Monday, April 10, 2006

սովետական հոբելյանական միջոցառում

Անցյալ ուրբաթ իմ լավ ընկերներից մեկը հրավիրեց Կոմիտասի անվ. լարային քառյակի հոբելյանին, որը նշվում էր մեծ ֆիլհարմոնիկ դահլիճում: Աստված իմ, մենք ե՞րբ ենք սովորելու հարգել մեր եւ ուրիշների ժամանակն ու համբերության զգացումը:-)

Համառոտ ասելու համար, թե ինչի ականատեսն ու ունկնդիրն էի մոտ երեք ժամ, պատկերացրեք Լենին պապիկին նվիրված հանդես մանկապարտեզում:-) Դե ում բախտ չի վիճակվել երբևէ մասնակցել նման հանդեսի, ասեմ, որ դա մի միջոցառում է, երբ գովերգում են հոբելյարին, լիիիքը լավ բաներ են ասում իր մասին մեծագույն պաթոսով ու էդ ընթացքում էնքան են կրկնվում, որ անգիր ես անում խեղճի ամբողջ կենսագրությունը` սկսած խանձարուրից: Հայոց լեզվի ամենահեռու անկյուններում թաքնված բառերն էդ օրը թափ են տալիս իրենց վրայի փոշին ու հպարտորեն բախվում բանից անտեղյակ ունկնդրին: Հուզաթոթով ճառերի արանքում մի քանի երաժշտական կատարումներ ու քանի որ մեր դեպքում բարեբախտաբար հոբելյարը ողջ եւ առողջ բեմում նստած էր, հեռագրերի շարան, որ ընթերցում է վարողը:

Դեռ դիմանու՞մ եք:-)

Եթե այո, ասեմ, որ 7-9:50 լսեցինք մոտ է15 կենդանի շնորհավորանք ու ուղերձ մեր և Ռուսաստանի մշակույթի գործիչների կողմից, դիտեցինք մի 5 տելեշնորհավորանք` տեխնիկական թերություններով, ունկնդիր եղանք մի 7 հեռագրի ընթերցանության ու դժբախտաբար 3 րոպեից ոչ ավել տևողությամբ 5 երաժշտական ողջույնների եւ ամենաաաա- ամենաաաավերջում քառյակի 4 կատարման, որոնք ուղղակի հրաշալի էին…

Երբևէ կսովորե՞նք նայել մեր սովորույթներից ու շրջանակներից դուրս: Չգիտեմ նման միջոցառումները ոնց են կազմակերպվում այլ երկրներում, բայց մեզ մոտ վաղուց ժամանակն է փոխել այս դարավոր սցենարը. չեմ կարծում ինչ-որ նորարարական առաջարկ եմ անում, բայց մի տարբերակն այն կլիներ, որ մի 15 րոպեանոց (ամենաշատը) տեսահոլովակով ներկայացնեին քառյակի անցած ճանապարհը (հատկապես նոր սերնդի համար անհրաժեշտ մի նյութ), մի հինգ րոպեում կարդային ամենակարևոր ուղերձն ու նշեին կարևոր հեռագրերի հեղինակներին, և մնացած ժամանակը տրամադրեին քառյակին, որը կներակայացներ իր արվեստն ու ցանկության դեպքում հետաքրքիր և կենդանի դրվագներ կպատմեր լսարանին քառյակի գործունեությունից:
Երևի մասնագիտությունս փոխեմ, գոնե դահլիճն արթուն կպահեմ:-)

4 Comments:

Anonymous Anarchistian said...

պատկերացրեք Լենին պապիկին նվիրված հանդես մանկապարտեզում
My mom remembers those! :)

9:42 PM  
Anonymous Anna said...

Ha ha, even more scary, I'm only 23 and left Armenia 12 years ago and I remember those !!

1:24 AM  
Anonymous AK said...

Der shat erkar kmna mer mej sovetakan nstvatsq@ qani der akademian, hamalsarannern u naxararuthyunner@ ghekavarum en 80 tarekan zaramyal papaikner@, woronq tarapum en sovetakan karotaxtov u himikva serndin el chapum u arajnordum en irenc "jahel jamanakva" chapanishnerov.

12:16 PM  
Anonymous Artashes said...

Inqnistinqyan, "Lenin papikin" kam urish temanerin (orinak` hayreniqin kam voreve haytni groghin) nvirvats handesnera vata chein ev zargatsnum ein erexanerin, irents artasanakan ev hraparakayin hmtutyunnera.
Bayts iharke, Kristinayi arajarka shat aveli xelqin mot e, qan 2 zham nuynatip shnorhavoragrera irar etevits kardala...

1:27 PM  

Post a Comment

<< Home