անդադար կիսաձայն (լավագույն դեպքում) խոսել, ինչ-որ բան բուռն քննարկել… Հա, մի բան էլ, որ ինձ շարունակում է զարմացնել. ինչո՞ւ էդքան չենք սիրում անծանոթը, նորը: Հաճախ նկատել եմ, որ ցուցահանդեսների, համերգների (հատկապես եթե էսպես ասած “անհայտ” արվեստագետների մասին է խոսքը) ժամանակ յուրաքանչյուր արվեստագետի ընկերակցում է իր ծանոթների մի խումբ, որն էլ հենց կազմում է նրա համակիրների շրջանակը: Եղել են դեպքեր, երբ, օրինակ, ինչ-որ նկար դիտելիս, հարցրել են “Դուք Ա-ին երկա՞ր ժամանակ եք ճանաչում”: Չէ, չեմ ճանաչում, ուղղակի հետաքրքիր նկար է:-) Նույնը համերգի ժամանակ. կային խմբեր, որոնք որոշ կատարողների ելույթից հետո ուղղակի լքեցին դահլիճը: Դե եթե սիրում ենք տվյալ ժանրը, հետաքրքիր չի՞ արդյոք, թե էլ ինչպիսի նոր կատարումներ կլինեն: Ինչո՞ւ ենք հակված գնահատել ինչ-որ բան մեզ ծանոթ շրջանակներում միայն… Հետաքրքիր է ուղղակի…)
Իսկ հաղթողներն էլ հիմնականում շատ լավ երաժիշտներ են: Շատ ուրախալի է, որ էսօր Արթուր Ավանեսովի նման երաժիշտների ինքնաարտահայտմանն աջակցող միջոցառումներ կան:
Մեկ այլ փաստ, որ մի տեսակ հպարտությամբ նկատեցի. համերգն ու ընդհանրապես ամբողջ նախագիծը շատ ցայտուն օրինակ էր պարզ մի ճշմարտության դրսևորման. եթե ուզում ենք, կարողանում ենք միասին աշխատել:-) Խոսքս հաճախ չարչրկվող Սփյուռք-Հայաստան տարբերվող առաջնահերթությունների մասին է: Նախագիծը համատեղ աշխատանքի հրաշալի օրինակ էր ու այնպիսին, որտեղ ոչ ոք չփորձեց խոսել Սփյուռքի հայրենասիրության, ինքնազոհողության, կոռումպացված հայաստանցիների, մեծ-մեծ հայրենասիրական ճառեր ասող, բայց Արմենիա-Մարրիոտտի պատերից դուրս Հայաստան չճանաչողների մասին…
Լավ էր, մի խոսքով:-)

4 Comments:
Marriott-Armenia-i patuhanneric Masis@ erevum e ?
Kristina jan, open-mijocarumner wor linum en, naxoroq asa, menq el masnakcenq, chashakners bardzracnenq :)
Narekatsi instituti internetayin eji vra grvats e, vor amen shabat or hamergner ev mijotsarumner en kazmakerpum. Bayts kentroni hastsen chgta. Kristina, kogneq?
Mianum em ak-in ev Kristinayin xndrum ir blogi 'ntertsognerin teghyak pahel Erevani mshakutayin kyanqi iradardzutyunnerits (manavand galiq amrana kayanaliq! :))
Փորձեմ. Երևանի մշակութային միջոցառումների մասին կարելի է տեղեկություններ ստանալ հետևյալ հղումներից`
http://www.aua.am/aua/faculty/events/classic.shtml - դասական, ազգային երաժշտության համերգներ, ներկայացումներ, ֆիլմեր և այլն,
http://theclub.am/club/events/?ListId=5 – Թումանյանի վրա գտնվող The Club-ի կայքն է, որտեղ սովորաբար շատ հետաքրքիր համերգներ են լինում: Իմիջիայլոց, Բամբիռի ու Արտյոմի նախագիծը շատ հետաքրքիր է: Մի անգամ լսել եմ Stop ակումբում, հույս ունեմ էստեղ էլ լսել, եթե ոչինչ չխանգարի:-)
http://www.armeniainfo.am/calendar/view.php - կարելի է ծանոթանալ օրվա բոլոր միջոցառումներին
Նարեկացի ինստիտուտի հասցեն Վարդանանց 16/1, իսկ դա Վերնիսաժի մոտ է, Կինոյի տան և Հանրապետության հրապարակի մետրոյի միջև: Շենքի ներքնահարկում է, բայց փոքրիկ ցուցանակ այնումանայնիվ կա. բոլոր ցուցանակները կարդալով քայլեք, անպայման կգտնեք:-) Առաջին անգամ մենք մի քանի անգամ անցանք կողքով, մինչև վերջապես որոշեցինք ուշադիր կարդալ այդ թևում գտնվող բոլոր ցուցանակները:
Բարի ժամանց:
P.S. Չհայտարարվածների մասին կփորձեմ վաղօրոք գրել:
Kristinan grel er. "եթե ուզում ենք, կարողանում ենք միասին աշխատել:-) Խոսքս հաճախ չարչրկվող Սփյուռք-Հայաստան տարբերվող առաջնահերթությունների մասին է":
Mi lav ban Amerikayi masin asem? :) Bnik amerikatsinera (krtvatsneri masin e xosqa, iharke) ev nor nergaghtatsnera bavakanin lav irar het ashxatum en. Inchu? Vorovhetev erku xumbn el, irents tarbervogh "arajnahertutyunnerov" handerdz, ashxatum en ayd verjinneris vra SHESHT chdnel, manavand vor depqeri metsamasnutyunum dra KARIQN U ANHRAZHESHTUTYUNA chka! Iska inchpes Kristinayi nkaragrats hamergum anmit u anteghi kliner Spyurqi ev Hayastantsineri tarberutyunneri (tekuz ev irakan) masin xosel.
Iharke, erb dra KARIQA ka, petq chi temayits paxchel, ayl xelamtoren verlutsel ev ashxatel haskanal mimyants. Ev, inchpes Amerikayum nor ekatsa petq e vor (ev da chisht e!) mi qich AVELI zgayun lini arden ayntegh aproghneri aprelakerpi ev arajnutyunneri nkatmamb, aydpes el spyurqahayera, erb zhamanum en Hayastan, petq e vor (ev da chisht e!) mi qich AVELI zgayun linen hayastantsineri arajnahertutyunneri nkatmamb.
Post a Comment
<< Home